Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Անհագ շոփոմոլի 8 նշան. ստուգեք ինքներդ ձեզ

21.01.2025

Ձեր մոտ նկատում եք գնումներ կատարելու անհագ ցանկությո՞ւն, և ձեր կյանքը չե՞ք պատկերացնում առանց առևտրի սրահներ այցելելու: Հետևյալ կետերը կօգնեն ձեզ պարզել, թե արդյոք դուք ունե՞ք գնումներից կախվածություն, թե իրավիճակը դեռ վերահսկելի է:

Դուք մեկ օր անգամ չեք կարող անցկացնել առանց գնումների

Մի բան է անհանգստություն զգալը, եթե բաց եք թողել ձեր սիրած մարզումը կամ չեք հասցրել խմել ձեր առավոտյան սուրճը: Բոլորովին այլ հարց է, երբ դուք գնումների, ավելի ճիշտ՝ դրանց բացակայության պատճառով եք լարված: Գնումները չպետք է և չեն կարող լինել ձեր առօրյայի պարտադիր մասը, եթե դա ձեր աշխատանքային պարտականությունների մեջ չի մտնում: Եթե սթրես եք զգում, քանի որ չեք կարող շրջել խանութներով, և ձեր ձեռքերը փնտրում են առևտրի սրահների հավելվածներ, դուք հաստատ գնումների մեծագույն սիրահար եք:

Ձեր զգեստապահարանում կան չօգտագործված իրեր

Շատերը սիրում են նոր բաներ և հաճույք են ստանում գնումներ կատարելիս: Բայց եթե ձեր պահարանը դառնում է նոր իրերի պահեստ, որոնց մասին դուք հիմնովին մոռացել եք գնելուց հետո, սա իսկական նախազգուշական նշան է: Ամենայն հավանականությամբ, ձեզ համար կարևոր է միայն կարճ հաճույքը, որը ստանում եք հերթական ապրանքը գնելիս, և այդ գործընթացը դարձել է կախվածություն: Ուրիշ ինչպե՞ս բացատրել այն փաստը, որ չեք օգտվում ձեր նորաձև ձեռքբերումներից և ընդհանրապես չեք հիշում դրանց մասին:

Դուք զղջում եք ձեր գնածի համար

600x400

Մենք բոլորս էլ երբեմն սխալվում ենք՝ չափազանց շատ ենք ծախսում զգացմունքների ազդեցության տակ, չափից դուրս վստահում ենք վաճառողների կարծիքին կամ վճարելուց առաջ ապրանքը բավական ուշադիր չենք ուսումնասիրում։ Բայց գնումների սիրահարները, ովքեր գիտեն իրենց թուլության մասին, սկսում են մեղավոր զգալ յուրաքանչյուր գնումից հետո և իրենք իրենց խոստանում են դադարեցնել: Իսկ հետո նորից շրջում են խանութներով՝ շարունակելով անպետք իրեր գնել։ Չնայած խղճի խայթի վայրկենական տանջանքներին, գնումների ժամանակ առևտրից կախվածություն ունեցողները կարողանում են գտնել հիմնավոր պատճառ, թե ինչու է պետք է այս կամ այն բանը ձեռք բերել:

Դուք ունեք մի քանի դատարկ վարկային քարտ

Մեր օրերում ցանկացած մարդ կարող է ստանալ կրեդիտ քարտ առանց վճարունակության հատուկ ստուգումների: Իսկ շոփոմոլների մոտ հաստատ կան մի քանի վարկային քարտեր․ նրանք բանկերի առաջարկներն ընկալում են որպես հնարավորություն՝ զբաղվելու, այսպես ասած, սիրած գործով։ Շուտով պարզվում է, որ սահմանված չափերը սպառվել են, իսկ պարտքերը փակելու միջոց չկա՝ պետք է տոկոսներ վճարել։

Սթրեսն առաջացնում է գնում կատարելու ցանկություն

Անընդհատ գնումներ կատարելը կարող է պայմանավորված լինել զգացմունքային դատարկությունը, միայնությունը, իրավիճակի նկատմամբ վերահսկողության կորուտը կամ ինքնավստահության բացակայությունը լրացնելու փորձով: Հետազոտությունների համաձայն, գնումների սիրահարներն ավելի հաճախ են տառապում տրամադրության տատանումներից, սննդակարգի խախտումներից կամ թմրամիջոցների չարաշահումից: Այնպես որ, եթե դուք հակված եք ծանր աշխատանքային օրվանից հետո ձեզ հագեցնել համեղ ուտելիքներով և սթրեսից ազատվելու համար անդադար սնվել, ապա, ամենայն հավանականությամբ, դուք կորցնում եք չափի զգացումը նաև գնումներ կատարելիս:

Գնումներ կատարելիս հուզմունքի մեծ ալիք եք զգում

600x400

Ինչպես բոլոր թմրամոլները, այնպես էլ գնումների մոլի սիրահարներն առևտրի գործընթացից իսկական հաճույք են զգում: Դուք տեսնում եք ցանկալի ապրանքը, ձեր սիրտը սկսում է ավելի արագ բաբախել՝ դա նման է առաջին հայացքից սիրուն: Որևէ տրամաբանական փաստարկի բացակայությունը և միջոցների սղությունը նշանակություն չունեն։ Երբ գործընթացը սկսվում է, կանգ առնելը և իրականություն վերադառնալը ձեզ համար դժվար է. սովորաբար դա տեղի է ունենում գնումը կատարելուց անմիջապես հետո, երբ վրա է հասնում հիասթափությունը:

Դուք ավելորդ իրեր եք գնում

Իհարկե, իսկապես անհրաժեշտ իրերը կարելի է մի ձեռքի մատների վրա հաշվել, այդուհանդերձ, գնումների սիրահարները հակված են գնել բոլորովին անհարկի և անպետք իրեր։ Օրինակ, տասներորդ պայուսակ կամ տասնհինգերորդ զույգ կոշիկ, նույնիսկ, եթե դուք բարձրաշխարիկ դեմք չեք և տարին մի երկու անգամ եք բարձրակրունկներով տնից դուրս գալիս: Նոր շամպուն, երբ ընդհանուր առմամբ լոգարանում ձեզ սպասում է հինգ լիտր չօգտագործված միջոց, ևս մեկ բուրավետ մոմ, երբ արդեն կորցրել եք հաշիվը և չեք հիշում, թե ընդհանուր քանիսն ունեք։ Եթե դուք շատ հեշտությամբ եք գայթակղվում ապրանքներով, որոնց կարիքը իրականում չունեք, ապա դա ևս մեկ ահազանգ է:

Դուք թաքցնում եք ձեր գնումները

Շոփոմոլի համար գնումներից վերադառնալիս հարազատներին հանդիպելը նույնն է, ինչ գողունը ձեռքին հանցագործության վայրում բռնվելը: Արդյունքում գնումներից կախվածություն ունեցողները սկսում են խելացի սխեմաներ մշակել. նրանք նոր հագուստները թաքցնում են իրենց պայուսակում, ընտրում են տուն վերադառնալու համար «անվտանգ» ժամանակ և ծախսերը զուգընկերոջից թաքցնելու միջոցներ են գտնում: Եթե նկատում եք, որ դուք ևս նման գաղտնապահություն եք դրսևորում, ապա դա կարող է նշան լինել, որ գումար եք ծախսում ի վնաս ձեր ընտանիքի և սիրելիների: Եվ հոգու խորքում դուք դա գիտեք:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1789 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կինը առողջ դուստր է ծննդաբերել քրոջ արգանդը փոխպատվաստելուց հետո. ինչպես է դա կատարվել

17.04.2025
Երեխան ստացել է կրկնակի անուն՝ ի պատիվ դոնոր մորաքրոջ և փոխպատվաստումն իրականացրած վիրաբույժի: Նա ծնվեց 2,06 կգ և լիովին առողջ։

Դուբայում երեկույթների ժամանակ, որտեղ հաշմվել է մոդելը, աստղերի որս է գնում

08.04.2025
Մարիա Կովալչուկը դեռ հիվանդանոցում է, և նրան սպասվում է երկարատև բուժում։

Աղջիկն իրեն գտել է ռուս նկարչուհու 115 տարի առաջ ստեղծած նկարում․ նմանությունը ցնցող է

11.03.2025
22-ամյա ամերիկուհի Ռայլի Լադներն իրեն ճանաչել է Զինաիդա Սերեբրյակովայի «Զարդասեղանի մոտ։ Ինքնանկար» կտավում։

Գաղտնի սիրավեպեր. Կենդանակերպի նշաններ, ովքեր սիրում են թաքցնել իրենց զգացմունքները

26.02.2025
Ոմանց համար դա հատուկ մտերմություն պահպանելու միջոց է, մյուսների համար՝ արգելվածի և անհայտի հաճույք:

Թեստ, որը կօգնի պարզել, թե որ տեսակի տղամարդն է ձեզ համապատասխանում

18.02.2025
Շատերն են փափագում ամուսնանալ և երազում են արքայազնի մասին՝ սպիտակ Mercedes-ով։ Բայց իրականում պարզվում է, որ իսկապես արժանի մարդու հետ հարաբերություններ սկսելուց առաջ անհրաժեշտ է մի քանի անգամ վառվել։ Ինչո՞ւ է դա տեղի ունենում:

Երբեք չի հերիքում. կենդանակերպի 5 նշան, որոնք հակված են բողոքելու ֆինանսներից

22.01.2025
Նրանք կարող են սովորել կառավարել փողը, եթե ցանկանում են. միակ խնդիրն այն է, որ նրանք սովորաբար չեն ցանկանում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-04-2025 10:38
Միխայիլ Գալուստյանը ամուսնալուծվում է կնոջից՝ Վիկտորիայից, 17 տարվա ամուսնությունից հետո։ Այս մասին նա հայտարարել է իր Instagram-ում։ «Երբեմն կյանքը փոխում է իր սցենարները, և պատահեց այնպես, որ մեր համատեղ ճանապարհորդությունն ավարտվեց։ Մենք որոշեցինք գնալ մեր առանձին ճանապարհներով։ Մենք բաժանվեցինք առանց դժգոհության կամ բողոքների՝ երախտագիտության զգացումով այն ամենի համար, ինչ մեր միջև եղել է», - գրել է 45-ամյա Գալուստյանը։
30-04-2025 10:35
Հավելյալ քաշը և գոտկատեղի մեծ շրջագիծը կապված են կանանց մոտ լսողության կորստի մեծ ռիսկի հետ: Ըստ Բրիգամի կանանց հիվանդանոցի և Հարվարդի բժշկական համալսարանի աշխատակիցների կողմից կատարված վերջին հետազոտությունների արդյունքների՝ գոտկատեղի շրջագծի հաշվարկից ելնելով պարզվել է, որ գոտկատեղի 80-88 սմ շրջագիծ ունեցող կանանց մոտ լսողության կորստի հարաբերական ռիսկը կազմել է 11%, իսկ 88 սմ-ից բարձր ցուցանիշի դեպքում՝ 27%, եթե համեմատենք գոտկատեղի մինչև 71 սմ շրջագիծ ունեցող կանանց հետ:
30-04-2025 10:22
Անաստաս Միկոյանի թոռը՝ «Цветы» ռոք խմբի հիմնադիր Ստաս Նամինն ու իր ընտանիքը ՀՀ քաղաքացիություն են ստացել և նախատեսում են բնակվել նաև Երևանում։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է երաժիշտը։
30-04-2025 10:15
Տղամարդկանց մոտ ուժը, եռանդը, արագությունը և դիմացկունությունը սովորաբար 10-30%-ով ավելի բարձր են, քան կանանց մոտ։ Այնուամենայնիվ, վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ գործունեության հեռավորության և/կամ տևողության մեծացմանը զուգընթաց կատարողականի առումով սեռերի միջև եղած տարբերությունը փոքրանում է։ Սեռից կախված մարզական ցուցանիշների ֆիզիոլոգիական տարբերությունները մեծապես որոշվում են սեռական քրոմոսոմների և հորմոնների տարբերություններով։
30-04-2025 10:10
Բնակչության 20-35 տոկոսը եւ տարեց մարդկանց կեսը տառապում են քնի քրոնիկական խանգարմամբ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ քնի հաճախակի պակասը բացասաբար է անդրադառնում ուղեղի զարգացման վրա, նվազեցնում է ուղեղից վնասակար նյութերի հեռացումը, էմոցիոնալ կայունությունը եւ հանգեցնում է աշխատանքային հիշողության, ինչպես նաեւ դպրոցում կամ աշխատավայրում մարդու գործունեության զգալի վատթարացման:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2025 թ․

01.04.2025
Գարնան կեսը լավագույն ժամանակն է ձեր կյանքում ինչ-որ բան փոխելու կամ այն ամենը, ինչ ձեզ շրջապատում է, բարելավելու համար: 

LADYNEWS TV
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
28.04.2025
Դիտվել է 781 անգամ
25.04.2025
Դիտվել է 627 անգամ
29.04.2025
Դիտվել է 323 անգամ
30.04.2025
Դիտվել է 232 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster