Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Այս 8 սովորությունները գողանում են ձեր երիտասարդությունը

14.02.2023

Մեր դեմքի արտահայտությունները, սոցցանցերով տարվածությունը և, նույնիսկ, քնելու մեր սիրելի դիրքը կարող են վատթարացնել մաշկի վիճակը:

Քչերը գիտեն, որ մենք ամեն օր ինքներս սպանում ենք մեր գեղեցկությունը։ Սակայն փաստն այն է, որ որոշ սովորություններ, որոնք բացարձակապես բոլորն ունեն, մեծապես վնասում են մեր արտաքինին։ Եվ խոսքը նույնիսկ չափից շատ ուտելու կամ անբավարար քնի մասին չէ:

Երիտասարդությունն ու գեղեցկությունը հնարավոր չէ պահպանել միայն ճիշտ սնվելով, կոսմետոլոգին այցելություններով և կանոնավոր սպորտով զբաղվելով: Սա միայն գործի կեսն է: Եթե ցանկանում եք հնարավորինս երկար պահպանել ծաղկուն տեսքը, ապա խորհուրդ է տրվում արագ ազատվել այս առօրյա սովորություններից։

1. Փորի կամ կողքի վրա քնելուց

600x400

Պարզվում է, որ քնելու ձեր սիրելի դիրքը կարող է ազդել արտաքինի վրա։ Եթե 25 տարեկանից բարձր եք, ապա փորձեք ձեզ սովորեցնել մեջքի վրա քնել։ Շատերն առավոտյան նկատում են կնճռոտ դեմք՝ փորի կամ կողքի վրա առողջ քնից հետո: Նման «գեղեցկություն» առաջանում է բջիջների վերականգնման և նորացման դանդաղեցված գործընթացների շնորհիվ։ Ավելի քիչ կոլագեն նշանակում է ավելի քիչ ամրություն: Սա նշանակում է, որ բարձի երեսի ծալքերի հետքերը շատ ավելի երկար կհարթվեն։

2. Շուրթերը կրծելուց

Եթե դուք ժամադրության եք և փորձում եք գայթակղել ձեզ դուր եկած տղամարդուն, այդ դեպքում շուրթերը կծելը կարող է վերագրվել ֆլիրտին: Բայց ամենակարևորը՝ չափը մի անցեք:

Մինչդեռ առօրյա կյանքում պետք է խուսափել դրանից: Այս սովորությունը կարող է պայմանավորված լինել նյարդային խանգարմամբ, բայց դադարեք կծել ձեր շուրթերը: Հիշեք, որ դրանից առաջացած վերքերը ոչ միայն տգեղ են, այլեւ ցավոտ։

3. Ձեռքով դեմքը շփելուց

600x400

Մեզանից շատերը սիրում են կզակը կամ այտը ձեռքով շփել ձանձրալի հանդիպումների ժամանակ կամ համակարգչի առջև։

Բայց ամեն օր դա անելը վնասակար է: Ձեռքի վրա հենվելու սովորությունը սպանում է գեղեցկությունը, քանի որ ձեր հիոիդ ոսկորն աստիճանաբար տեղաշարժվում է՝ արգելափակելով արյան շրջանառությունը։ Ահա այսպես է հայտնվում բոլորի կողմից ատելի երկրորդ կզակը, որից ազատվելը շատ դժվար է։

4. Քնելուց առաջ սոցցանցերը զննելուց

Իսկապես ոչ մի տարբերակ չկա՞, որ դուք մոռանաք ձեր սմարթֆոնի մասին և առանց դրա քնեք: Նման վատ սովորության պատճառով՝ հեռախոսով քնելը, հեշտությամբ կարող եք անքնություն վաստակել։ Էկրանի կապույտ լույսն ընդհատում է մելատոնինի՝ քնի հորմոնի արտադրությունը։

5. Խմիչքները ձողիկով խմելուց

600x400

Որոշ իրավիճակներում ձողիկն անհրաժեշտ է. օրինակ, այն կօգնի ձեզ չկեղտոտվել, եթե խմում եք ընթաղքի մեջ: Բայց ավելի լավ է դրանից կանոնավոր չօգտվել:

Ձողիկ օգտագործելիս դուք ձգում եք ձեր շուրթերը: Նման հակալիցքավորումը բերանի շուրջ վաղաժամ կնճիռներ է առաջացնում, մասնավորապես, հենց շուրթերի վրա։

6. Դեմքին հպվելուց

Դեմքին անընդհատ հպումը միայն փչացնում է մաշկը։ Քորում եք քիթը կամ այտը, հոգնածությունից շփում եք քունքերը կամ, որ ավելի վատ է, ստեղնաշարով մուտքագրելուց հետո դիպչում կոպերին... Հիմա պատկերացրեք, թե քանի միկրոբ եք հասցրել ձեր մաշկին այդքան պարզ գործողություններով։ Այդ դեպքում մի զարմացեք, թե ինչու եք նորից ու նորից ունենում պզուկներ և ակնաներ:

7. Մաստակ ծամելու սովորությունից

600x400

Դուք կարող եք թարմացնել ձեր շունչն այլ եղանակներով: Մաստակ ծամելով՝ դուք խթանում եք ստամոքսահյութի արտադրությունը, քանի որ օրգանիզմի ռեֆլեքսներն ասում են հետեւյալը՝ «Սնունդ է գալիս, պատրաստվեք մարսելու»։

Բայց ուտելիք չկա, ուղեղը խաբվել է, իսկ ստամոքսը տուժել թթվայնությունից։ Մեկ այլ վատ ազեցությունը բերանի անկյուններում կնճիռների առաջացումն է՝ ծամելու գործընթացում դեմքի մկանների ակտիվ շարժի պատճառով:

8. Ուրիշների վրա վրդովելից և զայրանալուց

Զարմանալի է, բայց վիրավորվելու սովորությունը կարող է ազդել ձեր արտաքինի վրա։ Պարզվել է, որ հաճախակի բացասական ապրումները խթանում են խորը կնճիռների առաջացում և դեմքի դիմագծերի անհամաչափություն։ Չէ՞ որ անընդհատ հոնքերը խոժոռում եք, կլորացնում աչքերը, ատամները կրճտացնում։ Եվ բարկության կամ վրդովմունքի ժամանակ նորադրենալինի և կորտիզոլի մակարդակի բարձրացման պատճառով մաշկը կարող է սկսել թեփոտվել և կարմրել:

Ավելի լավ է հանգստանալ և սիրով նայել շրջապատող աշխարհին. սա ոչ միայն ձեզ լավ տրամադրություն կհաղորդի, այլև կերկարացնի ձեր երիտասարդությունը:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1331 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Անցավ բաժանման 3 կանոն

18.04.2024
Հասկանալի է, որ սա առանձնահատուկ դեպք է, բայց դեռ կան ուղիներ՝ գոնե չեզոք հարաբերություններ պահպանելու համար, նույնիսկ, եթե դրանք լուրջ ջանքեր են պահանջում:

Հրեշտակը

07.04.2024
Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
–Ես չգիտեմ, թե ինչու եմ գնում այդ աշխարհ: Ի՞նչ պետք է անեմ։

Ինչու ենք միշտ համեմատվում ուրիշների հետ և ինչպես պայքարել դրա դեմ

26.03.2024
Սովորական է, բայց աներևակայելի ճշգրիտ. բոլոր մարդիկ տարբեր են: Բնությունն այսպես է նախատեսել. երկու միանման մարդիկ չկան:

Կանացի երջանկություն

08.03.2024
Ամուսինն ու կինը երկար, երջանիկ ամուսնական կյանք էին ապրել: Նրանք կիսվում էին միմյանց հետ իրենց բոլոր գաղտնիքներով և փորձառություններով, բայց միայն մի բան կար, որ կինը խնդրել էր նրան երբեք չանել...

Կանացի 7 հատկանիշ, որոնք գնահատում են տղամարդիկ

30.01.2024
Հակառակ սեռի աչքերում գրավչության գաղտնիքը երբեք էլ գեղեցկության սրահում ստացած ոճի կամ բարձրակրունկների մեջ չէ։

2024-ի Աստղագուշակը՝ ըստ կենդանակերպի նշանների. ի՞նչ է մեզ սպասում Կանաչ վիշապի տարում

05.01.2024
2024 թվականն արդեն իր լիազորությունների մեջ է մտել։ Եվ մենք նորից հուզմունքով ենք նայում ապագային. ի՞նչ կբերի այն մեզ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-04-2024 10:30
Հունաստանի և Դանիայի արքայազն Նիկոլաոսը, որին ժամանակին «փլեյբոյ արքայազն» էին անվանում, բաժանվել է կնոջից՝ Տատյանա Բլատնիկից, ով իրենից փոքր է 11 տարով։ Նրանք միասին են եղել 20 տարի, որից 14-ը՝ ամուսնացած։
23-04-2024 10:25
Մոսկվայում մահացած են գտել 21-ամյա վոլեյբոլիստուհի Արինա Միխայլինային։ Մերձմոսկովյան լողափնյա վոլեյբոլի «Զարեչյե-Օդինցովո» թիմի մարզուհի Արինա Միխայլինան ինքնասպան է եղել։ Նրա մարզիչ Նատալյա Ուրյադովան ասել է, որ պատճառը ընկերոջ հետ հարաբերությունների խզելն է։
23-04-2024 10:11
59-ամյա աշխարհահռչակ իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին ցուցադրել է լուսանկարներ, որոնք արվել են Elle Spain ամսագրի համար։ Կինոաստղը զարդարել է ամսագրի շապիկը։ Լուսանկարներում, որոնք նա ներկայացրել է կարուսելում, Մոնիկան փորձել է մի շարք զգայական կերպարներ։
23-04-2024 09:11
Շատ հետազոտողներ նշում են, որ առնվազն երկու շաբաթը մեկ պետք է լվանալ անկողնային սպտակեղենը, ինչպես նաև՝ գիշերազգեստը։ Եթե գիշերը շատ եք քրտնում, ապա ժամկետը կրճատվում է մինչև մեկ շաբաթ:
23-04-2024 07:06
Չինաստանից մի խումբ գիտնականներ պարզել են, որ տապակած մթերքների և հատկապես տապակած կարտոֆիլի հաճախակի օգտագործումը կապված է անհանգստության ռիսկի 12%-ով ավելացման հետ: Սա հատկապես նկատելի է երիտասարդ տղամարդկանց շրջանում։ Տապակած կարտոֆիլը 2%-ով ավելացնում է այս հիվանդության առաջացման վտանգը, քան տապակած սպիտակ միսը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 459 անգամ
18.04.2024
Դիտվել է 230 անգամ
19.04.2024
Դիտվել է 179 անգամ
23.04.2024
Դիտվել է 107 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster