Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Ուղղում ենք ժամացույցները. սեքսի համար կատարյալ ժամը

19.10.2022

23:00-ի՞ն, կեսօրի՞ն, թե՞ առավոտյան յոթին: Գիտնականները պարզել են, թե երբ է սիրով զբաղվելու լավագույն ժամանակը։

Իսկապե՞ս դա հնարավոր է, և որ ամենակարևորն է՝ ինտիմ հարցերում պե՞տք է հետևել խիստ ռեժիմի:

Բրիտանացի գրիտանականների հետազոտությունը, որը հիմնված է տասը երկրների 2300 զույգերի հարցման վրա, հաստատում է միանգամայն ակնհայտ ենթադրություններ. վիճակագրության համաձայն, մեր կյանքի ամենաթեժ դրվագները տեղի են ունենում հանգստյան օրերին և գրեթե միշտ՝ արթնանալուց հետո առաջին րոպեներին կամ քնելուց մի քանի ժամ առաջ:

ՍԵՔՍԻ ՀԱՄԱՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿԸ

ըստ տարածվածության

• Կիրակի, 9:00
• Շաբաթ, 22:30 կամ 23:30
• Ուրբաթ, 22:30
• Շաբաթ, 10.30 կամ 11.30
• Կիրակի, 22:30։

Հետաքրքիր է, որ վերը նշված վարկանիշային ցանկը որոշ չափով գործընկերների փոխզիջումային լուծում է։ Պարզվել է, որ տղամարդկանց և կանանց սեքսուալ ռիթմերը հետ են մնում միմյանցից գրեթե մեկ օրով։ Կանանց համար ամենահարավետն է դա անել ժամը 23:21-ին, մինչդեռ տղամարդիկ ամենաշատը գրգռված են լինում առավոտյան 7:54-ին: Ո՞վ կմտածեր, որ նրանք այդքան «էրոտիկ արտույտներ» են։ Սիրային գրաֆիկների անհամապատասխանությունը որպես հարաբերությունների խնդիրներից մեկը նշել է հարցվածների գրեթե 60%-ը։

600x400

Պատասխանը տալիս է ժամանակագրական կենսաբանությունը՝ գիտնականները, ովքեր ուսումնասիրելով մեր կենսառիթմերը, հաշվարկում են որոշակի սովորություններ ձևավորելու լավագույն ժամանակը: Այդ թվում՝ սեռական հարաբերությունների։ Համեմատեք նրանց մեկնաբանությունները և որոշեք, թե որ ժամանակագրությանն եք պատկանում դուք և ձեր գործընկերը:

- Դելֆին. այս սեռական խմբի ներկայացուցիչը միշտ գրգռված է առավոտյան և հակված է սիրով զբաղվել մարզանքից հետո կամ փոխարեն:

- Առյուծ. սիրում է առավոտյան սեքսը, բայց, ի տարբերություն դելֆինների, գիտի, թե ինչպես երկարացնել հաճույքը մինչև ճաշ։

- Արջ. պարտադիր 7-8 ժամ քնելուց հետո նա նախընտրում է սեքսը «զարթուցիչի զանգին համապատասխան»՝ արթնանալուց հետո հենց առաջին րոպեներին։

- Գայլ. նա, ով զբաղվում է ուշացած սեքսով: Նախ նա հանգիստ նախաճաշում է, մաքրում ատամները, և միայն դրանից հետո, կուշտ ու գոհ, անցնում անկողնային «դեսերտին»։

Իսկ ահա 00:30-ից 02:00 հատվածն իրական սեռական դադարի շրջան է: Ինչո՞ւ։ Նախ, մեզանից շատերն այս պահին չափազանց քնկոտ են կամ հոգնած: Եվ երկրորդ՝ սեքսը կարող է առաջացնել գերգրգռվածություն և անքնություն։ Ինչը մեր ժամանակներում անընդունելի տանջանք է։

Աղբյուր' LADYNEWS.am

Դիտվել է 1281 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սիրահարվածությունը  կենսաբանորեն տեւում է մեկ տարուց ոչ ավել

26.05.2023
Մոտ մեկ տարուց գիտնականները նորից այցելել են առաջին խմբի կամավորներին, որոնց մեծ մասը հավատացրել է, որ շարունակում է «խենթի պես» սիրել, բայց նույն բանը ցույց չեն տվել հետազոտության արդյունքները:

«Արի կիսվենք». ինչպես է առանձին բյուջեն ազդում հարաբերությունների վրա

19.05.2023
Փողը հարաբերությունների կարևոր կողմն է, և երբեմն ընտանիքի ոչ միայն նյութական, այլև հոգեբանական բարեկեցությունը կախված է համատեղ տնտեսելու և առանց վեճերի ծախսելու կարողությունից

8 բան, որոնք երբեք չի կարելի անել ամուսնության մեջ

09.05.2023
Սիրո մեջ, ինչպես ցանկացած այլ բնագավառում, կարևոր է պահպանել ինքնությունը:

7 հարց, որոնք տղամարդկանց մոտ արգելակում են առաջացնում

04.04.2023
Եթե ձեր նպատակն է շփոթեցնել ձեր զուգընկերոջը, զարմացնել նրան և ստիպել ընտրել իր խոսքերը, հանգիստ կարող եք տալ ստորեև բերված յոթ հարցերը:

Տղամարդու դավաճանությունը բացահայտելու 5 հուսալի միջոց

23.03.2023
Հարաբերությունների բանալին վստահությունն է: Բայց լինում են պահեր, երբ այն արդեն կորսված է, և կարևոր է դավաճանության վարկածը կա՛մ հաստատել, կա՛մ հերքել:

5 ամենատարածված սխալները սեքսի ժամանակ

10.02.2023
Ինտիմ հարաբերությունները նվիրական զգացումներ են հաղորդում զույգերին։ Բայց միշտ չէ, որ ամեն ինչ ցանկալի հունով կամ հարթ է ընթանում։ Հաճախ հենց ինքներս ենք լինում ձախողման պատճառը՝ առանց գիտակցելու դա։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
02-06-2023 03:20
Քրոնիկ հոգնածության քողի տակ կարող է թաքնվել դեպրեսիան, ենթադեպրեսիվ վիճակը (դեպրեսիայի սկզբնական փուլը), հոգեսոմատիկ սինդրոմը, սոմատոֆորմ խանգարումը։ Երբեմն այն կարող է լինել հիպոթիրեոզ, այսինքն՝ վահանաձև գեղձի ֆունկցիայի նվազում կամ, օրինակ, շաքարային դիաբետ:
01-06-2023 03:30
Հավերժ սիրո և երջանիկ հարաբերությունների գաղտնիքը պարզ ամենօրյա պրակտիկայի մեջ է, կարծում են ամերիկացի հետազոտող հոգեբանները։ Նրանց կարծիքով՝ կարևոր են աննշան թվացող մանրուքները։ Օրինակ՝ բարի առավոտ և բարի գիշեր մաղթելը, զրույցի ընթացքում աչքի կոնտակտ պահպանելը և միմյանցից օգնություն խնդրելը։
01-06-2023 03:19
Ամերիկացի գիտնականները ռիբոնուկլեինաթթու-պատվաստանյութը օգտագործել են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման համար: Ըստ ամերիկացի գիտնականների ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը շարունակում է մնալ ամենատարածվածը։ Այն տարեկան ախտորոշվում է 432 հազար մարդու մոտ։ Իսկ ուռուցքի հայտնվելուց 5 տարի հետո փրկվում է պացիենտների մոտ 9%-ը։։
31-05-2023 10:19
Որոշ մարդկանց, ելնելով իրենց գենետիկ առանձնահատկություններից, կենսականորեն անհրաժեշտ են ձկան յուղում պարունակվող օմեգա-3 պոլիչհագեցած ճարպաթթուները: Իսկ արտադրանքի վիտամինային բաղադրությունը օգտակար է դարձնում նրանց համար, ովքեր պետք է նորմալացնեն արյան մակարդումը, ամրապնդեն իմունիտետը, բարելավեն մաշկի վիճակը, շարունակել է նա։
29-05-2023 02:29
Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ միայն վիտամին C-ն, նույնիսկ մեծ չափաբաժիններով, չի կարող բուժել մրսածությունը, բայց այն լավ պրոֆիլակտիկ միջոց է, որն ապահովում է իմունիտետը: Հիվանդության ժամանակ ասկորբինաթթուն օգնում է սկսել մի շարք գործընթացներ, որոնք օգնում են վերականգնմանը, բայց արդյունավետությունը անհատական է և կախված է ամբողջ օրգանիզմի վիճակից:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2023 թ․

01.06.2023
2023 թվականի հունիսին աստղերը խոստանում են բազմաթիվ լուրջ փոփոխություններ և հույզեր՝ ինչպես անձնական կյանքում, այնպես էլ աշխատանքի մեջ:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ-2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետը իր Future Lover երգով զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
31.05.2023
Դիտվել է 14358 անգամ
02.06.2023
Դիտվել է 12172 անգամ
30.05.2023
Դիտվել է 6032 անգամ
05.06.2023
Դիտվել է 5174 անգամ
30.05.2023
Դիտվել է 4143 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster