Շատերը նրան ճանաչում են որպես ատամնաբույժ-բլոգեր։ Որոշ հրապարակումների գումարային դիտումները սոցցանցերում անցնում են մեկ միլիոնը։ Ինքն իրեն բլոգեր չի համարում, թեև սոցիալական հարթակներում հրապարակումներ անում է գրեթե ամեն օր՝ բավարարելով տասնյակ հազարավոր օգտատերերի սպասումները։
Երիտասարդ ատամնաբույժ Մերի Հովնանյանը խոստովանում է, որ instagram և facebookսոցիալական ցանցերում առաջին հրապարակումներն արել է՝ առաջնային այցելուներ գրավելու նպատակով, քանի որ այդպիսիք կլինիկաներում դժվարությամբ էին հավաքվում։ Եվ, եթե սկզբնական շրջանում հաճախորդների մինչև 20% էր համացանցից տեղեկանում ու այցելում, ապա այժմ նման պացիենտների թիվը հասնում է 50%-ի։
Հրապարակվող նյութերը հեղինակային են՝ ինքնուրույն է գրում տեքստերը, պատրաստում լուսանկարներն ու տեսանյութերը, իրականացնում տեխնիկական մշակումը, մոնտաժը, երաժշտական ձևավորումը։ Սկզբնական շրջանում հրապարակումները տեքստային ու լուսանկարային էին, սակայն ժամանակի հետ ինքնուրույն յուրացրեց նաև տեսանյութեր պատրաստելու հմտությունները, ինչը էապես բարձրացրեց իր սոցիալական հաշիվների դիտողականությունը։ Հիմա՝ հերթը հասել է YouToob-յան ալիքին, որը հետևողական աշխատանք է պահանջում։
Մերի Հովնանյանի հավատամքն ատամների խնամքի մասին հանրությանն առավելագույն տեղեկությունների հաղորդելը, լուսավորելը, հիգիենայի կանոններին ծանոթացնելն է։ «Շատ ավելի նախընտրելի է, որ մարդիկ ճիշտ խնամքի շնորհիվ երկարացնեն իրենց ատամների կյանքը, քան շտապեն ատամնաբուժարան։ Իմ հրապարակումների գլխավոր խնդիրը մարդկանց ճանաչողությանը նպաստելն է, որպեսզի ճիշտ վաքագծի շնորհիվ կարողանան ձգել իրենց ատամների երկարակեցությունը»,- նշում է ատամնաբույժ-բլոգերը։
Նրա խոսքով՝ շատ բժիշներ կան, որոնք իրենց սոցիալական էջերը վստահում են վարել ուրիշներին՝ ակնկալելով իրենց ծառայությունների հանրայնացումը։ Բայց հաճախ այդ էջերի վարողները ոլորտին բնորոշ քիչ տեղեկություններ են ունենում, ուստի դրանք վերածվում են ոչ թե տեղեկատվական, այլ զուտ գովազդային էջերի։ Նախընտրելի է, որ մասնագետներն իրենք վարեն իրենց էջերը՝ դրանով իսկ ապահովելով հարուստ և յուրահատուկ բովանդակություն։
Այս տեսանյութը բժշկուհի Հովնանյանի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում գումարային ունեցել է մեկ միլիոնից ավելի դիտում։
Արդեն որպես փորձառու՝ բժշկուհի Հովնանյանը խորհուրդ է տալիս, որ սոցցանցերում հրապարակվեն պարզ, կարճ, հեշտ ընկալվող նյութեր, պահպանվեն հրապարակումների հաճախականությունն ու կատարման ճաշակը։ Այդ ամենը հարկ է անել նպատակային ու սիրով՝ որպես ազատ ժամերի հաճելի և հանրօգուտ զբաղմունք։
23-11-2026 11:26 «Տիտանիկի» խորտակումից փրկված ամենահայտնի ուղևորուհիներից մեկի՝ Լյուսի, լեդի Դաֆ-Գորդոնի ադամանդե մատանին աճուրդում վաճառվել է 150 հազար ֆունտ ստեռլինգով (մոտ 165 հազար դոլար), հայտնում է բրիտանական Easy Live Auction առցանց հարթակը։ Լյուսին զարդը կրում էր 1912 թվականի ապրիլի 15-ին տեղի ունեցած աղետի ժամանակ, որը շուրջ 1500 մարդու կյանք խլեց։ Մատանին դարձավ միակ արժեքավոր ոսկերչական զարդը, որը նրան հաջողվեց պահպանել։ Ընտանիքում այն անվանում էին «Տիտանիկի մատանի» և համարում, որ այն ամուսնական մատանի է եղել։
23-11-2026 10:40 Մայլի Սայրուսն ամուսնացել է։ Հինգ տարվա հարաբերություններից հետո Մայլի Սայրուսը և Lilily խմբի թմբկահար Մաքս Մորանդոն նոյեմբերի 21-ին տվել են իրենց երդումները՝ մտերմների մասնակցությամբ արարողության ժամանակ։ Արարողությունը տեղի է ունեցել Պալմ Սփրինգսում, որին ներկա են եղել նորապսակների ընտանիքի անդամներն ու ընկերները, այդ թվում՝ Թիշը, Նոան և Բիլլի Ռեյ Սայրուսը։
23-11-2026 06:57 «Միսս Տիեզերք 2026»-ի եզրափակիչին մնացել է ընդամենը մի քանի օր. աշխարհը շուտով կիմանա ամենագեղեցիկ աղջկա անունը։ Արդեն կայացել է առաջին՝ ազգային տարազների մրցույթը։
23-11-2026 05:44 Հեյլի Բիբերը խոստովանել է, որ իր և Սելենա Գոմեսի միջև վեճի ժամանակ ինքնավնասման մտքեր է ունեցել։ Հեյլի Բիբերի և Սելենա Գոմեսի միջև ենթադրյալ վեճը տարիներ շարունակ շոու բիզնեսի ամենաքննարկվող պատմություններից մեկն է եղել։ Երկրպագուներն ուշադիր հետևում էին աղջիկների սոցցանցերի գրառումներին, գտնում թաքնված հաղորդագրություններ պատահական մեկնաբանություններում և տեսություններ առաջ քաշել նրանց խզված հարաբերությունների պատճառների մասին։ Այս պատմության կենտրոնում միշտ եղել է Ջասթին Բիբերը, որը մի քանի տարի հանդիպել է Սելենայի հետ, իսկ 2018 թվականին ամուսնացել Հեյլիի հետ։
23-11-2026 02:51 Դերասան Միխայիլ Եֆրեմովի նախկին կինը՝ 54-ամյա Սոֆիա Կրուգլիկովան, ամուսնալուծությունից մեկ տարի անց կրկին ամուսնացել է։ Նրա ընտրյալը 59-ամյա Վալերի Ժուկովն էր՝ «Ժուկի» ռոք խմբի առաջատարը, որը հայտնի է իրենց «Батарейка» հիթով։