Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Իրինա Շեյքը Highsnobiety-ում. վառ ֆոտոսեսիա և հազվագյուտ հարցազրույց

18.09.2021

Մամուլի էջերում հաճախ հայտնվում է 35-ամյա Իրինա Շեյքի անունը. քննարկվում է ամեն ինչ՝ Նյու Յորքում հայտնի մոդելի զբոսանքներից, մինչև Քանյե Ուեսթի հետ սիրավեպի մասին լուրեր, որոնք քննարկում էին այս ամառ: Իրինան հազվադեպ է շփվում լրագրողների հետ, սակայն ռուս մոդելը Highsnobiety-ի համար բացառություն է արել: Նա ոչ միայն մասնակցել է նորաձևության վառ ֆոտոշարքի, որտեղ նկարահանվել է կիսամերկ, այլև հարցազրույց տվել:

Այստեղ նա խոսել է իր նախկին սիրեցյալ Բրեդլի Կուպերի հետ հարաբերությունների մասին, ով այժմ նրա հարևանն է, իրենց ընդհանուր դուստր Լեյայի դաստիարակության, ապագայի ծրագրերի և շատ այլ հարցերի շուրջ: Կներկայացնենք առավել հավաքրքիր հատվածները:

Իր դուստր Լիայի հոր՝ Բրեդլի Կուպերի մասին

Նա լիարժեք հոգատար հայր է, դայակների կարիք չկա: Լեյան նրա հետ արձակուրդում էր գրեթե երկու շաբաթ. ես նրանց մեկ անգամ իսկ չզանգեցի:

600x400

Դստեր դաստիարակության մասին

Ես և նրա հայրը շատ խիստ ենք: Երբ նա ավարտում է ուտելը, վեր է կենում սեղանից, վերցնում ափսեն և ասում՝ «շնորհակալություն»: Առանց «խնդրում եմ» կամ «շնորհակալություն» ասելու, նա ոչինչ չի ստանում: Շատ դժվար է, քանի որ նա շատ խաղալիքներ ունի: Իր տարիքում ես ունեի ընդամենը մեկ տիկնիկ և դեռ ունեմ: Մի մեծ տիկնիկ՝ շիկահեր մազերով և կապույտ աչքերով: Տատս հագուստ էր կարում նրա համար: Եվ ես միշտ բացատրում եմ նրան. «Տես, սա իմ տիկնիկն է: Ես ունեի միայն մեկը»: Կամ երբեմն ասում եմ նրան. «Դու ունես այս կոնֆետը: Իսկ ես կոնֆետներ ուտում էի միայն Սուրբ Ծննդյան տոներին»:

600x400

600x400

Sports Illustrated-ում նկարահանվելուց բարձր նորաձևություն տեղափոխվելը

Դուք սովորաբար տեսնում եք ավելի նրբագեղ մոդելներ: Ես ունեի գործակալություն, որտեղ ինձ ասում էին. «Դու երբեք չես աշխատի, եթե յոթ կիլոգրամ չնիհարես: Այո, ես ունեմ կրծքեր և հետույք: Երբ պատրաստվում էի Մարկ Ջեյկոբսի շուին, նա եկավ հանդերձարան, ես ցույց տվեցի կրծքերս և հետույքս ու ասացի. «Ահա այսպես ես բնակարան գնեցի Վեսթ Վիլիջում»:

600x400

600x400

Մոդելային բիզնեսում ապագայի մասին

Ես երբեք չեմ երազել մոդել դառնալ: Իմ նպատակն էր օգնել իմ ընտանիքին: 35 տարեկան եմ և դեռ լավ տեսք ունեմ: Բայց 45-ո՞ւմ։ Մենք բոլորս ծերանում ենք: Կարևոր չէ, թե ինչով ես ապրելու միջոցներ աշխատում: Վաղը՞։ Միգուցե ես այս ամենով չզբաղվեմ: Հարավոր է մեկ տարի անց ինձ այլևս չճանաչեն:

600x400

600x400

Փառքի մասին

Կարևոր է, որ ձեր կյանքում լինեն իրական մարդիկ: Փառքը նույնքան կախվածություն է առաջացնում, որքան ալկոհոլն ու սեքսը: Հին դպրոցի ներկայացուցիչները օգնում են չկորցնել հողը ոտքերի տակ: Կյանքում երբեք թմրանյութ չեմ օգտագործել: Այդ խենթ խնջույքների համար ժամանակ չեմ ունեցել:

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 2521 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2024 12:12
Հետազոտությունները ցույց են տվել, որ սառնարանում հաց պահելը կարող է կանխել արյան շաքարի և ինսուլինի բարձրացումները՝ նվազեցնելով նյութափոխանակության խանգարումների և սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Հացը հալեցնելու և տապակելու մեթոդները, ինչպիսիք են միկրոալիքային վառարանը, տոստերը կամ թավայի օգտագործումը, կարող են նաև նվազեցնել գլյուկոզայի մակարդակը մարմնում:
01-05-2024 11:14
Գիտնականները հաշվարկել են, թե օրական որքան ժամանակ է պետք նստել, կանգնել և քնել: օպտիմալ հավասարակշռությունն ունի հետևյալ տեսքը. 6 ժամ՝ նստած, 5 ժամ 10 րոպե՝ կանգնած, 8 ժամ 20 րոպե՝ քնած, 2 ժամ 10 րոպե՝ թեթև ֆիզիկական ակտիվություն, 2 ժամ 10 րոպե՝ միջինից մինչև ուժեղ ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն:
30-04-2024 09:58
Նորաձևության փորձագետներն անվանել են տաք սեզոնի ջինսերի նորաձև փոխարինողին: Համապատասխան նյութը հրապարակում է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակը։ Մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին հատկապես արդիական կդառնան 2024 թվականին տարածված հովազի պրինտով տաբատները։
30-04-2024 09:44
Ոմանք ճամփորդում են, որպեսզի հանգստանան։ Մյուսները ճամփորդում են, որպեսզի նոր վայրեր տեսնեն եւ ուսումնասիրեն աշխարհը։ Բայց ճանապարհորդների մեծ մասը ճամփա է ընկնում հանուն սեքսի։ Ճյուղի ինսայդերները այս նոր միտումն անվանում են «սեռական բարեկեցություն» եւ ասում, որ այն ավելի մեծ արձագանք է գտնում անկանխակալ ճանապարհորդների շրջանում:
30-04-2024 09:39
Հունաստանում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Լիլիթ Մկրտչյանը, որը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 9-րդն է։ Նա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 575 անգամ
01.05.2024
Դիտվել է 380 անգամ
26.04.2024
Դիտվել է 232 անգամ
27.04.2024
Դիտվել է 228 անգամ
30.04.2024
Դիտվել է 171 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster