Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Pantone-ը հայտարարել է 2024-ի տարվա գույնը. եղեք թրենդային

21.11.2023

Նորաձևության աշխարհում միտումները սկսում են մղվել դեպի ապագա: Այս կանխատեսումների ամենաազդեցիկ կառույցներից մեկը Pantone ինստիտուտն է, որը հայտարարել է 2024 թվականի գույնը։ Այս գեղեցիկ և հաճելի երանգը կարող եք կրել արդեն այսօր։

Pantone ինստիտուտը երկար տարիներ առաջատարն է միտումների կանխատեսման ոլորտում: Նրա կանխատեսումներից օգտվում են նորաձեւության եւ դիզայնի աշխարհի խոշորագույն բրենդները՝ անկախ շուկայի այն հատվածից, որտեղ նրանք գործում են։ Գործակալությունը հայտնի է նրանով, որ նախապես կանխատեսումներ է անում։ Ինչպե՞ս է դա հնարավոր:

Մշտապես հետևելով մշակութային շարժումներին, սոցիալական մեդիաներին, արտադրանքի նորարարությանը, դիզայնի տեսլականին, մարքեթինգի և գնումների միտումներին՝ Pantone-ն կարողանում է է կանխատեսել ապագա նորաձևության միտումները:

Apricot Crush-ն այն գույնն է, որն ամենանորաձևն է լինելու 2024 թվականին

600x400

Pantone ինստիտուտը և դիզայներները միակարծիք են, որ 2024 թվականի գույնը լինելու է Apricot Crush-ի նուրբ նարնջագույն-դեղձագույն երանգը:

Մասնագետներն այս երանգն անվանում են «թարմացնող և աշխուժացնող», և, եթե ուշադիր նայեք, կտեսնեք, որ դա ճիշտ է:

600x400

Բացի այդ, այն լիովին համապատասխանում է ներկայիս ժամանակներին, երբ մենք պայքարում ենք տարբեր հույզերի և ապագայի նկատմամբ անորոշության դեմ, և մեզ համար ամենակարևորը հարմարավետությունն է, ջերմությունն ու ապահովության զգացումը։ Հույսի և դրականության զարգացումը սպառողների համար դարձել է հաղթահարման հզոր մեխանիզմ: Հոգատարությունը, կապը և համայնքը 2024 թվականի այս գույնի հիմքում են:

600x400

Apricot Crush-ը՝ 2024 թվականի գույնը, կոչված է հիշեցնելու հակաօքսիդանտներով և վիտամիններով հարուստ նարնջի և դեղձի օգտակար հատկությունների մասին:

Ընդհանուր առմամբ գույնը շատ դրական է, ջերմ ու ուրախ։

600x400

Ըստ Pantone-ի՝ Apricot Crush երանգը կատարյալ է տարբեր տեսակի հագուստի համար՝ լինի դա պաշտոնական առիթների, թե տնային հանդերձանք, նրբագեղ, սպորտային, թե դրսնային հագուստ: Այս գույնը ունիվերսալ է երկու սեռերի համար էլ։

600x400

600x400

 

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 974 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչ անել, եթե ճաշից հետո քնել եք ուզում

07.05.2024
Ամենօրյա սովորությունների փոքր փոփոխությունները կարող են օգնել հաղթահարել քնկոտությունը:

Գիտնականներն ապացուցել են, որ երեկոյան ժամը վեցից հետո ուտելուց հրաժարվելը չի ազդում քաշի կորստի վրա

26.04.2024
Բոլոր նիհարել ցանկացողները գիտեն այս դարավոր «մանտրան»՝ վեցից հետո պետք չէ սնվել: Բայց կարծես թե այս սահմանափակումը կապ չունի նիհարելու հետ։

Նշվել է շատ կանանց մոտ օրգազմի բացակայության պատճառը

16.04.2024
Կանայք սեքսի ժամանակ զգալիորեն ավելի քիչ են օրգազմ ապրում, քան տղամարդիկ։ Սրա պատճառը հայտնել է Daily Star-ը։

Գիտնականները պարզել են, թե որ տարիքում է տեղի ունենում լավագույն սեքսը

04.04.2024
Չիկագոյի համալսարանի մասնագետները հարցում են անցկացրել 18-ից 85 տարեկան տղամարդկանց ու կանանց շրջանում ու հետաքրքիր եզրակացությունների հանգել։

Մանուկների գեղագիտական աշխարհում

16.03.2024
Ժամանակի հետ այս երեխաներն ավելի ու ավելի կխորանան արվեստի կախարդական աշխարհում, կհմտանան իրանց նախընտրած ուղղության մեջ, գուցե նրանցից կձևավորվեն հայտնի ստեղծագործողներ։

«Միսս աշխարհ 2024» է ճանաչվել Չեխիայի ներկայացուցիչ Կրիստինա Պիշկովան

10.03.2024
Հնդկաստանի Մումբայ քաղաքում կայացած «Միսս աշխարհ 2024» գեղեցկության մրցույթում հաղթել է Չեխիայի ներկայացուցիչ Կրիստինա Պիշկովան։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-05-2024 11:29
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը կլինի նաև Կաննի կինոփառատոնում: Կաննի 77-րդ կինոփառատոնի շրջանակներում մայիսի 21-ին կկայանա Միքայել Գամրանիի «Օլիմպիական խաղեր. Ապագայի Ֆրանսիա» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որի ընթացքում կարմիր գորգի վրայով կացնի նաև Փարիզի Օլիմպիական խաղերի ջահը:
15-05-2024 11:17
Մերիլ Սթրիփը 35 տարի անց վերադարձել է Կաննի կինոփառատոն։ Օսկարի եռակի դափնեկիր դերասանուհին Կաննի կինոփառատոնի բացման արարողության ժամանակ ստացել է «Ոսկե արմավենու ճյուղ»։ Մրցանակը Մերիլին հանձնել է ֆրանսիացի կինոդերասանուհի Ժուլիետ Բինոշը։
15-05-2024 09:25
Ճապոնացի հետազոտողները նախատեսում են այս աշնանն սկսել ատամների աճի վերականգնման նոր դեղամիջոցի փորձարկումը մարդկանց վրա Կիոտոյի համալսարանական հիվանդանոցում, կենդանիների վրա հաջող փորձարկումներից հետո։
15-05-2024 07:37
Երիկամներում քարերի առաջացման հիմնական պատճառներն են՝ նյութափոխանակության խանգարումները և չլուծվող աղերի կուտակումը։ Բժիշկները նշում են, որ ամենից հաճախ երիկամների քարերը առաջանում են որոշակի գործոնների ազդեցության տակ՝ գիրություն, զարկերակային հիպերտոնիա, նյութափոխանակության խանգարումներ։
15-05-2024 01:43
Զենդայան դարձել է Vogue ամսագրի ավստրալական տարբերակի նոր համարի հերոսուհին։ «Ավազաթմբեր»-ի և «Թեկնածուներ»-ի աստղը հարցազրույց է տվել նորաձեւության հրատարակությանը և խոսել իր կարիերայի պարտադրված ընդմիջման, ինքնագնահատականի և հավակնությունների մասին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 451 անգամ
09.05.2024
Դիտվել է 226 անգամ
15.05.2024
Դիտվել է 45 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster