Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

8 հնացած ձմեռային կերպար, որոնց մասին պետք է մոռանալ

23.12.2021

Չնայած այն հանգամանքին, որ նորաձեւության ամսագրերն բլոգերներն անդադար գրում են, որ նման հագուդտը վաղուց դուրս է եկել նորաձեւությունից, շատերը հավատարիմ են մնում «հին դպրոցին»։ 

Ներկայացնում ենք, թե ձմռային ինչ համադրություններ են ոչ նորաձև, սակայն շարունակվում են օգտագործվել։


Տրիկոտաժե կիսագուլպաներ և կարճ կիսաշրջազգեստ

Երկար տրիկոտաժե կիսագուլպաները և կարճ կիսաշրջազգեստը (կամ զգեստը) 2010-ականների սկզբի տեսք են, որոնք վաղուց բարոյապես հնացել են և դուրս եկել նորաձևությունից: Այս համադրությունն առավել վատ տեսք ունի միջև կոճերը հասնող կոշիկներով: Եթե ցանկանում եք ձմռանը զգեստներ և կիսաշրջազգեստներ կրել, դրանք հագեք հաստ միագույն զուգագուլպաների հետ (օրինակ՝ կաշմիրից): Այդպիսով, դուք ոչ միայն կերպարը կդարձնեք ամբողջական և ներդաշնակ, այլև տեսողականորեն կերկարացնեք ձեր ոտքերը:

600x400

Թափանցիկ զուգագուլպա՝ ձմեռային հագուստով

Նորաձևության ևս մեկ սխալ ձմեռային հագուստի հետ մարմնագույն զուգագուլպա հագնելն է: Նախ՝ դրանք «կտրում» են կերպարը՝ խախտելով կազմվածքի համամասնությունները, երկրորդ՝ ուժեղ հակադրություն է ստեղծվում տաք շորերի և տեսողականորեն մերկ ոտքերի միջև։ Թափանցիկ զուգագուլպաներն ավելի լավ է փոխարինել խիտ սեւով կամ մուգ շագանակագույնով։

600x400

Գլխարկ և շարֆ՝ նույն հավաքածուից

Եթե չեք ցանկանում, որ ձեր հանդերձանքը ծիծաղելի ու մանկական տեսք չունենա, խորհուրդ է տրվում նույն հավաքածուից գլխարկ ու շարֆ չդնել։ Սա, համենայն դեպս, արդեն արդիական չէ։ Եթե աքսեսուարները նույն գույնի են, ապա դրանց հյուսվածքը պետք է տարբեր լինի, և հակառակը։ Սա ձեր տեսքն ավելի ժամանակակից և ոճային կդարձնի։

600x400

Կարճ թևերով մուշտակ + կարճ ձեռնոցներ

Եթե զգեստապահարանում ունեք կարճ թևերով մուշտակ, վերարկու կամ բաճկոն, ապա ձեռնոցները պետք է երկար լինեն։ Կարճերը «կտրում» են ուրվագիծը, և դուք, ամենայն հավանականությամբ, շատ արագ սառչում եք։

600x400

Կարճ սվիտեր-զգեստ

Կարճ սվիտեր-զգեստներով կերպարը հնաոճ ու գավառական տեսք ունի։ Բացի այդ, դրանք խիստ գիրացնում են և կարող են խաթարել կազմվածքի համամասնությունները։ Լավ այլընտրանք է տրիկոտաժե միդի կամ մաքսի զգեստը կամ մեծ չափի սվիտերը։

600x400

Մերկ կոճեր

Նույնիսկ ամենաժամանակակից և ամենամտածված ձմեռային կերպարը կարող են փչացնել մերկ կոճերը: Նախ՝ դրանք խախտում են տաք հագուստի կերպարի ներդաշնակությունը, երկրորդ՝ «կտրում» են ոտքերը։ Բացի այդ, սա մեծ վտանգ է առողջության համար: Կամ հագեք երկար, տաք գուլպաներ, կամ կարճ և սպորտային կոշիկները փոխեք երկարաճիտ կոշիկների հետ:

600x400

Ամառային իրեր՝ ձմեռային կերպարներում

Իհարկե, տաք սեզոնի որոշ իրեր (օրինակ՝ թռչող շիֆոնե միդի զգեստները՝ ծաղիկով) կարելի է ներառել ձմեռային կերպարի մեջ, բայց, անկեղծ ասած, ամառային հագուստը ձմռանը չի կարելի կրել։ Սա վերաբերում է նաև սեզոնային նախշապատկերներով շորերին, կարճ շորտերին, ծովափնյա մինի զգեստներին և այլն:

600x400

«Թրթուրներով» կերպարներ

«Թրթուրային» մուշտակները վաղուց են տեղ գտել ձմեռային հակաթրենդների բոլոր ցանկերում, սակայն կանայք, չգիտես ինչու, շարունակում են սիրել և կրել այս մուշտակները։ «Թրթուրները» էժան տեսք ունեն (թեկուզ ամենաթանկ մորթուց պատրաստված), հնաոճ ու գավառական են նայվում։ Շատ ավելի լավ է գնել լակոնիկ վերարկու կամ հարթ ձևվածքի մուշտակ։

600x400

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 1966 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սքվո–օվալ. նորաձև է եղունգների ունիվերսալ ձևը

30.04.2024
Գեղեցկության վերջին միտումներից մեկը ոչ թե վառ դիզայնն է, այլ եղունգների կատարյալ հղկված և կոկիկ ձևը:

Հայտնի են դարձել 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը

23.04.2024
Նորաձևության խմբագիրները նշել են 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը։ Համապատասխան նյութը հրապարակվել է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակում։

Ինչն է զայրացնում տղամարդկանց կանանց նորաձևության մեջ

17.04.2024
Այսօր նորաձեւությունը բազմաթիվ դրսևորումներ ունի և թույլ է տալիս կանանց տարբերվել։ Բայց դեռ կան որոշ թրենդներ, որոնցից, ըստ ոճաբանների, պետք է զգույշ լինել։

Ինչ ջինսեր հագնել, որպեսզի ոտքերը երկար երևան

21.03.2024
Շատերը վստահ են, որ ոտքերն անվերջ թվալու համար պարզապես պետք է կրել ավելի բարձր կրունկներով կոշիկներ և մինի կիսաշրջազգեստ։ Բայց․․․

Ջինս, կաշի, թավշյա և ևս 3 ամենանորաձև կտորներ 2024 թվականի գարնան համար

12.03.2024
Ոճաբաններն անընդհատ ասում են՝ կերպարը պետք է հետաքրքիր լինի գույնով, ձևվածքով կամ կտորի հյուսվածքով։

Հայտնի է 2024 թվականի գարնան հիմնական զգեստի ոճը

29.02.2024
Կանացի և սեքսուալ թրենդ, որը ոչ մեկին անտարբեր չի թողնի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2024 12:12
Հետազոտությունները ցույց են տվել, որ սառնարանում հաց պահելը կարող է կանխել արյան շաքարի և ինսուլինի բարձրացումները՝ նվազեցնելով նյութափոխանակության խանգարումների և սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Հացը հալեցնելու և տապակելու մեթոդները, ինչպիսիք են միկրոալիքային վառարանը, տոստերը կամ թավայի օգտագործումը, կարող են նաև նվազեցնել գլյուկոզայի մակարդակը մարմնում:
01-05-2024 11:14
Գիտնականները հաշվարկել են, թե օրական որքան ժամանակ է պետք նստել, կանգնել և քնել: օպտիմալ հավասարակշռությունն ունի հետևյալ տեսքը. 6 ժամ՝ նստած, 5 ժամ 10 րոպե՝ կանգնած, 8 ժամ 20 րոպե՝ քնած, 2 ժամ 10 րոպե՝ թեթև ֆիզիկական ակտիվություն, 2 ժամ 10 րոպե՝ միջինից մինչև ուժեղ ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն:
30-04-2024 09:58
Նորաձևության փորձագետներն անվանել են տաք սեզոնի ջինսերի նորաձև փոխարինողին: Համապատասխան նյութը հրապարակում է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակը։ Մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին հատկապես արդիական կդառնան 2024 թվականին տարածված հովազի պրինտով տաբատները։
30-04-2024 09:44
Ոմանք ճամփորդում են, որպեսզի հանգստանան։ Մյուսները ճամփորդում են, որպեսզի նոր վայրեր տեսնեն եւ ուսումնասիրեն աշխարհը։ Բայց ճանապարհորդների մեծ մասը ճամփա է ընկնում հանուն սեքսի։ Ճյուղի ինսայդերները այս նոր միտումն անվանում են «սեռական բարեկեցություն» եւ ասում, որ այն ավելի մեծ արձագանք է գտնում անկանխակալ ճանապարհորդների շրջանում:
30-04-2024 09:39
Հունաստանում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Լիլիթ Մկրտչյանը, որը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 9-րդն է։ Նա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 629 անգամ
01.05.2024
Դիտվել է 514 անգամ
27.04.2024
Դիտվել է 241 անգամ
30.04.2024
Դիտվել է 202 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster