Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Հակաբեղմնավորիչ հաբեր և քաշի կորուստ. հնարավոր է արդյոք նիհարել

12.12.2023

Պարզենք, թե արդյոք օրալ հակաբեղմնավորիչների ընդունումը թույլ է տալիս նաև ազատվել ավելորդ կիլոգրամներից:

Այսօր շատ կանայք հակաբեղմնավորիչ հաբեր են ընդունում: Մինչ ոմանք վախենում են հորմոնալ հակաբեղմնավորիչների շնորհիվ ավելորդ քաշ հավաքելուց, մյուսները կարծում են, որ հաբերը օգնում են ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Ո՞ւմ կողմն է ճշմարտությունը:

Հնարավո՞ր է նիհարել հակաբեղմնավորիչով

Քաշը չի նվազի

Որքան էլ ցանկալի կլիներ գտնել կախարդական հաբ, որը ոչ միայն կազատեր անցանկալի հղիությունից, այլեւ կնվազեցներ ավելորդ կիլոգրամները, գործնականում դա քիչ հավանական է։ Ցանկացած հորմոն կապված է մարմնում հեղուկի լճացման հետ: Եթե հետևեք ընդունման կանոններին և հակաբեղմնավորիչն ընտրեք մասնագետի հետ, ապա կկարողանաք պահպանել նորմալ քաշը։ Բայց քաշի զգալի կորուստ մի ակնկալեք:

Քաշը կավելանա

Հարկ է նաև հիշել, որ էստրոգենով հակաբեղմնավորիչ հաբերը կարող են մոտ 2-3 կիլոգրամով ավելացնել քաշը։ Այն ընդունելու առաջին ամսում քաշը կարող է իրականում իջնել, բայց որոշ ժամանակ անց կշեռքի ցուցանիշը կսկսի աճել, իհարկե, ոչ տասնյակ կիլոգրամներով:

Հուզական վիճակի պատճառով չափից շատ ուտելը

600x400

Եղել են դեպքեր, երբ կանայք որոշակի հակաբեղմնավորիչ դեղահաբերով գիրացել են ոչ թե ախորժակի վրա դեղամիջոցի ներգործության, այլ նրանց հուզական վիճակի վրա ազդեցության պատճառով: Կինը սկսում է ուտել հենց այնպես, և ոչ ամենաառողջ սնունդը՝ դա տեղի է ունենում հաբերն ընդունելու առաջին ամսում։ Հարմարվելու ժամանակաշրջանից հետո ամեն ինչ վերադարնում է բնականոն հուն, իսկ քաշը 5 կամ 7 կիլոգրամ ավելացած է լինում: Էնդոկրինոլոգները պարզաբանում են, որ դժվար կլինի գցել այդ քաշը, քանի դեռ չի դադարեցնել օրալ հակաբեղմնավորիչների ընդունումը։

Եզրակացություններ

Կարևոր է հիշել, որ նույն հորմոնալ հակաբեղմնավորիչները տարբեր կերպ են ազդում մարդկանց վրա: Չկան հակաբեղմնավորիչ հաբեր, որոնք երաշխավորում են քաշի կորուստը. ավելորդ քաշը կարելի է կորցնել ոչ թե դեղամիջոցի, այլ սննդի վերահսկման, ֆիզիկական ակտիվության և առողջ ապրելակերպի միջոցով:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 713 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչ անել, եթե ճաշից հետո քնել եք ուզում

07.05.2024
Ամենօրյա սովորությունների փոքր փոփոխությունները կարող են օգնել հաղթահարել քնկոտությունը:

Գիտնականներն ապացուցել են, որ երեկոյան ժամը վեցից հետո ուտելուց հրաժարվելը չի ազդում քաշի կորստի վրա

26.04.2024
Բոլոր նիհարել ցանկացողները գիտեն այս դարավոր «մանտրան»՝ վեցից հետո պետք չէ սնվել: Բայց կարծես թե այս սահմանափակումը կապ չունի նիհարելու հետ։

Նշվել է շատ կանանց մոտ օրգազմի բացակայության պատճառը

16.04.2024
Կանայք սեքսի ժամանակ զգալիորեն ավելի քիչ են օրգազմ ապրում, քան տղամարդիկ։ Սրա պատճառը հայտնել է Daily Star-ը։

Գիտնականները պարզել են, թե որ տարիքում է տեղի ունենում լավագույն սեքսը

04.04.2024
Չիկագոյի համալսարանի մասնագետները հարցում են անցկացրել 18-ից 85 տարեկան տղամարդկանց ու կանանց շրջանում ու հետաքրքիր եզրակացությունների հանգել։

Մանուկների գեղագիտական աշխարհում

16.03.2024
Ժամանակի հետ այս երեխաներն ավելի ու ավելի կխորանան արվեստի կախարդական աշխարհում, կհմտանան իրանց նախընտրած ուղղության մեջ, գուցե նրանցից կձևավորվեն հայտնի ստեղծագործողներ։

«Միսս աշխարհ 2024» է ճանաչվել Չեխիայի ներկայացուցիչ Կրիստինա Պիշկովան

10.03.2024
Հնդկաստանի Մումբայ քաղաքում կայացած «Միսս աշխարհ 2024» գեղեցկության մրցույթում հաղթել է Չեխիայի ներկայացուցիչ Կրիստինա Պիշկովան։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-05-2024 11:29
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը կլինի նաև Կաննի կինոփառատոնում: Կաննի 77-րդ կինոփառատոնի շրջանակներում մայիսի 21-ին կկայանա Միքայել Գամրանիի «Օլիմպիական խաղեր. Ապագայի Ֆրանսիա» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որի ընթացքում կարմիր գորգի վրայով կացնի նաև Փարիզի Օլիմպիական խաղերի ջահը:
15-05-2024 11:17
Մերիլ Սթրիփը 35 տարի անց վերադարձել է Կաննի կինոփառատոն։ Օսկարի եռակի դափնեկիր դերասանուհին Կաննի կինոփառատոնի բացման արարողության ժամանակ ստացել է «Ոսկե արմավենու ճյուղ»։ Մրցանակը Մերիլին հանձնել է ֆրանսիացի կինոդերասանուհի Ժուլիետ Բինոշը։
15-05-2024 09:25
Ճապոնացի հետազոտողները նախատեսում են այս աշնանն սկսել ատամների աճի վերականգնման նոր դեղամիջոցի փորձարկումը մարդկանց վրա Կիոտոյի համալսարանական հիվանդանոցում, կենդանիների վրա հաջող փորձարկումներից հետո։
15-05-2024 07:37
Երիկամներում քարերի առաջացման հիմնական պատճառներն են՝ նյութափոխանակության խանգարումները և չլուծվող աղերի կուտակումը։ Բժիշկները նշում են, որ ամենից հաճախ երիկամների քարերը առաջանում են որոշակի գործոնների ազդեցության տակ՝ գիրություն, զարկերակային հիպերտոնիա, նյութափոխանակության խանգարումներ։
15-05-2024 01:43
Զենդայան դարձել է Vogue ամսագրի ավստրալական տարբերակի նոր համարի հերոսուհին։ «Ավազաթմբեր»-ի և «Թեկնածուներ»-ի աստղը հարցազրույց է տվել նորաձեւության հրատարակությանը և խոսել իր կարիերայի պարտադրված ընդմիջման, ինքնագնահատականի և հավակնությունների մասին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 541 անգամ
15.05.2024
Դիտվել է 115 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster