Երբեմն զգում ենք, որ ինչ-որ կարևոր բան մոռացել ենք, պատահում է՝ նույնիսկ չենք հիշում' ինչ: Բարեբախտաբար, այս խնդիրը լուծելի է յուրաքանչյուր տարիքում: Գոյություն ունեն վարժություններ, որոնց կբարելավեն Ձեր հիշողությունը…
1. Մարզեք ճանաչողակունությունը: Սա տեսնել- նկատելու կարողությունն է: Մարզվեք ամեն տեղ՝ մետրոյում, տրասնսպորտում: Փորձեք հիշել' քանի մարդ բարձրացավ տրանսպորտ, քանիսը իջան: Քանիսն էին կին, քանիսը տղամարդ և այլն: Սովորեք մարդկանց տարբերել ձայներով: Երեկոյան ցուցակ կազմեք այն կանանց ու տղամարդկանց, որոնց ձայնը Դուք ճանաչում եք, հիշեք նրանց ձայնի տոնայնությունը, տեմբրը:
2. Մարզեք վիզուալ-տարածական զգացողությունը: Տարածությունը արագ և ճիշտ հասկանալն է: Միշտ մտապահեք, թե տան կահույքի որ մասը որտեղ և ինչ հեռավորության վրա է գտնվում:
3. Մարզեք կառուցողականությունը: Այն գործընթացն է, երբ փորձում եք իրերի բաղադրիչները միշտ ամբողջովին իրենց տեղերը դնել: Սրանում ձեզ կօգնեն կոնստրուկտորները, մոզայիկաները, որոնցով կմարզեք հիշողությունը:
4. Մարզեք բանավոր հիշելու կարողությունը: Առավոտյան ինչ-որ բան լսեք ռադիոյով, իսկ երեկոյան փորձեք ստուգել, թե ինչ եք հիշում ու ինչքան:
Այս վարժությունները պետք է անել ողջ օրվա ընթացքում: Մոտավորապես մեկ ամիս հետո Դուք կզգաք, թե ինչքան է բարելավվել Ձեր հիշողությունը:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: