Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

10 վատ սովորություն, որոնք հանգեցնում են աղքատության

29.04.2022

Շատերն իրենց շատ աղքատ են համարում, բայց չեն նկատում, որ հենց իրենք են մեղավոր այդ իրավիճակի համար։ Գոյություն ունի «գենետիկական աղքատություն» եզրույթը, ինչը նշանակում է, որ մարդու մտքերն ու հոգեբանական արգելքները բառացիորեն ծրագրավորում են նրան փող չունենալուն։

Ներկայացնում ենք մարդկային սովորություններ, որոնք ծրագրավորում են աղքատության և որոնցից հարկավոր է շտապ ազատվել։

Աղքատները միշտ մեղավոր են փնտրում

Աղքատ մարդը երբեք չի ընդունում, որ ինքն է մեղավոր իր վիճակի համար։ Նա կմեղադրի ղեկավարին, գործընկերներին կամ համակարգին, փոխանակ ընդունի իր պարտությունը: «Ես վաղուց հարուստ կլինեի, եթե նրանք չլինեին» և «Ես ընդհանրապես ոչինչ չեմ կարող անել, ԱՄԵՆ ԻՆՉ ինձ խանգարում է»․ նման մտքերը հանգեցնում են ձախողման:

Աղքատները ժամանակ են ձգում

Մարդը, ով մտածում է աղքատի պես, ցանկացած գործում, մինչև վերջ, խաղում է ժամանակի վրա։ Սա հանգեցնում է նրան, որ ավելի նախաձեռնող մարդիկ վերցնում և անում են այն, ինչ աղքատները չեն համարձակվում սկսել, և մեծ հաջողության են հասնում: Նա, ով համարձակորեն իրականացնում է իր գաղափարները և դրանք չի հետաձգում վաղվան, միշտ հաղթում է ամեն ինչում։

Աղքատները ռիսկի չեն դիմում

Նրանք, ովքեր իրենց աղքատ են համարում, ավելի հավանական է, որ կնախընտրեն փոքր, բայց կայուն եկամուտը: Աղքատներն ապրում են վարձատրության դիմաց՝ նախընտրելով այս ապրելակերպը ռիսկից: Բայց արդարացված ռիսկը կարող է մեծ պարգևներ բերել:

Աղքատներն ուզում են անվճար սովորել

Ամենից հաճախ նման մարդիկ բաժանորդագրվում են բազմաթիվ անվճար սեմինարների և դասընթացների, բայց չեն լսում դրանք: Նրանց թվում է, թե զարգանում են, բայց դա ուղղակի պատրանք է։ Ցանկացած դասընթացի նպատակը նոր բան սովորելն է, սակայն այդ նպատակին հնարավոր չէ հասնել առանց ուսուցչի և նրա հետ կենդանի շփման:

Աղքատներն ուրիշներին չեն վարձատրում իրենց աշխատանքի համար

Աղքատի մտածողությամբ մարդիկ նախընտրում են անվճար ծառայություններ և ապրանքներ ստանալ։ Երբ նրանք անվճար աղբյուրից ներբեռնում են ֆիլմ, երաժշտություն կամ գիրք, չեն գիտակցում, որ հեղինակներից գողանում են։ Հիշեք, ցանկացած աշխատանք պետք է ամբողջությամբ վճարվի:

Աղքատներն իրենց խղճում են

600x400

Նրանք կարծում են, որ իրենց ողջ կյանքը խղճահարության է արժանի։ Սխալ երկրում են, սխալ ընտանիքում, սխալ կրթություն են ստացել կամ աշխատանք ընտրել. աղքատները նման պատճառներ են բերում իրենց վիճակը արդարացնելու համար: Բայց խղճահարությամբ փող աշխատել չես կարող։

Աղքատները մեծ ուշադրություն են դարձնում ուրիշների կարծիքներին

Վաղուց արձանագրված է, որ հաջողակ մարդիկ կախված չեն այլ մարդկանց կարծիքներից։ Իսկ աղքատները շատ էներգիա ու ժամանակ են ծախսում ուրիշների աչքում իրենց լավ կերպարը պահպանելու համար, որոնք, որպես կանոն, ավելի հաջողակ են։ Նման համեմատությունն օգտակար չէ և միայն ավելի շատ պատճառներ է ստեղծում իրենց ճակատագրից բողոքելու ու նվնվելու համար:

Աղքատներն անիմաստ փող են վատնում

600x400

Աղքատների նպատակը փող աշխատելն ու ծախսելն է։ Նրանք նախընտրում են ակնթարթային ցանկությունների բավարարումը, քան միջոցների կուտակումը։ Բայց նա, ով գրագետ կերպով տնօրինում է իր եկամուտը և այն ներդնում եկամտաբեր բիզնեսում, հարստանում է։

Աղքատներն ամեն ինչում վայրկենական շահ են փնտրում

Նրանք չեն ձգտում նոր բան սովորել, չեն նայում ապագային և ցանկանում են ամեն ինչ ունենալ միանգամից։ Աղքատ մարդու պես մտածողին կարելի է համեմատել գյուղացու հետ, ով ձմռանը կերել է իր բոլոր պաշարները՝ չմտածելով, թե ինչ է ցանելու գարնանը։ Կյանքի նկատմամբ նման սպառողական վերաբերմունքը ոչ մի լավ բանի չի հանգեցնում և, իհարկե, չի նպաստում փողի կուտակմանը։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 1939 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կանոններ, որոնք կօգնեն ձեզ լավ տպավորություն թողնել

03.05.2024
Գիտե՞ք, որ ընդամենը յոթ վայրկյանում ենք ստեղծում մեր առաջին տպավորությունը մարդու մասին: Նման արագ տեսողական ծանոթությունն արդեն որոշում է, թե ինչպես կզարգանա հաղորդակցությունը:

Անցավ բաժանման 3 կանոն

18.04.2024
Հասկանալի է, որ սա առանձնահատուկ դեպք է, բայց դեռ կան ուղիներ՝ գոնե չեզոք հարաբերություններ պահպանելու համար, նույնիսկ, եթե դրանք լուրջ ջանքեր են պահանջում:

Հրեշտակը

07.04.2024
Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
–Ես չգիտեմ, թե ինչու եմ գնում այդ աշխարհ: Ի՞նչ պետք է անեմ։

Ինչու ենք միշտ համեմատվում ուրիշների հետ և ինչպես պայքարել դրա դեմ

26.03.2024
Սովորական է, բայց աներևակայելի ճշգրիտ. բոլոր մարդիկ տարբեր են: Բնությունն այսպես է նախատեսել. երկու միանման մարդիկ չկան:

Կանացի երջանկություն

08.03.2024
Ամուսինն ու կինը երկար, երջանիկ ամուսնական կյանք էին ապրել: Նրանք կիսվում էին միմյանց հետ իրենց բոլոր գաղտնիքներով և փորձառություններով, բայց միայն մի բան կար, որ կինը խնդրել էր նրան երբեք չանել...

Կանացի 7 հատկանիշ, որոնք գնահատում են տղամարդիկ

30.01.2024
Հակառակ սեռի աչքերում գրավչության գաղտնիքը երբեք էլ գեղեցկության սրահում ստացած ոճի կամ բարձրակրունկների մեջ չէ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-05-2024 13:14
Արհեստական բանականությունը կարող է պարզել հազվադեպ հիվանդություն ունեցող պացիենտներին ախտորոշումից մի քանի տարի առաջ, նշվում է նոր հետազոտությունում։ Արհեստական բանականության վերջերս մշակված ծրագիրը կարողացել է հաջողությամբ պարզել այն մարդկանց, ովքեր եթակա են եղել հազվադեպ իմունային խանգարման ռիսկին։
04-05-2024 07:28
Շերոն Սթոունի որդեգրած որդին՝ Ռոհանը, որոշել է գնալ մոր հետքերով և դերասան դառնալ. ներկայունս նա արդեն ներգրավված է մեկ գաղտնի նախագծում։ Ինքը՝ «Հիմնական բնազդ»-ի աստղն է կիսվել է լուրով։
04-05-2024 03:18
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար։ X-ի իր միկրոբլոգում երկրպագուների հետ շփման ժամանակ նրանցից մեկը հրապարակել է տեքստային հաղորդագրության սքրինշոթ, որն արված էր Բեյոնսեի լուսանկարի վրա՝ ի աջակցություն երգչուհու նոր՝ Cowboy Carter ալբոմի: «Ես դեռ այն կարծիքին եմ, որ Քլոեն պետք է, որ լեսբուհի լինի»,-նշված է տեքստում, որին Քարդաշյանը պատասխանել է. «Դե, չես կարող ասել, թե ինչ է սպասվում ինձ ապագայում»:
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 694 անգամ
01.05.2024
Դիտվել է 646 անգամ
30.04.2024
Դիտվել է 238 անգամ
03.05.2024
Դիտվել է 108 անգամ
04.05.2024
Դիտվել է 65 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster