Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Ինչպե՞ս կրել կարդիգանը, որպեսզի տարիքից մեծ չերևաք․ 6 խորհուրդ

17.02.2021

Կարդիգանն արդեն մի քանի սեզոն է, որ հիմնական տրենդներից մեկն է: Մենք կներկայացնենք, թե ինչպես այն լավագույնս կրել՝ նորաձեւ ու ժամանակակից տեսք ունենալու համար:

Կաշվե տաբատով

Այս սեզոնին կաշվե տաբատը նորաձեւ կերպարի հիմքն է: Հագեք դրանք խոշոր հյուսվածքի բրդե կարդիգանի հետ։ Ավելի ներդաշնակ կլինեն երկար մոդելները, որոնք ստեղծում են ճիշտ ուղղահայաց:

600x400

Միդի կիսաշրջազգեստի հետ

Հարմարավետ տրիկոտաժե կարդիգանը լավագույնս համադրվում է մետաքսե կամ ծալքավոր կիսաշրջազգեստի հետ: Կոշիկներից հարմար կլինեն թե՛ բոկոտիները, թե՛ սպորտային կոշիկները՝ կախված նրանից, թե որքան կանացի եք ցանկանում երևալ: Կերպարը կարելի է համապատասխանեցնել նաև ցուրտ եղանակին՝ ավելացնելով երկարավիզ բլուզ և բարձրաճիտք կոշիկներ: Նկատի ունեցեք, որ կիսաշրջազգեստի փեշը պետք է ծածկի ճտքերի եզրը:

600x400

90-ականների ոճով

Կարդիգանն արդիականացնելու փորձի փոխարեն, ընդհակառակը, կարող եք ընտրել ռետրո ոճը: Ոչ, դա հնաոճ չի թվա: 90-ականների ոճի հագուստը շատ տարածված է, այնպես որ ազատ զգացեք կարդիգանը «եփած» ջինսերի, նախշանկարներով վերնաշապիկների, կարճ տոպերի և խոշոր մարզակոշիկների հետ հագնելիս:

600x400

Տաբատով կոստյումի հետ

Ցուրտ եղանակին վերնաշապիկի փոխարեն կարդիգան հագնելով՝ դուք ստանում եք ոչ սովորական գործարար տեսք: Այն կարելի է հագնել ուղղակի մերկ մարմնի վրա, պարզապես համոզվեք, որ կարդիգանը բավականաչափ բարակ է և լավ է նստում բաճկոնի տակ: Ընտրեք V-աձև օձիքով և չեզոք երանգներով մոդելներ:

600x400

Կարճ տաբատով

Կարող է թվալ, թե կարճ տաբատները ու կարդիգանը տարբեր սեզոնների իրեր են, բայց դրանցով կարող եք ստեղծել հիանալի ամառային կերպար: Ընտրեք ոչ շատ խիտ հյուսվածք, բնական գործվածքներից պատրաստված (սինթետիկում շոգ կլինի): Մտցրեք այն բարձր գոտկատեղով կարճ տաբատի մեջ և կերպարը լրացրեք զանգվածեղ աքսեսուարներով:

600x400

Մեկ ուսի վրա

Եթե ձեզ թվում է, որ կարդիգանը տխուր տեսք ունի, փորձեք այն մեկ ուսի վրայից իջեցնել՝ դա կհաղորդի նրբություն է և ռոմանտիզմ: Ուշադրություն դարձրեք վրադիր օձիգներով մոդելներին:

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 3069 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սքվո–օվալ. նորաձև է եղունգների ունիվերսալ ձևը

30.04.2024
Գեղեցկության վերջին միտումներից մեկը ոչ թե վառ դիզայնն է, այլ եղունգների կատարյալ հղկված և կոկիկ ձևը:

Հայտնի են դարձել 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը

23.04.2024
Նորաձևության խմբագիրները նշել են 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը։ Համապատասխան նյութը հրապարակվել է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակում։

Ինչն է զայրացնում տղամարդկանց կանանց նորաձևության մեջ

17.04.2024
Այսօր նորաձեւությունը բազմաթիվ դրսևորումներ ունի և թույլ է տալիս կանանց տարբերվել։ Բայց դեռ կան որոշ թրենդներ, որոնցից, ըստ ոճաբանների, պետք է զգույշ լինել։

Ինչ ջինսեր հագնել, որպեսզի ոտքերը երկար երևան

21.03.2024
Շատերը վստահ են, որ ոտքերն անվերջ թվալու համար պարզապես պետք է կրել ավելի բարձր կրունկներով կոշիկներ և մինի կիսաշրջազգեստ։ Բայց․․․

Ջինս, կաշի, թավշյա և ևս 3 ամենանորաձև կտորներ 2024 թվականի գարնան համար

12.03.2024
Ոճաբաններն անընդհատ ասում են՝ կերպարը պետք է հետաքրքիր լինի գույնով, ձևվածքով կամ կտորի հյուսվածքով։

Հայտնի է 2024 թվականի գարնան հիմնական զգեստի ոճը

29.02.2024
Կանացի և սեքսուալ թրենդ, որը ոչ մեկին անտարբեր չի թողնի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-05-2024 13:14
Արհեստական բանականությունը կարող է պարզել հազվադեպ հիվանդություն ունեցող պացիենտներին ախտորոշումից մի քանի տարի առաջ, նշվում է նոր հետազոտությունում։ Արհեստական բանականության վերջերս մշակված ծրագիրը կարողացել է հաջողությամբ պարզել այն մարդկանց, ովքեր եթակա են եղել հազվադեպ իմունային խանգարման ռիսկին։
04-05-2024 07:28
Շերոն Սթոունի որդեգրած որդին՝ Ռոհանը, որոշել է գնալ մոր հետքերով և դերասան դառնալ. ներկայունս նա արդեն ներգրավված է մեկ գաղտնի նախագծում։ Ինքը՝ «Հիմնական բնազդ»-ի աստղն է կիսվել է լուրով։
04-05-2024 03:18
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար։ X-ի իր միկրոբլոգում երկրպագուների հետ շփման ժամանակ նրանցից մեկը հրապարակել է տեքստային հաղորդագրության սքրինշոթ, որն արված էր Բեյոնսեի լուսանկարի վրա՝ ի աջակցություն երգչուհու նոր՝ Cowboy Carter ալբոմի: «Ես դեռ այն կարծիքին եմ, որ Քլոեն պետք է, որ լեսբուհի լինի»,-նշված է տեքստում, որին Քարդաշյանը պատասխանել է. «Դե, չես կարող ասել, թե ինչ է սպասվում ինձ ապագայում»:
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 696 անգամ
01.05.2024
Դիտվել է 654 անգամ
30.04.2024
Դիտվել է 239 անգամ
03.05.2024
Դիտվել է 112 անգամ
04.05.2024
Դիտվել է 70 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster