Եվ դարձյալ`ոչ մի նոր բան. նորաձևություն է վերադարձել իննսունականների խորհրդանիշներից մեկը` թափանցիկությունը: Եվ եթե մեկ ամիս առաջ կարծում էինք, որ նորաձևությանը հետևող կանայք կբավարարվեն միայն շրջազգեստների թափանցիկ հատվածներով, ապա այժմ համոզվում ենք, որ այս գարունը թեժ է լինելու:
Վերջին կասկածները փարատեց Mugler-ի ցուցադրությունը, որը տեղի ունեցավ անցյալ շաբաթ․ դրանում շեշտը դրված էր սեքսուալության, անկեղծության և թափանցիկության վրա։
90-ականների թափանցիկ տոպերն այսօր մի փոքր վերափոխվել են, ժանյակաները և փայլուն գործվածքները փոխարինվել են փայլատ ցանցով: Եվ դետալը միշտ չէ, որ պետք է սեքսուալություն հաղորդի. դրա օգնությամբ կարելի է ստանալ ցանկացած ոճի կերպար:
Թափանցիկ տոպեր թողարկել են անգամ կալիֆորնիացի համարձակները՝ Ռիկ Օուենսը և Դրիս վան Նոտենը: Ի դեպ, երկու դիզայներներն էլ չեն ընկնում նորաձևության վերջին միտումների հետևից. նրանց հագուստները զգեստապահարանում պահվում և կրում են տարիներ շարունակ:
Արգելված չէ որևէ բան հագնել թափանցիկ տոպի հետ. այստեղ մեղք է չխաղալ հյուսվածքների և շերտերի հետ: Տոպին հարմարեցված գեղեցիկ կրծկալը, մինիմալիստական ժապավենը կամ նորաձև բաճկոնը անտարբեր չի թողնի ոչ մեկին։
09-07-2025 11:47 Դերասանուհի Աննա Քենդրիկը, ըստ լուրերի, «մի քանի ամիս» գաղտնի հարաբերությունների մեջ է կատակերգու Ալեքս Էդելմանի հետ։ Օսկարի առաջադրված դերասանուհին, որը հաջորդ ամիս կդառնա 40 տարեկան, նույնիսկ հանդիպել է նրա մորը՝ Շերիլին, որը անշարժ գույքի փաստաբան է։
09-07-2025 11:32 49-ամյա Թինա Կանդելակին խոստովանել է, որ իր առաջնեկին՝ դստերը, անվանել է Մելանյա՝ ի պատիվ ԱՄՆ առաջին տիկնոջ։ Հեռուստահաղորդավարուհին խոստովանել է, որ 2000 թվականի Նոր տարին նշել է հղիության ընթացքում։ Այդ ժամանակ հեռուստատեսությամբ ցուցադրվել է Դոնալդ Թրամփի կողմից կազմակերպված գեղեցկության մրցույթ։ Միջոցառումը վարել է նրա ապագա կինը՝ սլովենիացի մոդել Մելանյա Կնաուսը։ «Ես անհանգստանում էի, որ իմ երեխաները կհետևեն իրենց հեռավոր ազգականներին. նրանք կծնվեն որպես թխամորթ, հսկայական քթերով, մազոտ վրացիներ։ Ես ասացի, որ եթե աղջիկ լինի, անպայման նրան կանվանեմ Մելանիա՝ ի պատիվ Մելանի Կնաուսի։ Եվ այդ գիշեր մաղթեցի, որ նա դառնա այնքան գեղեցիկ, որքան այս հեռուստահաղորդավարուհին», - խոստովանել է Կանդելակին։
09-07-2025 11:21 Փարիզում, որտեղ ընթանում է Բարձր նորաձևության շաբաթը, կայացել է «Le Vestiaire Des Parfums» ընթրիքը, որը կազմակերպել է Yves Saint Laurent նորաձևության տունը: Միջոցառման հյուրերն էին Վենսան Կասելի նախկին ընկերուհին և նրա երեխայի մայրը՝ Թինա Կունակին, Մադոննայի և Ջուդ Լոուի դուստրերը՝ Լուրդես Լեոնը և Այրիս Լոն, 56-ամյա սուպերմոդել Հելենա Քրիստենսենը, այլք:
09-07-2025 08:49 «Օսկար» մրցանակի դափնեկիր 80-ամյա Մայքլ Դուգլասը պատմել է, որ «գիտակցաբար դադարեցրել է դերասանական գործունեությունը 2022 թվականին», քանի որ հասկացել է, որ «պետք է դադարեցնի»։ «Ես շատ եմ աշխատել՝ գրեթե 60 տարի և չեմ ցանկացել լինել այն մարդկանցից մեկը, ովքեր մահանում են նկարահանման հրապարակում», - նրա խոսքերը մեջբերել է Variety-ն։
09-07-2025 01:44 Նիկոլ Քիդմանի դուստրը՝ Սանդի Ռոուզը, 17 տարեկանում վստահորեն մտնում է մոդելային աշխարհ: «Աստղային ժառանգորդուհին» հայտնվել է շվեյցարական շքեղ ժամացույցների Omega ապրանքանիշի նոր գովազդում՝ այն նույն ապրանքանիշի, որի դեմքն է նրա հարահայտ մայրն արդեն ավելի քան մեկ տասնամյակ: