Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

«Օճառ» մազերի համար. 5 պատճառ, թե ինչու պետք է պինդ շամպուն գնել

10.06.2021

Էկո այլընտրանք սովորական (հեղուկ) մազի շամպունին։

Այս ամառ մի քանի հայտնի կոսմետիկ ապրանքանիշեր ներկայացրեցին պինդ շամպունների նոր հավաքածուներ՝ L`Occitane, Davines, Lush: Պատահականությո՞ւն էր: Չենք կարծում: Ինչու՞ են մազերի մաքրման «պինդ» այլընտրանքներն այսօր այդքան հանրահայտ: Հիմնականում այն պատճառով, որ դրանք էկոլոգիապես մաքուր և բնական են։

Կներկայացնենք հինգ պատճառ, թե ինչու անպայման պետք է պինդ շամպուն ավելացնել գեղեցկության ձեր զինանոցին։

1. Յուղեր + բուսական բաղադրիչներ և ուրիշ ոչինչ

Սովորաբար պինդ շամպունները բաղկացած են եթերայուղերից և բուսական բաղադրիչներից, չեն պարունակում կոնսերվանտներ, ուստի համարվում են հեղուկ շամպունների էկոլոգիապես մաքուր այլընտրանք:

600x400

2. TRAVEL-SIZE չափի են

Արտաքինից ամուր շամպունը հիշեցնում է ձեռքի օճառ, տեղավորվում է ափի մեջ և, որպես արդյունք, զգալի տեղ է խնայում ճամպրուկի և լոգարանի դարակների մեջ:

3. Բավական երկար է օգտագործվում

Davines-ի փորձագետները հաշվարկել են, որ մեկ «օճառով» մազերը կարելի է լվալ 30-40 անգամ:

4. Ջուրը խնայողաբար է օգտագործվում

Որպեսզի պինդ շամպունը փրփրեք և լավ օճառեք մազերը, ձեզ հարկավոր կլինի ավելի քիչ քանակությամբ ջուր, քան հեղուկ համարժեքի պարագայում, այնպես որ այս դեպքում դուք ակտիվ բնապահպան եք դառնում։ Ավելորդ ջուր օգտագործելիս, մենք ամբողջ աշխարհին ցույց ենք տալիս, թե ինչ անլուրջ վերաբերմունք ունենք էկոլոգիայի ու բնության նկատմամբ... Աշխարհում քաղցրահամ ջրի պակասի խնդիրն ինքն իրեն չի լուծի, այնպես որ՝ սկսենք ինքներս մեզնից:

600x400

5. Առանց պլաստիկի

Պինդ շամպունի փաթեթավորումը վերացնում է պլաստիկ շշի և կափարիչի առկայությունը։ Հաճախ մազերի օճառի հավաքածուի մեջ ներառվում է գեղեցիկ օճառի աման, որը կարող է բազմակի օգտագործվել: Վերջինս պահպանում է ապրանքի ֆիզիկական հատկություններն ու ձևը, չի վնասում շրջակա միջավայրին:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1347 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Դեմքի դիմակներ թթվասերով և մեղրով․ պատրաստեք տանը

29.09.2021
Թթվասերով և մեղրով դիմակը բարերար ազդեցություն է ունենում ոչ միայն դեմքի մաշկի, այլեւ մազերի վրա: Հեշտ է պատրաստել, և արդյունքը, եթե ճիշտ օգտագործվի, անշուշտ, կուրախացնի:

Ծերացումը դանդաղեցնող ըմպելիքներ

24.09.2021
Մեզանից ո՞վ չի  ցանկանում երկարաձգել երիտասարդությունը: Եվ` որ այդ ընթացքում առանձնապես չլարվես: Դեռևս ծերացման դեմ դեղամիջոց չի հայտնաբերվել, բայց կարելի է հասնել լավ արդյունքների առավել հեշտ մեթոդներով:

6 սուպերմթերք՝ շողացող մաշկի համար

17.09.2021
Մենք բոլորս գիտենք հին աքսիոմը՝ «գեղեցկությունը սկսվում է ներքուստ», իսկ մաշկի դեպքում դա 100% ճիշտ է: Այն, ինչ մենք ուտում ենք, ուղղակիորեն ազդում է արտաքին տեսքի վրա:

Ինչ մթերքներ չպետք է ուտել նախաճաշին և ինչու

25.08.2021
Առավոտյան նախաճաշը մեզ էներգիա է հաղորդում, ուստի կարևոր է սննդի առաջին ընդումնան համար մանրակրկիտ ընտրություն անել:

Ինչպես ծրագրավորել աղքատությունը. 10 սխալ, որ չեն անում միլիարդատերը

03.08.2021
Ծագրերը ոչ միայն նոութբուքերում և սմարթֆոններում են: Դրանք կյանքում են: Կարելի է անգամ ծրագրավորել աղքատությունը, ինչը շատերը հեշտությամբ են անում, իսկ հետո չեն հասկանում, թե ինչ է կատարվում:

Մաշկը վառվել է. ինչ անել, որ այն փրկվի

16.07.2021
Որքան էլ փորձենք մաշկը պաշտպանել արևից, այդուհանդերձ, հաճախ չի հաջողվում այն ապահովագրել վառվելուց։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-10-2021 11:25
Հոկտեմբերի 13 -ին Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Եվրասիական կանանց ֆորումը: Միջոցառումը տեղի է ունենում երեք տարին մեկ, որտեղ քննարկվում են կանանց դերը ժամանակակից աշխարհում և գլոբալ խնդիրներում: Երեկ նիստի մոդերատորն է եղել Վլադիմիր Պուտինի 36-ամյա  դուստրը՝ Մարիա Վորոնցովան, քննարկվել է «ԴՆԹ-ի ուսումնասիրությունը որպես ինքնաճանաչման միջոց» թեման: 
15-10-2021 10:52
Աշխարհի ամենաբարձրահասակ կինը ապրում է Թուրքիայում, նրա հասակը 215․16 սմ է։ Ռյումեյսա Գելգին Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել էր նաև 2014 թվականին՝ որպես աշխարհի ամենաբարձրահասակ դեռահաս։ Այն ժամանակ նրա հասակը 213 սմ էր։
15-10-2021 10:33
Ճարպակալում ունեցող մարդկանց համար շատ կարեւոր է սպորտով զբաղվելը, եւ դա ամենեւին էլ քաշի կորստի համար չէ. վարժությունները նրանց համար ինքնին օգտակար են: Ճարպակալում ունեցող մարդիկ, որոնք նստակյաց կյանք են վարում, կարող են 30%-ով կամ ավելի նվազեցնել վաղաժամ մահվան ռիսկը, եթե սկսեն վարժություններ անել:
15-10-2021 10:23
Մարդուն օրական անհրաժեշտ կալորիականությունը պետք է հաշվարկել՝ հաշվի առնելով նրա քաշը. խորհուրդ է տրվում յուրաքանչյուր մեկ կիլոգրամ քաշի համար սպառել 25-30 կիլոկալորիա:
15-10-2021 07:18
Շուրջ 3 միլիարդ մարդ, այսինքն՝ երկրի ամբողջ բնակչության մոտ 40 տոկոսը, չի կարող առողջ սնունդ թույլ տալ իրեն: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ Պարենի համաշխարհային օրվա առթիվ հղած տեսաուղերձում:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2021 թ

01.10.2021
Ամսվա դժվար մեկնարկը հնարավորություն կտա աճել որպես անհատականություն, կենտրոնանալ և ցույց տալ ուժեղ կողմերը: Դա ոչ միայն կհանգեցնի դրական արդյունքների, այլև հնարավորություն կտա կառավարելի դարձնել իրադարձությունները:

LADYNEWS TV
50-ամյա Քրիստինա Օրբակայտեն ներկայացրել է տեսահոլովակ իր նոր ՝ «Երազանք երազում» երգի հիման վրա: Տեսահոլովակում նկարահանվել է նաև նրա իննամյա դուստրը՝ Կլաուդիան, որին Օրբակայտեն լույս աշխարհ է բերել Միխայիլ Զեմցովի հետ ամուսնության ժամանակ:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
11.10.2021
Դիտվել է 1663 անգամ
14.10.2021
Դիտվել է 1016 անգամ
12.10.2021
Դիտվել է 443 անգամ
13.10.2021
Դիտվել է 337 անգամ
15.10.2021
Դիտվել է 331 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster