Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Կենդանակերպի ամենախորամանկ նշանները

12.11.2020

Խորամանկությունն օգնում է շատ հարցեր լուծելիս: Կան մարդիկ, ովքեր ծննդյան օրվանից ունեն այդ որակը:

Երկվորյակներ

Այս համաստեղության տակ ծնվածները կարող են հմտորեն դուրս պրծնել նույնիսկ ամենաբարդ իրավիճակից: Միևնույն ժամանակ, Երկվորյակներն իրենք իրենց անկեղծորեն համարում են պարզամիտներ, ուստի հոռետեսորեն են տրամադրված իրենց նկատմամբ: Նրանք պետք է փոխեն այս սխալ կարծիքը, քանի որ Երկվորյակները կարող են ինքնուրույն լուծել ցանկացած խնդիր՝ առանց դիմելու ուրիշների օգնությանը:

Դժվարությունն այն է, որ այս նշանի մարդիկ հաճախ իրենք են խնդիրներ գտնում, նրանք չեն կարող ապրել հանգստ վիճակում, հետևաբար իրենց համար դժվարություններ են ստեղծում, որտեղ հարկավոր է խուսանավել:

Խնդիրները լուծելիս Երկվորյակները ճարպիկ են և արագ: Նրանք լավ խորհուրդներ են տալիս, այնպես, որ անհրաժեշտության դեպքում միշտ կարող եք դիմել նրանց օգնությանը:

Կշեռք

Խնդիրը վերլուծելու, բոլոր որոշումները կշռադատելու ունակության շնորհիվ, Կշեռքները կարող են հեշտությամբ գտնել իրավիճակից դուրս գալու ամենահարմար ելքը: Այս մարդիկ հակված են ստելու, մինչդեռ իրենք պնդում են, որ միշտ ասում են միայն ճշմարտությունը: Կշեռքները հմտորեն կարողանում են վստահություն ձեռք բերել, խոսել մարդու հետ, շահել նրա վստահությունը, որպեսզի նրանից անհրաժեշտ տեղեկատվություն քաղեն:

Միայն շատ մոտ մարդիկ կարող են կռահել Կշեռքների խորամանկությունների մասին: Նրանք գիտեն, որ այս օդային նշանը ինչ-որ բան կանի միայն իր շահերի համար, ուստի հարկավոր է զգույշ լինել այս համաստեղության ներկայացուցիչների հետ:

Նրանք կգերազանցեն յուրաքանչյուրին և կստանան իրենց անհրաժեշտը` դա անելով այնպես, որ որևէ մեկը չնկատի:

Ձնկեր

Ձկներն չեն սիրում դժվարություններ, ուստի նրանք տարբեր խորամանկություններi ու հնարքների են դիմում՝ եդրանցից խուսափելու համար: Այս նշանի մարդիկ առաջին հայացքից երկչոտ, համեստ, ամաչկոտ են թվում: Նման տպավորություն ստեղծվում է այն պատճառով, որ Ձկները փորձում են նախապես հաշվարկել յուրաքանչյուր քայլը, նրանք մանրակրկիտ պլաններ են կազմում և այնպիսի որոշումներ կայացնում, որոնք առավելագույն օգուտ կբերեն իրենց:

Ձկներին առանձնացնում են աշխարհիկ իմաստությունը, խորամանկությունը, գործնականությունը, որոնց չի խանգարում նշանին բնորոշ երազկոտությունը: Թե ինչպես են այս նշանի մարդկանց մոտ համատեղվում նման տարբեր որակներ, կարելի է միայն կռահել:

Ձկների բնավորության մեկ այլ առանձնահատկությունն այն է, որ նրանք գիտեն, թե ինչպես դասավորեն այնպես, որ մյուսներն անպայման ցանկանան օգնել իրենց, ինչը կնպաստի բարդ առաջադրանքների իրականացմանը:

Ջրհոս

Ջրհոսներն օժտված են հնարամտությամբ, ճկունությամբ ու ճարպկությամբ: Նրանք յուրահատուկ մոտեցում են մշակում ցանկացած իրավիճակի համար, ինչը թույլ է տալիս հնարավորինս արագ լուծել դժվարությունները:

Ցանկության դեպքում Ջրհոսը կարող է հաջողության հասնել կամայական տեսակի գործունեության մեջ: Այս նշանն անընդհատ խորամանկում է, բայց շրջապատողները հազվադեպ են նկատում դա:

Ջրհոսն անընդհատ ինչ-որ հետաքրքիր բան է որոնում, սիրում է նոր բաներ սովորել: Այս գործընթացում նա անընդհատ որոշ բացահայտումներ է անում, որոնք օգնում են իրեն բարելավել մարդկանց հետ հարաբերությունները:

Խեցգետին

Խեցգետինների զգայունությունը նրանց թույլ է տալիս արագորեն ճանաչել ուրիշի տրամադրությունը, ինչի շնորհիվ այս նշանի մարդիկ հեշտությամբ կարող են հարմարվել այն մարդուն, որից ցանկանում են ինչ-որ բան ստանալ:

Խեցգետինների հմուտ մանիպուլյացիաները հանգեցնում են նրան, որ մարդն սկսում է անել կամ ասել այն, ինչ ուզում է լսել ջրի տարերքի ներկայացուցիչը:

Խեցգետինը կարող է արագ հարմարվել զրուցակցին, ինչը թույլ կտա իրավիճակը ճիշտ ուղղությամբ տանել:
Այս նշանի մարդիկ չեն վախենում ուրիշներին օգտագործել իրենց սեփական նպատակներին հասնելու համար:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 3952 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կենդանակերպի ամենաբարի նշանները

28.03.2024
Եկեք պատկերացնենք, որ դուք նոր ծանոթացել եք մի մարդու հետ և դեռ չեք ճանաչում նրան: Ինչպե՞ս հասկանալ, արդյոք կարո՞ղ եք նրա հետ ընկերություն, համագործակցություն կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսել:

Ինչու են տղամարդիկ ստում հարաբերություններում

28.02.2024
Ճշմարտությունը կարող է տհաճ լինել, բայց եթե ցանկանում եք ձեր զուգընկերոջ կողմից առավելագույն անկեղծության հասնել, ապա կարևոր է հաշվի առնել մեկ նրբերանգ:

Այս խորհուրդները իսկապես գործում են. ինչպես խոսել ղեկավարի հետ, որպեսզի բարձրացնեք ձեր աշխատավարձը

16.02.2024
Դուք ստացել եք ցանկալի պաշտոնը, միացել եք թիմին և հիանալի եք կատարում ձեր պարտականությունները:  Ինչպե՞ս հասկանալ, որ ժամանակն է բարձրացնել աշխատավարձը:

Ո՞ւմ զգացմունքներն են ավելի արագ մարում ամուսնության մեջ՝ տղամարդկանց, թե կանանց

26.01.2024
Գիտնականներին հաջողվել է վերլուծել տասնյակ հազարավոր մարդկանց զգացմունքները նրանց հարաբերությունների զարգացման ընթացքում: Տեսնենք, թե ինչ եզրակացությունների են նրանք հանգել։

Բարձր ինքնագնահատականով կանանց 5 հայտանիշ՝ ըստ Հարվարդի գիտնականների

11.01.2024
Ի՞նչ է պետք անել ինքնավստահ դառնալու համար:

Առաջնորդ ի ծնե, թե՞ համեստ. ի՞նչ է պատմում սանրվածքը ձեր բնավորության մասին

30.11.2023
Անկախ նրանից, թե որքան փակ մարդ եք դուք, սանրվածքը կարող է ուրիշներին պատմել ձեր տրամադրության մասին կյանքի տվյալ ժամանակահատվածում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-04-2024 09:43
Համբույրներն անսպասելի ազդեցություն են ունենում մարդու հոգեկան և ֆիզիկական վիճակի վրա: Ըստ հոգեբանների՝ սիրելիի հետ համբույրը կարող է ուրախության, քնքշության, վստահության, հաճույքի, թռիչքի և էյֆորիայի զգացում տալ, ինչը դրականորեն է ազդում ինքնագնահատականի վրա:
29-04-2024 09:36
Ավիատոմսերի ամրագրման համակարգում սխալի պատճառով 101-ամյա ուղևորուհի Պատրիսիային անընդհատ մանկահասակ երեխայի տեղ են դնում, հայտնում է BBC-ն։ Խնդիրն առաջանում է, քանի որ American Airlines-ի համակարգերը, ըստ երևույթին, չեն կարողանում հաշվել, որ Պատրիսիան ծնվել է ոչ թե 2022-ին, այլ՝ 1922-ին:
29-04-2024 03:47
Ալկոհոլի օգտագործումը, ինչպես նաև ավելորդ քաշը և ֆիզիկական վարժությունների բացակայությունը երիտասարդների շրջանում աղիքի քաղցկեղի նոր դեպքերի ավելացման հիմնական պատճառն են։ Համաճարակաբանները նշում են, որ այն երկրներում, որտեղ մարդիկ վերջին տարիներին նվազեցրել են ալկոհոլի օգտագործումը, օրինակ՝ Իտալիայում և Ֆրանսիայում, աղիների քաղցկեղից մահացությունների թիվը չի ավելանա։ Ըստ նրանց՝ երիտասարդների մոտ աղիքի քաղցկեղի զարգացումը ավելի արագ և ագրեսիվ է, քան տարեց հիվանդների մոտ:
29-04-2024 02:52
Անջելինա Ջոլին վրդովված էր Բրեդ Փիթի խնդրանքից՝ ստորագրել չբացահայտման համաձայնագիր Ֆրանսիայում իրենց գինեգործարանի վերաբերյալ, որը վերջին տարվա ընթացքում դարձել է վեճի հիմնական առարկան: Նա իր նախկին սիրեցյալի պահանջներն անվանել է անհիմն և նույնիսկ վիրավորական։
29-04-2024 02:40
Լիլիթ Հովհաննիսյանն անդրադարձել է իր նոր՝ «Ուշ ա» տեսահոլովակի կերպարներից մեկին: Երգչուհին Instagram-ում լուսանկարներ է հրապարակել, որոնցում կրում է մարմինը կիպ գրկող վառ հագուստ, որի վրա համապատասխան վայրերում պատկերված է լողազգեստ: Սակայն երգչուհին շտապել է մեկնաբանել շատերի ենթադրությունները՝ նշելով, որ զգեստն, իրականում, թափանցիկ չէ: «Եթե ինչ, շորս թափանցիկ չէ»,-մակագրել է Լիլիթը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 254 անգամ
23.04.2024
Դիտվել է 249 անգամ
25.04.2024
Դիտվել է 215 անգամ
26.04.2024
Դիտվել է 193 անգամ
27.04.2024
Դիտվել է 170 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster