Սննդաբանները նշել են այն հիմնական սխալները, որոնք կանխում են քաշի կորուստը:
Դրանցից մեկը խմելու ջրի ոչ բավարար քանակությունն է։ Ըստ մասնագետների՝ նիհարելու համար անհրաժեշտ է օրական առնվազն ութ բաժակ մաքուր ջուր խմել։
Ջուրն օրգանիզմից հեռացնում է վնասակար նյութերն ու թափոնները, նվազեցնում ախորժակը։ Մի փոխարինեք մաքուր ջուրն այլ բարձր կալորիականությամբ ըմպելիքներով։
Մեկ այլ սխալ է սննդակարգում ճարպի պակասը։ Նիհարել ցանկացողները վախենում են ճարպ ուտել՝ բարձր կալորիականության պատճառով։ Այնուամենայնիվ, առանց ճարպերի բավարար քանակությամբ ճարպային լուծվող վիտամինները չեն կարող կլանվել: Սա մեծ առողջական խնդիրներ է առաջացնում։ Ավելի կարևոր է ոչ թե ճարպերի, այլ ածխաջրերի քանակի նվազեցումը։
Մասնագեդների խոսքով՝ սննդակարգում սպիտակուցի պակասը նույնպես խանգարում է քաշի կորստին։ Սպիտակուցն առանցքային դեր է խաղում մկանային զանգվածի պահպանման և մարմնի ճարպերն այրելու գործում: Սպիտակուցները պետք է կազմեն ափսեի առնվազն 1/4-ը։
Ավելի վաղ բրիտանացի սննդաբան Մայքլ Մոսլին նշել էր նիհարելու երեք արդյունավետ միջոց, որոնք նրան օգնել են նիհարել ինը կիլոգրամով։ Մոսլիի խոսքով՝ առողջ ապրելակերպ պահպանելու և ավելորդ կիլոգրամներ չկուտակլու համար հարկավոր է չվախենալ քաղցի զգացումից, մեծացնել սննդի ընդունման միջև ընդմիջումները և խուսափել չափից շատ ուտելուց։
15-08-2026 13:38 Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28 59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև մոդելի համարկատարել է իր հիթերը և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22 Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44 Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23 Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել: