Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

«Օճառ» մազերի համար. 5 պատճառ, թե ինչու պետք է պինդ շամպուն գնել

10.06.2021

Էկո այլընտրանք սովորական (հեղուկ) մազի շամպունին։

Այս ամառ մի քանի հայտնի կոսմետիկ ապրանքանիշեր ներկայացրեցին պինդ շամպունների նոր հավաքածուներ՝ L`Occitane, Davines, Lush: Պատահականությո՞ւն էր: Չենք կարծում: Ինչու՞ են մազերի մաքրման «պինդ» այլընտրանքներն այսօր այդքան հանրահայտ: Հիմնականում այն պատճառով, որ դրանք էկոլոգիապես մաքուր և բնական են։

Կներկայացնենք հինգ պատճառ, թե ինչու անպայման պետք է պինդ շամպուն ավելացնել գեղեցկության ձեր զինանոցին։

1. Յուղեր + բուսական բաղադրիչներ և ուրիշ ոչինչ

Սովորաբար պինդ շամպունները բաղկացած են եթերայուղերից և բուսական բաղադրիչներից, չեն պարունակում կոնսերվանտներ, ուստի համարվում են հեղուկ շամպունների էկոլոգիապես մաքուր այլընտրանք:

600x400

2. TRAVEL-SIZE չափի են

Արտաքինից ամուր շամպունը հիշեցնում է ձեռքի օճառ, տեղավորվում է ափի մեջ և, որպես արդյունք, զգալի տեղ է խնայում ճամպրուկի և լոգարանի դարակների մեջ:

3. Բավական երկար է օգտագործվում

Davines-ի փորձագետները հաշվարկել են, որ մեկ «օճառով» մազերը կարելի է լվալ 30-40 անգամ:

4. Ջուրը խնայողաբար է օգտագործվում

Որպեսզի պինդ շամպունը փրփրեք և լավ օճառեք մազերը, ձեզ հարկավոր կլինի ավելի քիչ քանակությամբ ջուր, քան հեղուկ համարժեքի պարագայում, այնպես որ այս դեպքում դուք ակտիվ բնապահպան եք դառնում։ Ավելորդ ջուր օգտագործելիս, մենք ամբողջ աշխարհին ցույց ենք տալիս, թե ինչ անլուրջ վերաբերմունք ունենք էկոլոգիայի ու բնության նկատմամբ... Աշխարհում քաղցրահամ ջրի պակասի խնդիրն ինքն իրեն չի լուծի, այնպես որ՝ սկսենք ինքներս մեզնից:

600x400

5. Առանց պլաստիկի

Պինդ շամպունի փաթեթավորումը վերացնում է պլաստիկ շշի և կափարիչի առկայությունը։ Հաճախ մազերի օճառի հավաքածուի մեջ ներառվում է գեղեցիկ օճառի աման, որը կարող է բազմակի օգտագործվել: Վերջինս պահպանում է ապրանքի ֆիզիկական հատկություններն ու ձևը, չի վնասում շրջակա միջավայրին:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1238 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

6 սուպերմթերք՝ շողացող մաշկի համար

17.09.2021
Մենք բոլորս գիտենք հին աքսիոմը՝ «գեղեցկությունը սկսվում է ներքուստ», իսկ մաշկի դեպքում դա 100% ճիշտ է: Այն, ինչ մենք ուտում ենք, ուղղակիորեն ազդում է արտաքին տեսքի վրա:

Ինչ մթերքներ չպետք է ուտել նախաճաշին և ինչու

25.08.2021
Առավոտյան նախաճաշը մեզ էներգիա է հաղորդում, ուստի կարևոր է սննդի առաջին ընդումնան համար մանրակրկիտ ընտրություն անել:

Ինչպես ծրագրավորել աղքատությունը. 10 սխալ, որ չեն անում միլիարդատերը

03.08.2021
Ծագրերը ոչ միայն նոութբուքերում և սմարթֆոններում են: Դրանք կյանքում են: Կարելի է անգամ ծրագրավորել աղքատությունը, ինչը շատերը հեշտությամբ են անում, իսկ հետո չեն հասկանում, թե ինչ է կատարվում:

Մաշկը վառվել է. ինչ անել, որ այն փրկվի

16.07.2021
Որքան էլ փորձենք մաշկը պաշտպանել արևից, այդուհանդերձ, հաճախ չի հաջողվում այն ապահովագրել վառվելուց։

Խնձորի քացախը յուղոտ մազերի դեմ հրաշալի միջոց է

07.07.2021
Վերցնում ենք կես բաժակ ջուր, ավելացնում 1 թեյի գդալ քացախ, 1 ճաշի գդալ մեղր: Ստացված խառնուրդը լվալուց 30 րոպե առաջ քսում ենք մազերին և արմատներին:

3 կանոն, որոնք կօգնեն գտնել շոգին ամենահամար զգեստը

26.06.2021
Ի՞նչ հագնել, եթե գործնական հանդիպումները կամ համակարգչով աշխատելը նախատեսված է այն օրը, երբ ջերմաչափը + 30C-ից ավելի է ցույց տալիս:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-09-2021 10:10
Աշխարհի ամենահարուստ 25 ընտանիքների ընդհանուր կարողությունը կազմում է 1.7 տրիլիոն դոլար, ինչը 22 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից: Ըստ Bloomberg-ի՝ ամենահարուստ ընտանիքների ցուցակը գլխավորում է Ուոլտոն ընտանիքը (238.2 մլրդ ԱՄՆ դոլար), որը համարվում է մեծածախ և մանրածախ առևտրի խոշորագույն ցանցի՝ Walmart-ի սեփականատերը:
20-09-2021 10:03
Ցանկացած տղամարդու հեշտորեն կարելի է վախեցնել ու վանել, եթե հարաբերությունների հենց ամենասկզբում կինը խոսի ամուսնությունից ու երեխաներ ունենալուց: Սովորաբար ուժեղ սեռի ներկայացուցիչներին նման բաները զգաստացնում են:
20-09-2021 10:02
Զայրույթը գրգռման պատասխան արձագանքն է, որը կապված է շրջակա միջավայրի հետ: Արդյունքում՝ թաքցրած զայրույթը կարող է բացասաբար ազդել ինչպես դրա տիրոջ, այնպես էլ նրան շրջապատող մարդկանց վրա:
20-09-2021 09:57
Մասնագետները նշում են, որ բանանները, որոնք ունեն կոր ձեւ, ավելի հասած են, քան ուղիղները։ Բանանի կեղևի նուրբ դեղին կամ ոսգեգույն երանգավորումն օգնում է հասկանալ հասունության աստիճանը: Ոսկեգույն երանգավորմամբ դեղին գույնը ցույց է տալիս, որ պտուղն ամբողջությամբ չի հասել, սակայն համային որակներն այնքան էլ չեն զիջում հասած բանաններին:
20-09-2021 09:15
Հնդկաստանում բնակվող աղջիկ երեխան, որը լույս աշխարհ էր եկել քթի փոխարեն «կնճիթով», ճանաչվել է որպես հինդուիստական աստվածության մարմնացում: Ծնվելուց հետո երեխայի տեսքը վախեցրել է տեղացիներին, բայց հետագայում նրան ճանաչել են որպես փղի գլխով Գանեշայի՝ իմաստության և բարօրության աստծու մարմնացում:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2021 թ

01.09.2021
Անհրաժեշտ է ռազմավարական հեռանկարների տեսլականը համատեղել իմպրովիզացիայի կարողության հետ: Այդ դեպքում ճակատագրի բոլոր անակնկալներն ու շրջադարձերը, նույնիսկ եթե դրանք անմիջական օգուտ չբերեն, հաճելի տպավորություններ կավելացնեն:

LADYNEWS TV
Անի Լորակը «Մերկացած» տեսահոլովակում մարմնավորել է շատ տղամարդկանց գաղտնի ցանկությունները: Եվ իր՝ նույնպես:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.09.2021
Դիտվել է 1126 անգամ
14.09.2021
Դիտվել է 769 անգամ
17.09.2021
Դիտվել է 501 անգամ
20.09.2021
Դիտվել է 486 անգամ
15.09.2021
Դիտվել է 460 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster