Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Աշխարհում առաջին ողջ մնացած յոթնյակ-երկվորյակները մեծացել են

28.07.2021

1997-ի նոյեմբերի 9-ին Այովայի բնակչուհի Բոբի Մաքքոին և նրա ամուսինը՝ Քենին, հայտնվեցին լրատվամիջոցների վերնագրերում: Ամուսինները դարձել էին գիտությանը հայտնի առաջին ծնողները, ովքեր միանգամից յոթ երեխա են լույս աշխարհ բերել, որոնք բոլորն էլ ողջ են մնացել:

Երեխաներին անվանակոչեցին Քենի կրտսեր, Ալեքսիս, Նատալի, Քելսի, Նաթան, Բրենդոն և Ջոել: Նորածինների քաշը ծնվելիս 1,13-1,54 կիլոգրամ էր:

Բրենդոնը ծառայել է բանակում, իսկ մյուս վեցը քոլեջ են ընդունվել: Նրանք ունեն ավագ քույր՝ 19-ամյա Միքայելան, որն ամուսնացած է և ապրում է մոտակայքում: 2017-ին յոթ երեխաները դարձան մորաքույրներ ու քեռիներ, երբ Միքայլան 2015-ին ամուսնությունից հետո որդի ունեցավ: 2019-ի մայիսին Նատալին յոթ երեխաներից առաջինն էր, ով ամուսնացավ: 2019-ի օգոստոսին ամուսնացել է նաեւ Բրենդոնը: «Դա կլինի կյանքում բավականին կտրուկ փոփոխություն», - խոստովանել է նրանց մայրիկը՝ Բոբին: Չէ՞ որ տանը, որտեղ ութ երեխա է մեծացել, միանգամից դատարկ կթվա:

Ինչպե՞ս պատահեց, որ Բոբին և Քենին բազմազավակ ծնողներ դարձան: Միքայելայի լույս աշխարհ գալուց հետո նրանք չէին կարողանում երկրորդ երեխա ունենալ, և որոշեցին արտամարմնային բեղմնավորման գնալ: Արմատավորվեց յոթ սաղմ, և քանի որ զույգը բավականին կրոնասեր է, որոշեցին բոլորին էլ պահել:

600x400

Իհարկե, նրանց փորձեցին հետ պահել այդ ռիսկային որոշումից, բայց ամեն ինչ համեմատաբար լավ անցավ, երեխաներին հաջողվեց լուս աշխարհ գալ: Ճիշտ է, նրանցից երկուսը՝ Նաթանը և Ալեքսիսը, ծնվել էին ուղեղային կաթվածով, և հարկ եղավ վիրահատել, որպեսզի տղաները կարողանային քայլել: Նաթանը ստիպված էր օրեցօր սովորել քայլել առանց կողմնակի օգնության, Ալեքսիսը դեռևս օգտագործում է աջակցող սարք: Այդուհանդերձ, այս տարի նա դպրոցի չերլիդերների թիմի երկրորդ ավագն էր:

Անսովոր ընտանիքին ակտիվորեն օգնում էին բարեգործական կազմակերպությունները. նրանց նվիրեցին յոթ ննջասենյակ ունեցող տուն, երեխաներին հնարավորություն տրվեց անվճար սնվել և արձակուրդ մեկնել: Երբ երեխաները ծնվեցին, մի քանի համալսարան նրանց անվճար ուսուցում առաջարկեցին մեծանալուց հետո: Ընտանիքը մի անգամ հանդիպել է Նախագահ Ջորջ Բուշ կրտսերի հետ:

«Միշտ վախենում էի, որ նայելով մեր աշխատանքին՝ տղաները կմտածեն, որ դա բավական է գեղեցիկ կյանքի համար, - ասել է Քենին Des Moines Register-ին: - Աստիճանաբար բացատրեցի նրանց, թե ո՞րն է կյանքի ճշմարտությունը: Ես իմ աշխատավարձով չէի կարողանա նման տուն գնել: Եթե ուզում եք ինչ -որ բան ստանալ, պետք է դրա համար շատ աշխատեք»:

600x400

Քենի ավագն աշխատում է մետաղական ծածկույթների ընկերությունում: Բոբին ուսուցիչ-արատաբան է և, բացի ութ երեխա մեծացնելուց, ուսուցանում է հատուկ կարիքներ ունեցող երեխաներին: Ամուսնու նման, նա միշտ փորձում է երեխաների մեջ աշխատանքի հանդեպ սեր սերմանել:

Ալեքսիսը պատրաստվում է դաստիարակ դառնալ, Նատալին՝ տարրական դասարանների ուսուցիչ, Քենի-կրտսերը՝ շինարար: Նաթանն ու Ջոելը ծրագրավորողներ կլինեն: Քելսին երգում է նահանգային երգչախմբում և երազում երաժշտական կարիերայի մասին:

«Մենք մեզ համարում ենք լավագույն ընկերներ, ոչ միայն եղբայրներ և քույրեր», - ասում է Ալեքսիսը:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 7266 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Տարվա ամենահեքիաթային հարսանիքը. 1000 տարվա ընթացքում առաջին անգամ բացվեց Մոն Սեն Միշելը

11.06.2026
Ֆրանսիական իշխանությունները հատուկ բացառություն արեցին. բանն այն է, որ Նորմանդիայում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Մոն Սեն-Միշելում գրեթե 1000 տարի խստիվ արգելված է ցանկացած մասնավոր միջոցառում անցկացնելը:

Ինչպես մնալ երիտասարդ․ Շերոն Սթոունի սկզբունքները

08.05.2026
Հոլիվուդյան այս գեղեցկուհուն ներկայացնելու կարիք չկա։ Շերոն Սթոունն ամենահմայիչ և սեքսուալ կանանցից մեկն է, ով, չնայած իր տարիքին, մնում է անգերազանցելիորեն նրբագեղ, բացառիկ և ցանկալի։

Ամուսնու սիրուհուն այրած խանդոտ կինը դատարանում նրանից ներողություն էր խնդրել

09.04.2026
Հիմա նա պայքարում է նվազագույն շարժումներ կատարելու ունակությունը վերականգնելու՝ առանց ցավի մի բաժակ ջուր վերցնելու, կռանալու, ևս մեկ քայլ անելու համար:

Դենիզ Ռիչարդսը վերականգնել է իր 20-ամյա դեմքը. դերասանուհին ֆենոմենալ վիրահատությունից առաջ և հետո

25.03.2026
Աստղը որոշեց արմատապես երիտասարդանալ և առաջին անգամ ցուցադրել է գործընթացի ողջ ուղին։

Ճարտարապետական սինֆոնիա՝ հոբելյանական ցուցահանդեսում

04.03.2026
«Ես հարյուր տարեկան եմ և այսօր էլ հաշվետու եմ» խորագիրը կրող ցուցահանդեսը նվիրված է հայ մոդեռնիզմի ամենահաստատուն ու հետևողական ճարտարապետներից մեկի՝ Մարտին Միքայելյանի ծննդյան 100-ամյակին:

Ինչպես են ապրում Հենսելի սիամական երկվորյակները այսօր՝ մայր դառնալուց հետո

04.02.2026
Աբբին և Բրիթանին 35 տարեկան են։ Չնայած իրենց յուրահատկությանը, քույրերն ապրում են լիարժեք կյանքով։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-06-2026 12:22
Հումորիստ Միխայիլ Գալուստյանի 39-ամյա նախկին կինը՝ Վիկտորիա Գալուստյանը, խոստովանել է, որ կատակերգուի նոր ընկերուհու՝ Լիլիա Կիոսսեի հետ ծանոթացել է ամուսնալուծությունից առաջ։ «Մենք ճանաչում ենք միմյանց. նա նույնիսկ մեր տուն էր գալիս աշխատանքի համար։ Մենք ճանաչում ենք միմյանց այնքան ժամանակ, որքան նա ճանաչում է Միշային։ Հանգամանքների համադրության պատճառով նոր կարգավիճակում ես դեռ չեմ հանդիպել նրա հետ», - գրել է Գալուստյանը Instagram-ում։
11-06-2026 02:25
Չարլզ III-ը իր զարմուհիներին՝ արքայադուստրեր Բեատրիսին և Եվգենիային, որոնք անարգված Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի դուստրերն են, վտարում է թագավորական նստավայրից, հաղորդում է RadarOnline-ը: Ազգային աուդիտի գրասենյակի կողմից նախկինում հրապարակված զեկույցը ցույց է տվել, որ Չարլզ III-ի զարմուհիները տարիներ շարունակ անվճար ապրել են պալատում՝ չկատարելով  թագավորական պարտականությունները:
11-06-2026 01:27
84 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Չուրսինան։ Այս մասին հաղորդվել է Բանակի թատրոնի կայքում, որտեղ նա ծառայել է։ Չուրսինայի մահվան պատճառը երկարատև հիվանդությունն էր։
11-06-2026 00:30
76-ամյա երգիչ Ալեքսանդր Բուինովի տնօրեն Սերգեյ Պուդովկինը հերքել է արտիստի թեթև կաթվածի մասին տեղեկությունները։ Նրա ներկայացուցիչը հայտարարել է, որ նրա վիճակը ներկայումս լավ է գնահատվում։
10-06-2026 12:29
Իտալական Prada նորաձևության տունը ներկայացրել է մասնագիտացված կոստյում, որը նախատեսված է NASA-ի տիեզերագնացների Artemis IV առաքելության տիեզերական կոստյումների տակ կրելու համար, հաղորդում է Reuters-ը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
08.06.2026
Դիտվել է 1044 անգամ
05.06.2026
Դիտվել է 383 անգամ
06.06.2026
Դիտվել է 354 անգամ
09.06.2026
Դիտվել է 226 անգամ
10.06.2026
Դիտվել է 132 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster