Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Աննա Եղոյանի պոեզիաթերապիան

06.11.2024

Ավանդույթի համաձայն՝ աշնան վերջին սիրված բանաստեղծուհի Աննա Եղոյանն արվեստասերներին հրավիրել էր Կրեմլի պետական պալատ՝ արվեստին նվիրված երեկոյի։

Շատերն աշունը համարում են տարվա ամենառոմանտիկ եղանակը, և բանաստեղծուհի Աննա Եղոյանը բացառություն չէ։ Արդեն մի քանի տարի է՝ նա հավաքում է իր բոլոր ընկերներին ու արվեստասերներին գողտրիկ ու շատ զգայական բանաստեղծական երեկոյի։ 2024 թվականի նոյեմբերի 2-ին, ավանդույթի համաձայն, Կրեմլի պետական պալատի բեմում կրկին տեղի ունեցավ տարվա խոշորագույն գրական իրադարձությունը՝ Prometheus Media լեյբլի «Աննա Էղոյանի սիմֆոնիկ պոեզիան»։

600x400

Եվ եթե մեկ տարի առաջ սիրված բանաստեղծուհի և ասմունքող Աննա Եղոյանը հանդիսատեսին հիացնում էր դասականների, ժամանակակիցների հուզիչ գործերով և իր «Զգացողությունների ամենաբարձր կետը» ժողովածուի ինքնատիպ բանաստեղծություններով, ապա այս օրը հյուրերին սպասում էր բոլորովին նոր ծրագիր։ Տարբեր էր նաև երաժշտական նվագակցությունը. կատարումն ուղեկցվում էր աշխարհի ամենահայտնի դաշնակահարներից մեկի՝ Լյուդովիկո Էյնաուդիի ստեղծագործություններով՝ դաշնակահար և կոմպոզիտոր Էդուարդ Նազարովի և Պ․ Ի․ Չայկովսկու անվան Մոսկվայի պետական կոնսերվատորիայի Համերգային սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ՝ դիրիժոր Ալեքսեյ Չույկովի ղեկավարությամբ:

600x400

Երեկոյի տիրուհին և իրենք՝ հյուրերը, այս միջոցառումն անվանում են պոեզիաթերապիա։ Չէ՞ որ երկուսուկես ժամվա ընթացքում հանդիսատեսը կարողացավ ոչ միայն վայելել Աննա Եղոյանի պոեզիան, այլև լցվել սիրով, ուժով և զգալ բոլոր զգացմունքները։ Մի պահ նրանց դեմքերին արցունքներ էին, մյուսին՝ ուրախ ժպիտներ։ Բայց ամենաանմոռանալի հույզերը բոլորը ստացան «Տանգո» համարի ժամանակ, որտեղ բանաստեղծուհին բացահայտեց իր անսահման տաղանդը մյուս կողմից՝ կրքոտ պարի միջոցով։

600x400

Գլխավոր աստղին նրա համար այդքան կարևոր օրվա կապակցությամբ շնորհավորելու էին եկել բազմաթիվ մտերիմ ընկերներ, որոնց թվում կային շատ աստղեր՝ Իգոր Կրուտոյը, Օլեգ և Ռոդիոն Գազմանովները, Խվիչա Կվարացխելիան, Եկատերինա Վելիչկինան, Ստեֆանիա Մալիկովան, Օլգա Ֆիլիպովան, Նիկիտա Կարստեն, Ալյոնա Չեխովան, Ալեքսեյ Գավրիլովը, Կատերինա Քեյրուն, Դենիս Կոտովը և ուրիշներ։

600x400

Երկար ժամանակ անց առաջին անգամ կարմիր գորգի վրա հայտնվեց նաև հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը։ Բազմաթիվ վիրահատական միջամտություններից հետո բյութի բլոգերը բառացիորեն անճանաչելի է դարձել։ Սլացիկ թխահերը լուսանկարիչների համար կեցվածք է ընդունել ամբողջովին սպիտակ նրբագեղ հագուստով: Նա ընտրել էր մինչև հատակը հասնող շրջազգեստ, ատլասեից պատրաստված մարգարտագույն բաճկոն, որը փայլատակում էր լույսի ներքո, և դասական Chanel պայուսակ։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 2957 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Պատմական շենք և «շքեղ» նվերներ հյուրերին. մանրամասներ Ջեֆ Բեզոսի ու Լորեն Սանչեսի առաջիկա հարսանիքից

21.06.2025
Նոր մանրամասներեն շարունակում են ի հայտ գալ 61-ամյա Ջեֆ Բեզոսի և 55-ամյա Լորեն Սանչեսի առաջիկա շքեղ հարսանիքից։

Երկրպագուները շունչները պահել են․ Բրեդ Փիթը Ջենիֆեր Էնիսթոնին առաջարկել է տեղափոխվել իր տուն

29.05.2025
Նախկին ամուսիններն ամուսնալուծվել են 20 տարի առաջ, բայց դերասանը դեռ պատրաստ է օգնության հասնել նախկին կնոջը։

Վախ, թե՞ ամնեզիա. Դուբայում հաշմանդամ դարձած մոդելը չի պատմում, թե ինչ է պատահել իր հետ

16.05.2025
Lրատվամիջոցները հայտնել են, որ աղջիկը հնարավորինս անաղմուկ վերադարձել է տուն՝ Լվով։

Լեպսի հարսնացուն ատելության ալիքի է բախվում. ահա թե ինչ է պատահել

08.05.2025
Ավրորա Կիբան իր հետևորդների հետ կիսվեց իր կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին լավ լուրով։ Սակայն շնորհավորանքի փոխարեն ուսանողուհուն մեղադրում են փառքի հետևից ընկնելու մեջ։

Հոլիվուդի հավերժ ամուրին. ինչու 85-ամյա Ալ Պաչինոն երբեք չի ամուսնացել

25.04.2025
Ապրիլի 25-ին «Հոլիվուդի կնքահայր» Ալ Պաչինոն նշում է իր 85-ամյակը։ Բնական հմայքն ու ձգողակականությունը նրան դարձրին ոչ միայն հայտնի դերասան, այլև հանրահայտ սրտակեր։

Թոշակառուն Սանկտ Պետերբուրգում մասնատել է մոդելին. մարմնի մասերը թաքցրել է մթերային սայլակի մեջ

02.04.2025
Մարդասպանը հանցանքը խոստովանել է այն բանից հետո, երբ ոստիկանները նրան հայտնաբերել են սանդուղքների մոտ՝ մթերային սայլակով: 

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-06-2025 10:17
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ամերիկացի գիտնականները տագնապալի կապ են հայտնաբերել լեզվական մոդելների օգտագործման և կոգնիտիվ ֆունկցիաների նվազման միջև։ Փորձարկման ընթացքում այն մասնակիցները, ովքեր էսսե են գրել ChatGPT չաթ-բոտի օգնությամբ, զգալիորեն ավելի քիչ ուղեղային ակտիվություն են ցուցաբերել՝ համեմատած նրանց հետ, ովքեր աշխատել են ինքնուրույն։
23-06-2025 08:36
38-ամյա մոդել Ելենա Պերմինովան, որը 19 տարվա ամուսնությունից և չորս երեխաների ծնունդից հետո բաժանվել է միլիոնատեր Ալեքսանդր Լեբեդևից, խոսել է բաժանման թեմայի մասին: Նրա խոսքով՝ ամուսնությունը չպետք է պահպանվի, եթե ամուսինների միջև զգացմունքներ չկան՝ նույնիսկ հանուն երեխաների:
23-06-2025 03:24
Աշխարհի 164-րդ ռակետ Մարկետա Վոնդրոուշովան նվաճեց Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում անցկացված WTA-500 շարքի մրցաշարի տիտղոսը։ Եզրափակիչում չեխ թենիսիստուհին 7:6 (12:10), 4:6, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 49-րդ ռակետ, չինացի Վան Սինյույին։ Մարկետա Վոնդրոուշովան նվաճեց երրորդ տիտղոսը կարիերայում։
21-06-2025 09:34
Հրապարակվել են «Մոսկվան արցունքներին  չի հավատում։ Ամեն ինչ նոր է սկսվում» սերիալի թիզերը և առաջին կադրերը, ինչպես նաև հայտնի է դարձել, թե ովքեր են գլխավոր դերերը խաղալու Վլադիմիր Մենշովի խորհրդային լեգենդար «Մոսկվան չի հավատում արցունքներին» ֆիլմի վերանկարահանման մեջ։ Ժորա Կրիժովնիկովի և Օլգա Դոլմատովսկայայի նոր մելոդրամայի սյուժեն կենտրոնանում է երեք ընկերուհիների (Անաստասիա Տալիզինա, Թինա Ստոյիլկովիչ, Մարիա Կամովա) պատմության վրա, որոնք 2000-ականների սկզբին գալիս են Մոսկվա՝ սեր և երջանկություն փնտրելու, և 20 տարի անց կրկին հանդիպում են։
21-06-2025 09:31
Ինտերնետում քննարկվում է թագուհի Կամիլայի նոր տեսքը։ Բանն այն է, որ Royal Ascot-ում նա ներկայացել է Lady Dior պայուսակով, որն իր անունը ստացել է ի պատիվ Չարլզ III թագավորի առաջին կնոջ՝ արքայադուստր Դիանայի։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2025 թ․

01.06.2025
Ամռան առաջին ամիսը կլինի հետադարձ Պլուտոնի ազդեցության տակ։ Այս ժամանակահատվածը որևէ մեծ խնդիր չի բերի, բայց Պլուտոնը որոշների հունիսը կփչացնի։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.06.2025
Դիտվել է 510 անգամ
18.06.2025
Դիտվել է 475 անգամ
19.06.2025
Դիտվել է 413 անգամ
20.06.2025
Դիտվել է 335 անգամ
21.06.2025
Դիտվել է 193 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster