Ամերիկացի դերասանուհի, «Էմիլին Փարիզում» սերիալի աստղ Լիլի Քոլինզից թալանել են 10 հազար դոլար արժողությամբ զարդեր։ Դրանց թվում է ամուսնական մատանին։ Այս մասին հայտնել է TMZ-ը։
Կողոպուտը տեղի է ունեցել Արեւմտյան Հոլիվուդի հայտնի հյուրանոցներից մեկում։ Դերասանուհին գնացել է սպա կենտրոն, և այդ ընթացքում կողոպտիչներին հաջողվել է սենյակից 10 հազար դոլար արժողությամբ զարդեր գողանալ։
Դրանց թվում էին ադամանդե ամուսնության մատանին, նշանադրության մատանին և էլեկտրոնիկա:
Լիլի Քոլինզը երաժիշտ Ֆիլ Քոլինզի և Ջիլ Թավելմանի դուստրն է։ Երբ աղջիկը յոթ տարեկան էր, նրա ծնողները բաժանվեցին։ Լիլին մոր հետ տեղափոխվել է Լոս Անջելես։ Չնայած Ֆիլ Քոլինզի և Ջիլ Թավելմանի բաժանմանը, «Էմիլին Փարիզում» ֆիլմի աստղը «7 Days»-ին տված հարցազրույցում պատմել է, որ ոխ չի պահում հոր նկատմամբ։
34-ամյա Լիլի Քոլինզը հայտնի դերասանուհի և մոդել է, ով հաճախ է ուրախացնում երկրպագուներին վառ կերպարներով։ Ներկայացնում ենք նրա ամենահիշարժան հայտնի հանդերձանքներից մի քանիսը։
07-12-2024 12:21 Մայքլ Ջեքսոնի դուստրը՝ Փերիսը, հայտարարել է իր եւ գորընկերոջ՝ Ջասթին Լոնգի նշանադրության մասին։ 26-ամյա աղջիկը Instagram-ում հայտարարել է, որ պատրաստվում է ամուսնանալ 5 Seconds of Summer խմբի երաժշտական պրոդյուսերի հետ։
07-12-2024 12:16 Մրայա Քերին արդարացնում է իր փոփ-դիվայի համբավը: 55-ամյա երգչուհին սկսել է Սուրբ Ծննդյան հերթական համերգային շրջագայություն իր «All I Want For Christmas Is You» երգի թողարկումից մոտ 30 տարի անց՝ ևս մեկ անգամ ամրապնդելով տոնական սեզոնի թագուհու իր կարգավիճակը:
06-12-2024 11:06 Պտղի ներսում օգտակար տարրերի քանակը կախված է խնձորի գույնից: Ըստ սննդաբանների՝ կանաչ խնձորն ունի ամենաքիչ շաքարը և կալորիան, բայց միաժամանակ՝ ամենաշատ թթուներն ու բջջանյութը։ Դրանք դրական են ազդում ատամների առողջության վրա, չեն առաջացնում ալերգիա, այրում են ճարպերը և օգտակար են դիաբետով հիվանդների համար։ Դեղին խնձորն ունի ավելի շատ շաքար և պեկտին, հատկապես օգտակար է լյարդի համար։ Կարմիրն օգտակար է սիրտ-անոթային, երիկամային հիվանդությունների դեպքում, նպաստում է մաշկի գեղեցկությանը և դեմքի հարթ երանգին։
06-12-2024 11:00 Ավելորդ քաշ ունեցող մարդիկ մյուսներից ավելի հաճախ են հիվանդանում գրիպով և համարվում են թեթև քաշ ունեցողներից ավելի վարակիչ: Այս եզրահանգման են եկել Միչիգանի համալսարանի գիտնականները: Բժիշկները հայտնաբերել են, որ գիրությունը թուլացնում է իմունային համակարգը և առաջացնում քրոնիկ բորբոքային պրոցեսներ: Հենց այդ պատճառով է, որ վիրուսը երկար է պահպանվում գեր մարդկանց օրգանիզմում:
06-12-2024 10:54 Կանադայի ծայր հյուսիսային շրջանի բնակիչը ցատկել է սպիտակ արջի վրա, որպեսզի պաշտպանի իր կնոջը հարձակումից, հայտնում է BBC։ Տղամարդը լուրջ վնասվածքներ է ստացել, սակայն սպասվում է, որ կվերականգնվի: Ամուսինները դուրս էին եկել՝ գտնելու իրենց շներին, երբ արջը, որը գտնվում էր նրանց ճանապարհին, նետվել է կնոջ վրա:
Սոնա Ռուբենյանը նոր տեսահոլովակ է թողարկել։ «Իմ աղջիկ» երգը, որը երգչուհին նվիրել է իր դստերը՝ Մարիին, ներկայացնում է զգացմունքային ու պարզ տեսահոլովակ, որտեղ Սոնայի կողքին նկարահանվել է նաեւ փոքրիկ Մարին: