Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Balenciaga․ 2022-ի գարնան գլխավոր երանգը

14.04.2022

Մարդկային աչքը կարող է տարբերել մինչև 7 միլիոն երանգ, բայց ամեն սեզոն դիզայներներն ընտրում են 2-3 գույն, որոնք գերիշխում են նորաձևության մեջ։

Այսպիսով, կրկնությունները գործնականում բացառված են, և 2022-ին պաշտամունքային դարձավ ոչ այն «երկնագույնը», որի մասին այդքան ոգևորված խոսեց Միրանդան «Սատանան հագնում է Պրադա» ֆիլմում:

Համաճարակից հետո նորաձևության արդյունաբերությունը պահանջում էր քնքշություն, հանգստություն, ներդաշնակություն (կամ գոնե դրա որևէ դրսևորում), և ծնվեց պաստելի ու նրբության պահանջարկ։ Բայց Covid-ը աստիճանաբար նահանջում է, և հոգին փոփոխություն է պահանջում։ Louis Vuitton-ի դիզայներներն առաջիններից էին, որ նկատեցին դա, երբ իրենց հավաքածուների մեջ մտցրին ճանաչելի կապույտ և ամբողջ տարածությունը լցրեցին երկնագույն պրինտով: Դեմնան ավելի հեռուն գնաց և այս երանգը դարձրեց ավելի հագեցած՝ ավելացնելով փիրուզագույն և շղարշ․ հայտնվեց «բալանսիաժ կապույտը»: Սա, իհարկե, գույնի պաշտոնական անվանումը չէ, այլ բրենդի երկրպագուների կրեատիվությունը, ովքեր արդեն Balenciaga-ի նոու-հաուն ընդունել են որպես 2022 թվականի գարնան գլխավոր երանգ։

Քիմն Քարդաշյանն արդեն հաստատել է ներկապնակը՝ ինչ խոսք, նա այս նորաձեւության տան դեմքն է։ Vanity Fair-ի ընթրիքի ժամանակ նա հայտնվեց հենց այսպիսի «բալանսային» գույնի զգեստով և տվեց նորաձեւության առաջին դասը․ այս երանգը հատկապես լավ է մոնոխրոմում՝ առանց ավելորդ մանրամասների։

600x400

Հիանալի տեսք կունենան հատկապես զգեստները, ամբողջական կոստյումները, կոմբինեզոնները։ Աքսեսուարները պետք է չչարաշահել՝ այս գույնին մաքրության է հարկավոր։

600x400

Եթե, այնուամենայնիվ, ցանկանում եք տարալուծել կապույտը, այն լրացրեք խլացված բեժ երանգներով: Հիանալի կաշխատի գույնի քողարկումը փոշոտ և մուգ տարրերով, ինչպիսիք են «balenciage blue» + indigo + սեւը: Կարող եք նաև ամբողջությամբ շրջել այս հայեցակարգը. կերպարը հավաքեք հանգիստ երանգներով և դրանց ավելացրեք ուրախ կապույտ, ինչպես Miu Miu-ի՝ 2022 թվականի գարուն-ամառ հավաքածուի հանդերձանքներում են:

600x400

600x400

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 6353 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Աստղային մատնաչափիկներ․ ամենակարճահասակ հայտնիները

19.03.2026
Բոլոր հայտնիները, ովքեր բարձրակրունկ կոշիկներով քայլում են կարմիր գորգով, էկրանին թոփ մոդելների տեսք ունեն, բայց բազմաթիվ ժամանակակից աստղեր շատ ցածրահասակ են։

Հայտնի և գեղեցիկ. ինչպիսին է ֆուտբոլիստ Մբապեի ընկերուհին

11.03.2026
Ընդամենը մի քանի օր առաջ պարզվեց, որ Կիլիանը սիրավեպ է սկսել իսպանացի հայտնի դերասանուհի Էսթեր Էքսպոսիտոյի հետ։

«Գույնն անգույնում»․ բացվեց Էլինե Պողոսյանի անհատական ցուցահանդեսը

02.03.2026
«Գույնն անգույնում» խորագրով ցուցահանդեսի բացմամբ նշանավորեց գարնան գալուստը նկարչուհի Էլինե Պողոսյանը։

«Գրեմմի-2026»-ի «ամենամերկ» զգեստները. նորաձև բացահայտումներ՝ գռեհկության եզրին

03.02.2026
«Մերկ» զգեստները վաղուց դասական են դարձել Հոլիվուդի կարմիր գորգի վրա։ Գրեթե յուրաքանչյուր խոշոր արարողություն առանց դրանց չի անցնում։

5 միֆ սննդի մասին, որոնք ժամանակն է մոռանալ

21.01.2026
Վերջին շրջանում ավելի ու ավելի պարզ է դառնում, որ շատ տարածված սննդակարգային խորհուրդներ ոչ միայն հնացած են, այլև թունավոր։

2026 թվականի սիրային աստղագուշակը ըստ կենդանակերպի նշանների

16.12.2025
2026 թվականը խոստանում է հարուստ կլինիել սիրային իրադարձություններով, սակայն Հրե Ձիու գալիք տարին ունի որոշ բնորոշ միտումներ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
24-03-2026 11:20
Սննդաբանները բացահայտել են մի մթերք, որն անսպասելիորեն օգտակար է մարսողության և վտանգավոր հիվանդությունների կանխարգելման համար․ մանրաթելի լավագույն աղբյուրներից մեկը փոփքորն է: Այս մթերքի 100 գրամը պարունակում է մոտավորապես 14.5 գրամ սննդային մանրաթել, որը կարևոր է աղիների աշխատանքը բարելավելու, արյան մեջ շաքարի մակարդակը նորմալացնելու և քրոնիկ հիվանդությունների ռիսկը նվազեցնելու համար: Առավելագույն օգուտ քաղելու համար նպատակահարմար է փոփքորնը պատրաստել առանց ավելորդ շաքարի և յուղի, ինչպես նաև սննդակարգում ավելացնել մանրաթելերով հարուստ այլ սննդամթերքներ, ինչպիսիք են լոբին, ազնվամորին, ավոկադոն և ոլոռը:
24-03-2026 06:41
Վլադիմիր Տորսուևը, որը հայտնի է «Էլեկտրոնիկայի արկածները» պաշտամունքային ֆիլմում իր դերով,  2026 թվականի մարտին պաշտոնապես ամուսնացել է վեցերորդ անգամ։ Տորսուևի ընտրյալը Լիլիա Գուրսկայան է՝ նույն կինը, որի հետ նա նախկինում ամուսնացել էր, բաժանվել և վերամուսնացել։ Ինքը՝ Տորսուևը, այս միությունն անվանում է իր կյանքի ամենաարժեքավոր միությունը։
24-03-2026 06:25
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում, որը տեղի կունենա հունիսի 6-ին Երևանում, Հայաստանը կներկայացնի ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը։ Հայաստանի պատվիրակն ընտրվել է «Դեպի դասական Եվրատեսիլ» մրցույթում հաղթելու արդյունքում։
24-03-2026 05:51
Մարտի 21-ին 97 տարեկան հասակում մահացել է բրիտանացի ամենատարեց սուպերմոդել Դաֆնի Սելֆը։ Սելֆի՝ որպես նորաձևության խորհրդանիշի կարգավիճակն ամրապնդվեց նրա կարիերայի վերածննդով՝ 70 տարեկանում։ Իր ծեր տարիքում նա նկարահանվել է Dolce & Gabbana-ի գովազդային արշավում և բրիտանական Vogue-ում։
24-03-2026 03:45
Եվգենի Պետրոսյանը և Տատյանա Բրուխունովան երազում են շատ երեխաներ ունենալու մասին: Զույգն արդեն ունի երկու երեխա՝ որդի Վագանը, դուստր Մաթիլդան: Այնուամենայնիվ, նրանք դեռ երազում են իրենց ընտանիքը ընդլայնելու մասին: Կատակերգուի երիտասարդ կինը պատրաստ է դառնալ բազմաթիվ երեխաների մայր: Երկու շաբաթ առաջ Տատյանա Բրուխունովան նշեց իր ծննդյան օրը. նա դարձավ 37 տարեկան:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2026 թ․

01.03.2026
Մերկուրին հետադարձ շարժման մեջ է լինելու, ու հավանաբար արդեն զգացել եք ազդեցությունը, և մինչև մարտի 20-ը որևէ թեթևացում չի սպասվում։ Իսկ ամիսը սկսվում է լուսնի լրիակատար խավարմամբ (մարտի 3-ին)։ Այնուամենայնիվ, բախտն ու սերը ոչ մի տեղ չեն անհայտանա:

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.03.2026
Դիտվել է 1466 անգամ
19.03.2026
Դիտվել է 495 անգամ
18.03.2026
Դիտվել է 379 անգամ
24.03.2026
Դիտվել է 154 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster