Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Ճակատին թափվող երկար մազփունջը վտանգավոր է տեսողության համար

10.11.2023

Ճակատին թափվող մազփնջով նորաձեւ սանրվածքները երկար տարիներ չեն կորցրել իրենց ժողովրդականությունը։ Փորձառու ոճաբանների և վարսահարդարների կարծիքով՝ երկար մազփնունջը կարող է ոչ միայն թաքցնել տիրոջ տարիքը, այլև տեսողականորեն երիտասարդացնել դեմքը։

Բացի այդ, այն ավելի մեծ ներդաշնակություն է հաղորդում դեմքին, ընդհանուր առմամբ շտկում չափազանց բարձր կամ մեծ ճակատը, ինչպես նաև ընդգծում է մազերի խտությունը։ Շատ հայտնի դեմքեր նույնպես նախընտրում են Ճակատին թափվող երկար մազփնջերը, օրինակ՝ Ռիհաննան, Փերիս Հիլթոնը, Պենելոպա Կրուզը, Ջեսիկա Ալբան և այլն։ Զարմանալի չէ, որ հայտնիների սանրվածքները կրկնօրինակվում են նրանց հազարավոր երկրպագուների կողմից ամբողջ աշխարհում:

Բրիտանացի հայտնի ակնաբույժ Էնդրյու Հոգանը եկել է այն եզրակացության, որ աչքերը ծածկող երկար մազերը շատ վտանգավոր են տեսողության համար։ Փորձագետի կարծիքով՝ երկար ժամանակ այդպիսի մազափունջ կրելը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների, օրինակ՝ ամբլիոպիայի զարգացման, որը նաև կոչվում է «ծույլ աչք»։ Այս պաթոլոգիան բնութագրվում է աչքերից մեկի տեսողական կարողությունների արագ նվազմամբ։ Այսօր այս հիվանդությամբ տառապում է բնակչության մոտ 2%-ը։ Շատ դեպքերում ամբլիոպիան հանդիպում է մինչև 7 տարեկան երեխաների մոտ, սակայն այն կարող է առաջանալ նաև մեծահասակների շրջանում։ Ակնաբույժները որպես դրա առաջացման հիմնական պատճառներ նշում են բնածին կատարակտը, վերին կոպի պտոզը, ստրաբիզմը, կարճատեսութունը, հիպերմետրոպիայի բարձր աստիճանը, աստիգմատիզմը, ինչպես բաև սթրեսը: Գիտնականները ամբլիոպիան անվանում են տեսողության կորստի հիմնական պատճառներից մեկը։

600x400

Ըստ Հոգանի՝ ճակատին երկար մազփունջ կրողների մոտ տեսողական օրգանները աստիճանաբար թուլանում են։ Բացի այդ, աչքերի վրա երկար մազերի թափվելու պատճառով առաջանում է արևի լույսի պակաս, ինչը հանգեցնում է պատշաճ տեսողության համար անհրաժեշտ վիտամինների սակավության։

Փորձառու ակնաբույժը կարծում է, որ մեկ աչքը դիտավորյալ փակելը (օրինակ՝ կողքից կախված մազափունջ կրելու դեպքում) կարող է առաջացնել մոնոկուլյար տեսողություն, որի դեպքում տեսողական համակարգի հիմնական հատկությունները հնարավոր չէ իրականացնել՝ երկդիտակություն (երկու աչքով միաժամանակ տեսնելու կարողություն) և ստերեոսկոպիա։ Համապատասխան տեսողական գրգռիչների բացակայության դեպքում անհնար են նաև բնական ֆոտոքիմիական և էլեկտրաֆիզիկական գործընթացները, որոնք տեղի են ունենում նեյրոընկալիչի ապարատում և հանգեցնում նրա հետագա ֆունկցիոնալ անկարողության:

Կարելի է խոսել նաև այլ գործոնների մասին։ Նախ, մազափունջը սահմանափակում է տեսանելիությունը: Օրինակ՝ մեքենա վարելիս, կարդալիս, համակարգչով աշխատելիս։ Երկրորդ գործոնն աչքի գրգռվածությունն է։ Մազերը վարակի աղբյուր են, դրանք կարող են հայտնվել աչքերի մեջ, առաջացնել մեխանիկական գրգռում կամ ալերգիկ ռեակցիաներ: Հիգիենան վատթարանում է. փոշին, որը մտնում է աչքերը, կարող է պարունակել բակտերիաներ, վիրուսներ և մեծացնում է աչքի լորձաթաղանթի բորբոքային պրոցեսների ու վարակվելու վտանգը: Հաջորդ գործոնն այն է, որ սահմանափակ պայմաններում հայացքը կենտրոնացնելու մշտական կարիքը կարող է հանգեցնել տեսողական հոգնածության։ Հարմարվելու հետ կապված խնդիրներ կարող են լինել։ Եթե մազերի մի մասը գտնվում է տեսադաշտում, ապա ավելի հաճախակի թարթելու և աչքերը կծկելու հակումը մեծանում է։ Այն կարող է նաև լարել աչքերը, առաջացնել ավելորդ շփում, վատթարացնել «չոր աչքի» համախտանիշը և նույնիսկ նվազեցնել տեսողական սրությունը։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1101 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչ անել, եթե ճաշից հետո քնել եք ուզում

07.05.2024
Ամենօրյա սովորությունների փոքր փոփոխությունները կարող են օգնել հաղթահարել քնկոտությունը:

Գիտնականներն ապացուցել են, որ երեկոյան ժամը վեցից հետո ուտելուց հրաժարվելը չի ազդում քաշի կորստի վրա

26.04.2024
Բոլոր նիհարել ցանկացողները գիտեն այս դարավոր «մանտրան»՝ վեցից հետո պետք չէ սնվել: Բայց կարծես թե այս սահմանափակումը կապ չունի նիհարելու հետ։

Նշվել է շատ կանանց մոտ օրգազմի բացակայության պատճառը

16.04.2024
Կանայք սեքսի ժամանակ զգալիորեն ավելի քիչ են օրգազմ ապրում, քան տղամարդիկ։ Սրա պատճառը հայտնել է Daily Star-ը։

Գիտնականները պարզել են, թե որ տարիքում է տեղի ունենում լավագույն սեքսը

04.04.2024
Չիկագոյի համալսարանի մասնագետները հարցում են անցկացրել 18-ից 85 տարեկան տղամարդկանց ու կանանց շրջանում ու հետաքրքիր եզրակացությունների հանգել։

Մանուկների գեղագիտական աշխարհում

16.03.2024
Ժամանակի հետ այս երեխաներն ավելի ու ավելի կխորանան արվեստի կախարդական աշխարհում, կհմտանան իրանց նախընտրած ուղղության մեջ, գուցե նրանցից կձևավորվեն հայտնի ստեղծագործողներ։

«Միսս աշխարհ 2024» է ճանաչվել Չեխիայի ներկայացուցիչ Կրիստինա Պիշկովան

10.03.2024
Հնդկաստանի Մումբայ քաղաքում կայացած «Միսս աշխարհ 2024» գեղեցկության մրցույթում հաղթել է Չեխիայի ներկայացուցիչ Կրիստինա Պիշկովան։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-05-2024 11:29
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը կլինի նաև Կաննի կինոփառատոնում: Կաննի 77-րդ կինոփառատոնի շրջանակներում մայիսի 21-ին կկայանա Միքայել Գամրանիի «Օլիմպիական խաղեր. Ապագայի Ֆրանսիա» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որի ընթացքում կարմիր գորգի վրայով կացնի նաև Փարիզի Օլիմպիական խաղերի ջահը:
15-05-2024 11:17
Մերիլ Սթրիփը 35 տարի անց վերադարձել է Կաննի կինոփառատոն։ Օսկարի եռակի դափնեկիր դերասանուհին Կաննի կինոփառատոնի բացման արարողության ժամանակ ստացել է «Ոսկե արմավենու ճյուղ»։ Մրցանակը Մերիլին հանձնել է ֆրանսիացի կինոդերասանուհի Ժուլիետ Բինոշը։
15-05-2024 09:25
Ճապոնացի հետազոտողները նախատեսում են այս աշնանն սկսել ատամների աճի վերականգնման նոր դեղամիջոցի փորձարկումը մարդկանց վրա Կիոտոյի համալսարանական հիվանդանոցում, կենդանիների վրա հաջող փորձարկումներից հետո։
15-05-2024 07:37
Երիկամներում քարերի առաջացման հիմնական պատճառներն են՝ նյութափոխանակության խանգարումները և չլուծվող աղերի կուտակումը։ Բժիշկները նշում են, որ ամենից հաճախ երիկամների քարերը առաջանում են որոշակի գործոնների ազդեցության տակ՝ գիրություն, զարկերակային հիպերտոնիա, նյութափոխանակության խանգարումներ։
15-05-2024 01:43
Զենդայան դարձել է Vogue ամսագրի ավստրալական տարբերակի նոր համարի հերոսուհին։ «Ավազաթմբեր»-ի և «Թեկնածուներ»-ի աստղը հարցազրույց է տվել նորաձեւության հրատարակությանը և խոսել իր կարիերայի պարտադրված ընդմիջման, ինքնագնահատականի և հավակնությունների մասին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 557 անգամ
15.05.2024
Դիտվել է 119 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster