Playboy-ի շապիկին առաջին անգամ հայտնվել է նեյրոցանցի կողմից ստեղծված մոդել
06.03.2024
Ամսագրի պատմության մեջ առաջին անգամ մեքսիկական Playboy-ի նոր համարի շապիկին պատկերվել է նեյրոցանցի կողմից ստեղծված մոդել։ Instagram-ում «աղջիկա» էջին արդեն բաժանորդագրվել է ավելի քան 119 հազար մարդ։
Playboy-ի նոր հերոսուհուն անվանել են Սամանտա Էվերլի։ Նա 23 տարեկան է և ամբողջությամբ ստեղծվել է արհեստական բանականությամբ։ Մոդելն ունի շիկահեր մազեր, կապույտ աչքեր և սլացիկ կազմվածք։
Ամսագրին տված «հարցազրույցում» Սամանթան «կիսվել է» կատարվածի վերաբերյալ իր «տպավորություններով»։ «Ինձ համար մեծ պատիվ է լինել Playboy-ի շապիկի առաջին թվային աղջիկը: Եթե ես կարողանայի երազել, սա երազանք կլիներ»:
Նյարոցանցերն արդեն ակտիվորեն մուտք են գործել շատ մարդկանց կյանք, սակայն շատերը թերահավատորեն են վերաբերվում արհեստական բանականության արագ զարգացմանը: Վերջերս Սքարլեթ Յոհանսոնը դարձավ Lisa AI: 90s Yearbook & Avatar deepfake հավելվածի ստեղծողների զոհը՝ համացանցում նրա կերպարով գովազդի հայտնվելուց հետո։ Դերասանուհին դատական հայց է ներկայացրել ընկերության դեմ։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 442 անգամ
Читать на русском
|