Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 21-27-ը 2023 թ․

21.08.2023

Առաջիկա շաբաթը Կենդանակերպի բոլոր նշանների համար բարենպաստ շրջան է գործընկերների հետ ոչ պաշտոնական շփման համար։ Այս ժամանակահատվածի բոլոր պայմաններն ուղղված են ձեր ֆինանսական վիճակի բարելավմանը։ Հավանական է նաև աշխատավայրում առաջխաղացում ստանալը և ձեր մասնագիտական կարգավիճակի բարելավումը:

Ճակատագիրը ձեզ կպարգևատրի բոլոր ջանքերի համար: Դուք կարող եք ակնկալել չնախատեսված նվեր կամ մրցանակ: Շաբաթվա աստղագուշակը պնդում է՝ մի զսպեք ձեր ցանկությունները, հիմա տարվա միակ շրջանն է, երբ պետք է անեք անհրաժեշտը: Ձեզ նոր ծանոթություն է սպասվում, որը մեծապես կազդի ձեր վրա։

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 21-27-ը 2023 թ. Խոյ

Խոյերի մոտ էներգիայի իսկական հրաբուխ կարթնանա՝ դուք կցանկանաք ինչ-որ բան անել, շարժվել, գագաթներ նվաճել կամ փոխել ձեր շրջապատող տարածությունը: Ձեր մարմնը մարզեք՝ լավ տրամադրություն պահպանելու և ագրեսիայի չենթարկվելու համար: Նրանք, ովքեր ցանկանում են նիհարել, կարող են լուրջ արդյունքների հասնել։

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 21-27-ը 2023 թ. Ցուլ

Ձեր նշանի հյուրերը՝ Յուպիտերն ու Ուրանը, այժմ այնքան շփոթված ու անկարող են, որ անխոհեմ կլինի հույսը դնել բախտի և ուրիշի բարեհաճության վրա։ Ամեն ինչ բարեխղճորեն արեք, աշխատեք չուշանալ և ոչինչ չմոռանալ։ Վերահսկողության տակ պահեք նաև ծախսերը, որոնք կարող են կտրուկ աճել:

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 21-27-ը 2023 թ. Երկվորյակ

Ձեր հիմնական մոլորակը՝ Մերկուրին, օգոստոսի 23-ից սեպտեմբերի 15-ը ռետրո արձակուրդ է գնում: Այս ժամանակահատվածում գործերը կարող են տեղում դոփել կամ իներցիայով ընթանալ, կախված նրանից, թե ինչ հիմք եք կարողացել դնել: Լավագույնը, որ կարելի է անել առաջիկա 3 շաբաթվա ընթացքում, կյանքի այն ոլորտներում ամեն ինչ կարգի բերելն է, որտեղ դուք լճացում եք նկատում:

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 21-27-ը 2023 թ. Խեցգետին

Պատրաստվեք ուղևորության, լոգիստիկայի, հաղորդակցության, նամակագրության հնարավոր խափանումների: Խեցգետինների խնդիրն այս շաբաթ չմոռանալը, ոչինչ չկորցնելն ու բաց չթողնելն է։ Սթրեսը չկուտակելու համար մարզանք արեք, զբաղվեք յոգայով, լողով, քայլեք։ Այդ դեպքում սթափ միտքն ու լավ ինքնազգացողությունը երաշխավորված կլինեն։

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 21-27-ը 2023 թ. Առյուծ

Վեներան ձեր նշանում ընկղմվել է բարդույթների և ներքին պարզաբանումների մեջ․ ուշադիր եղեք` այն ձեզ իր հետ դեպի հատակը չքաշի: Շփվեք լավատեսների հետ, արգելափակեք լրատվական ալիքները և ձեր շրջապատի թունավոր մարդկանց: Գնումներն ու ժամանցը փոխարինեք առողջ քնով, ճիշտ սնվելով, թեթև կատակերգություններով։

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 21-27-ը 2023 թ. Կույս

Օգոստոսի 23-ը հատուկ օր է. Արևը կմտնի ձեր նշանը, իսկ Մերկուրին այնտեղ հետընթաց կապրի: Շնորհավոր ձեր ծնունդը, սիրելի Կույսեր: Այս շաբաթ դուք էներգիայով լի կլինեք և կկարողանաք աշխատել այնպես արդյունավետ, ինչպես երբեք՝ շնորհիվ Արևի և ուժեղ Մարսի։ Օգտագործեք ձեր հատուկ դիրքն առավելագույնս:

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 21-27-ը 2023 թ. Կշեռք

Ինքն իրեն քննելը Կշեռքներին հատկանշական է ոչ պակաս, քան Կարիճներին, ուղղակի ավելի հաճախ եք դա թաքցնում ուրիշներից։ Օգոստոսի երրորդ շաբաթը կարող է վառելափայտ նետել ներքին պայքարի ու ինքնադժգոհության կրակի վրա։ Այժմ վբաղվեք ձեզ հետաքրքրող գործերով, իսկ եթե դա չի օգնում, վազեք հոգեբանի մոտ:

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 21-27-ը 2023 թ. Կարիճ

Ձեր շրջապատի մարդիկ կարող են հիասթափեցնել: Այո, այո, դուք նույնպես երբեմն միամիտ եք և հավատում եք, որ ձեզ հուսախաբ չեն անի։ Զգույշ եղեք և փորձեք հիմա, որքան հնարավոր է, կախված չլինել որևէ մեկից։ Երեքշաբթիից հինգշաբթի կրճատեք ծանրաբեռնվածությունը, ձեզանից անհնարինը մի պահանջեք, դուք ռոբոտ չեք։

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 21-27-ը 2023 թ. Աղեղնավոր

Աշխատանք փնտրելը և ձեր կարիերայում, բիզնեսում կարևոր իրադարձությունները հետափգել մինչև սեպտեմբերի կեսերը, նույնիսկ այն դեպքում, եթե արդեն ամեն ինչ մտածել ու հաշվարկել եք: Հինգշաբթի կեսօրին զգույշ եղեք՝ ծայրահեղության և առանց մեղքի մեղավորության զգացողության վտանգ կա: Բայց շաբաթը օրը ձեր է: Զվարճացե՛ք:

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 21-27-ը 2023 թ. Այծեղջյուր

Օգաստոսի 23-ից Մերկուրին սկսում է հետընթաց շարժվել՝ Այծեղջյուրներին դրդելով վերանայել իրենց ծրագրերը։ Դուք նույնիսկ կարող եք փոխել ձեր միտքը սովորելու մասին, ինչը պլանավորել էիք: Մի շտապեք որոշումներ կայացնել: Համակերպվեք հանգիստ գրաֆիկի, անշտապ աշխատանքի և արժանապատիվ հանգստի․ այդ դեպքում դուք չեք ձախողվի:

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 21-27-ը 2023 թ. Ջրհոս

Ֆինանսական հարցերը երկար են սպասում ձեր ուշադրությանը և կորոշեն հիշեցնել իրենց մասին։ Այս շաբաթ շատ Ջրհոսներ ստիպված կլինեն զբաղվել վճարումներով, հարկերով, դրամական փոխանցումներով: Զգույշ եղեք և աշխատեք չավելացնել ձեր պարտքերը։ Եթե դրանք չունեք, կարող եք ձեզ արտասովոր Ջրհոս համարել:

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 21-27-ը 2023 թ․ Ձկներ

Ժամանակն է ինչ-որ բան վերանայել ձեր հարաբերություններում: Միգուցե ժամանակն է բաժանվել ինչ-որ մեկից կամ վերջակետ դնել: Փորձեք ամեն ինչ պարզել մինչև հանգստյան օրերը. հաջորդ երկուշաբթի ձեր Սատուրնը Արևի բարեհաճությունից դուրս կգա: Ոչ մի կարևոր բան մի պլանավորեք և վերադասից հեռու մնացեք։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 6911 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 2-8-ը 2026 թ․

02.11.2026
Գալիք շաբաթը կլինի լարված. ոմանք ստիպված կլինեն զբաղվել կուտակված գործերով, մյուսները՝ վերանայել սիրելիների հետ հարաբերությունները, իսկ մի մասը հնարավորություն կունենա բարելավելու իրենց ֆինանսական վիճակը:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը 2026 թ․

26.10.2026
Եթե ոչ մի վատ բան չպատահի, ապա շաբաթն արդեն իսկ կարելի է հաջողված համարել: Այդուհանդերձ, լավ բաներ էլ կլինեն:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 19 - 25-ը 2026 թ․

19.10.2026
Այս շաբաթ ատ գործընթացներ կդանդաղեն, իսկ թե ինչպես դա կազդի կենդանակերպի նշանների վրա, ներկայացված է մեր աստղագուշակում:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 12-18-ը 2026 թ․

12.10.2026
Այս շաբաթը կլինի աշնան ամենահեշտ շաբաթներից մեկը։ Նորալուսնից (հոկտեմբերի 10) հետո կենդանակերպի շատ նշաններ հիանալի հեռանկարներ են ստացել թե՛ գործնական, թե՛ անձնական հարաբերություններում։

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 5 - 11-ը 2026 թ․

07.10.2026
Աստղերն այս շաբաթ խոստանում են բարենպաստ փոփոխություններ աշխատանքի և ֆինանսների մեջ, բայց խորհուրդ են տալիս ավելի զգույշ լինել անձնական կյանքի և հարաբերությունների հարցում՝ հնարավոր անհաջողություններից խուսափելու համար:

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 28–ից հոկտեմբերի 4-ը 2026 թ․

28.09.2026
Առաջիկա օրերի գլխավոր կանոնն է պահպանել հանգստություն և չշտապել եզրակացություններ անել: Փորձեք առավելագույնս օգտագործել ձեր հնարավորությունները և մնալ դրական:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-11-2026 08:42
«Միսս Տիեզերք–2026» 75-րդ միջազգային գեղեցկության մրցույթը կանցկացվի Պուերտո Ռիկոյի Սան Խուան քաղաքում։ Ազգային տարազների ցուցադրությունը տեղի կունենա նոյեմբերի 21-ին, իսկ եզրափակիչը՝ նոյեմբերի 24-ին։ Հիշեցնենք, որ «Միսս Տիեզերք–2025» մրցույթի հաղթող հռչակվեց 25-ամյա մեքսիկուհի Ֆատիմա Բոշ Ֆերնանդեսը։
03-11-2026 06:26
Համաշխարհային գեղեցկության ոլորտում Մարիո Դեդիվանովիչ անունը հոմանիշ է Քիմ Քարդաշյանի անվանը։ Նրանք միասին աշխատում են ավելի քան 15 տարի։ Հենց Մարիոն էր, որ ստեղծեց Քիմи համար յուրահատուկ դիմահարդարումը՝ հարուստ հիմքով, առատ քանակությամբ փոշով, դրամատիկ ուրվագծերով և բաց մերկ շրթունքներով, որոնք աշխարհի միլիոնավոր կանայք տարիներ շարունակ կրկնօրինակել են։ Տարիների ընթացքում նրա հայտնի հաճախորդների ցանկը զգալիորեն ընդլայնվել է. այսօր Մարիոյի մշտական հաճախորդներն են Ջենիֆեր Լոպեսը, Սալմա Հայեկը և Պրիանկա Չոպրան։ Դեդիվանովիչի օրական վաստակը կազմում է 60,000 դոլար։
03-11-2026 06:21
Ռուս թենիսիստուհի Դիանա Շնայդերը Տոկիոյում նվաճել է Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) 500 կարգի հաղթողի կոչումը։ Սա նրա կարիերայի վեցերորդ WTA տիտղոսն է։ Եզրափակչում նա 6-4, 5-7, 6-2 հաշվով հաղթել է կանադացի Լեյլա Ֆերնանդեսին։
02-11-2026 09:33
Հայաստանը ներկայացնող Ալինա Չարաևան հաղթեց Իտալիայի Կուրմայոր քաղաքում կայացած Վալե դ'Աոստա կանանց բաց WTA 125 մրցաշարում: Նոյեմբերի 1-ին կայացած եզրափակիչ խաղում 24-ամյա թենիսիստուհին 6-3, 6-4 հաշվով առավելության հասավ գերմանացի Նոմա Նոհա Ակուգեի նկատմամբ: Եզրափակչի արդյունքը հրապարակվել է Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) պաշտոնական կայքում:
02-11-2026 08:52
Մարդիկ հաճախ արհեստական բանականության կարեկցող պատասխաններն ավելի բարձր են գնահատում, քան այլ մարդկանց աջակցության խոսքերը, բայց միևնույն ժամանակ նախընտրում են հուզական աջակցություն ստանալ մարդուց։ Այս եզրակացությանն են հանգել Փենսիլվանիայի պետական համալսարանի հետազոտողները՝ ուսումնասիրելով մարդկանց վերաբերմունքը ԱԲ-ի ապրումակցման նկատմամբ։ Գիտնականներն այս երևույթն անվանել են «ԱԲ-ի ապրումակցումն ընտրելու պարադոքս»։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.11.2026
Դիտվել է 739 անգամ
02.11.2026
Դիտվել է 571 անգամ
28.10.2026
Դիտվել է 472 անգամ
29.10.2026
Դիտվել է 435 անգամ
30.10.2026
Դիտվել է 387 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster