Ջիջի Հադիդը մանկության ընկերուհու հետ լողազգեստների հավաքածու է թողարկել և նվիրել դստերը՝ Հային
28.04.2022
Մոդել Ջիջի Հադիդը, ով վերջերս է նշել իր 27-ամյակը, ներկայացրել է նորաձևության նոր համագործակցություն՝ Frankies Bikinis ապրանքանիշի լողազգեստների հավաքածուն։
Նոր շարքը մեղմիկ հարգանքի տուրք է մոդելի մեկամյա դստերը՝ Հային: Մոր հետ եղնիկի ձագի պատկերով պրինտը հենց խորհրդանշում է Հադիդին և նրա առաջնեկին նախկին ընկերոջից՝ Զեյն Մալիկից։
Ջիջին հավաքածուի վրա աշխատել է բրենդի հիմնադիր Ֆրանչեսկա Այելոյի հետ, ով նաև մոդելի մանկության լավագույն ընկերուհին է։ Նրանք միասին նկարահանվել են լուքբուքի համար, իսկ մանկության մեկ այլ ընկերուհի՝ Ալանա Օ՝Հերլիհին դարձել է ֆոտոշարքի հեղինակ։

Ջիջի Հադիդ և Ֆրանչեսկա Այելո


«Այս հավաքածուի ոգեշնչումը Ջիջիին այցելել է Փենսիլվանիայի իր ընտանեկան տանն անցկացրած օրերին՝ պայմանավորված այդտեղ ընկերների և ընտանիքի հետ կապված հիշողություններով»,- կիսվել է դիզայները։



Մանկության և երեխաների թեման հավաքածուում արտացոլվել է օգտագործված դեղինի և նուրբ կապույտի երանգներով, ինչպես նաև ռոմանտիկ դետալներով:



«Ես և Ֆրենկին հին ընկերներուհիներ ենք: Նույնիսկ մեր կարիերայի սկսվելուց առաջ միմյանց ոգևորում էինք միշտ և ամեն ինչում»,- ասում է Ջիջին հավելելով, որ ի պատիվ իրենց բարեկամության, հավաքածուի մեջ ներառել են են իրենց սկզբնատառերով պրինտ։


Ընդհանուր առմամբ հավաքածուն ներառում է 98 իր՝ XS-ից մինչև XXL չափսերի և 45-ից 185 դոլար գներով: Հավաքածուի առաջին խմբաքանակը կթողարկվի մայիսի 11-ին, երկրորդը՝ հունիսի 2-ին։


Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 1356 անգամ
Читать на русском
|