Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Դուբայում հաշմված մոդելի ընկերուհին մանրամասներ է պատմել

28.03.2025

Արդեն մի քանի օր է, ինչ համացանցում բուռն քննարկվում է մոդել Մարիա Կովալչուկի հետ Դուբայում տեղի ունեցած պատմությունը։ Հիշեցնենք, որ բազմաթիվ վնասվածքներով աղջկան գտել էին ճանապարհի եզրին՝ կոտրված էին ձեռքերը, ոտքերը և ողնաշարը։ Ներկայումս Մարիան ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում։

Տեղի ունեցածի վերաբերյալ վերջին օրերին մի քանի վարկածներ են ի հայտ եկել։ Դրանցից մեկի համաձայն՝ մոդելը տուժել է մասնավոր երեկույթի ժամանակ, ուր աղջիկը գնացել է անծանոթ տղամարդկանց հետ, ինչի մասին պատմել է մորը։ Ենթադրվում էր, որ Կովալչուկին կարող էին մի քանի օր բռնության ենթարկած լինել, ապա պարզապես դուրս շպրտել մեքենայից։

Ավելի ուշ վարկած հայտնվեց, որ աղջիկը փորձել է ինքնասպան լինել՝ ցած նետվելով կառոցվող շենքի բարձրությունից։ Հարազատները չեն հավատում այս վարկածին և պնդում են, որ Մարիա Կովալչուկը բռնության զոհ է դարձել։

600x400

Մինչ Դուբայ գալը Կովալչուկն ապրում էր Խերսոնում։ Նրա դասընկերուհին Voice-ին պատմել է Մարիայի մասին։

«Ես լիցեյ տեղափոխվեցի 8-րդ դասարանում, և Մաշան առաջին մարդն էր, ում հետ սկսեցի շփվել: Ուսման ընթացքում նա շատ արձագանքող և բարի մարդ էր, իսկ 10-րդ դասարանում ընտանեկան հանգամանքների պատճառով այլ դպրոց տեղափոխվեց»,- պատմում է ընկերուհին:

Կովալչուկը լավ հարաբերություններ ուներ իր բոլոր դասընկերների հետ և միշտ պատրաստ էր օգնել։ Նա նաև նշել է, որ Մարիան դպրոցում ավելորդ քաշ է ունեցել, սակայն ժամանակի ընթացքում նրան հաջողվել է նիհարել և կարգավորել կազմվածքը։

600x400

«Ես նրան գրեցի սոցցանցերում, ասացի, որ նա հիանալի է, որ գեղեցկուհի է, որ հպարտանում եմ իրենով, որովհետև դպրոցում նա բավականին թմբլիկ էր, իսկ հիմա արտաքինով փոխվել է դեպի լավը»,- հիշում է ընկերուհին։

Ընկերուհու խոսքով՝ Կովալչուկը փետրվարի կեսերին մեկնել է Դուբայ՝ արտագնա աշխատանքի։ Նա իր հետ այս թեման մանրամասն չի քննարկել, քանի որ իրեն առանձնապես չի հետաքրքրել այս հարցը։ Գիտի, որ Մարիան մերկ մոդել է աշխատել։ Բացի այդ, նա շատ է ճամփորդում, իսկ նախկինում զբաղվել է պարով, երգով և սպորտով։

600x400

Այժմ ընկերուհին կապի մեջ է Կովալչուկի մոր հետ։ Մինչ նախաքննությունը շարունակվում է՝ կինը չի կարող պատմել բոլոր մանրամասները։ Աղջկա խոսքով՝ Դուբայի ոստիկանությունը փորձում է կոծկել այդ հարցը՝ այնպես ներկայացնելով, որ ամեն ինչում մեղավոր է Մարիան։ Այնուամենայնիվ, նա չի հավատում դրան:

Այժմ Կովալչուկը գտնվում է ծանր վիճակում ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես։ Բժիշկներին դեռևս չի հաջողվում կայունացնել հիվանդի վիճակը, սակայն նրա կյանքին սպառնացող վտանգը, ըստ երևույթին, անցել է։

ամացանցնում այլևս չեն կասկածում, որ աղջիկն ուղեկցորդական ծառայություններ է մատուցել։ Եթե դա հաստատվի, Մարիային սպառնում է տուգանք ու ազատազրկում։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 5025 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Տարվա ամենահեքիաթային հարսանիքը. 1000 տարվա ընթացքում առաջին անգամ բացվեց Մոն Սեն Միշելը

11.06.2026
Ֆրանսիական իշխանությունները հատուկ բացառություն արեցին. բանն այն է, որ Նորմանդիայում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Մոն Սեն-Միշելում գրեթե 1000 տարի խստիվ արգելված է ցանկացած մասնավոր միջոցառում անցկացնելը:

Ինչպես մնալ երիտասարդ․ Շերոն Սթոունի սկզբունքները

08.05.2026
Հոլիվուդյան այս գեղեցկուհուն ներկայացնելու կարիք չկա։ Շերոն Սթոունն ամենահմայիչ և սեքսուալ կանանցից մեկն է, ով, չնայած իր տարիքին, մնում է անգերազանցելիորեն նրբագեղ, բացառիկ և ցանկալի։

Ամուսնու սիրուհուն այրած խանդոտ կինը դատարանում նրանից ներողություն էր խնդրել

09.04.2026
Հիմա նա պայքարում է նվազագույն շարժումներ կատարելու ունակությունը վերականգնելու՝ առանց ցավի մի բաժակ ջուր վերցնելու, կռանալու, ևս մեկ քայլ անելու համար:

Դենիզ Ռիչարդսը վերականգնել է իր 20-ամյա դեմքը. դերասանուհին ֆենոմենալ վիրահատությունից առաջ և հետո

25.03.2026
Աստղը որոշեց արմատապես երիտասարդանալ և առաջին անգամ ցուցադրել է գործընթացի ողջ ուղին։

Ճարտարապետական սինֆոնիա՝ հոբելյանական ցուցահանդեսում

04.03.2026
«Ես հարյուր տարեկան եմ և այսօր էլ հաշվետու եմ» խորագիրը կրող ցուցահանդեսը նվիրված է հայ մոդեռնիզմի ամենահաստատուն ու հետևողական ճարտարապետներից մեկի՝ Մարտին Միքայելյանի ծննդյան 100-ամյակին:

Ինչպես են ապրում Հենսելի սիամական երկվորյակները այսօր՝ մայր դառնալուց հետո

04.02.2026
Աբբին և Բրիթանին 35 տարեկան են։ Չնայած իրենց յուրահատկությանը, քույրերն ապրում են լիարժեք կյանքով։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-06-2026 12:22
Հումորիստ Միխայիլ Գալուստյանի 39-ամյա նախկին կինը՝ Վիկտորիա Գալուստյանը, խոստովանել է, որ կատակերգուի նոր ընկերուհու՝ Լիլիա Կիոսսեի հետ ծանոթացել է ամուսնալուծությունից առաջ։ «Մենք ճանաչում ենք միմյանց. նա նույնիսկ մեր տուն էր գալիս աշխատանքի համար։ Մենք ճանաչում ենք միմյանց այնքան ժամանակ, որքան նա ճանաչում է Միշային։ Հանգամանքների համադրության պատճառով նոր կարգավիճակում ես դեռ չեմ հանդիպել նրա հետ», - գրել է Գալուստյանը Instagram-ում։
11-06-2026 02:25
Չարլզ III-ը իր զարմուհիներին՝ արքայադուստրեր Բեատրիսին և Եվգենիային, որոնք անարգված Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի դուստրերն են, վտարում է թագավորական նստավայրից, հաղորդում է RadarOnline-ը: Ազգային աուդիտի գրասենյակի կողմից նախկինում հրապարակված զեկույցը ցույց է տվել, որ Չարլզ III-ի զարմուհիները տարիներ շարունակ անվճար ապրել են պալատում՝ չկատարելով  թագավորական պարտականությունները:
11-06-2026 01:27
84 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Չուրսինան։ Այս մասին հաղորդվել է Բանակի թատրոնի կայքում, որտեղ նա ծառայել է։ Չուրսինայի մահվան պատճառը երկարատև հիվանդությունն էր։
11-06-2026 00:30
76-ամյա երգիչ Ալեքսանդր Բուինովի տնօրեն Սերգեյ Պուդովկինը հերքել է արտիստի թեթև կաթվածի մասին տեղեկությունները։ Նրա ներկայացուցիչը հայտարարել է, որ նրա վիճակը ներկայումս լավ է գնահատվում։
10-06-2026 12:29
Իտալական Prada նորաձևության տունը ներկայացրել է մասնագիտացված կոստյում, որը նախատեսված է NASA-ի տիեզերագնացների Artemis IV առաքելության տիեզերական կոստյումների տակ կրելու համար, հաղորդում է Reuters-ը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
08.06.2026
Դիտվել է 1043 անգամ
05.06.2026
Դիտվել է 383 անգամ
06.06.2026
Դիտվել է 354 անգամ
09.06.2026
Դիտվել է 222 անգամ
10.06.2026
Դիտվել է 131 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster