Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 9-15-ը 2020 թ.

09.11.2020

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 9-15-ը. Խոյ

Այս շաբաթ դուք լավ հնարավորություն ունեք ստեղծել ամուր հիմք՝ աշխատանքային և ստեղծագործական հետագա նվաճումների համար: Հաջողությունը հիմնված կլինի ձեր ճշտապահության և բարեխղճության վրա: Թույլ մի տվեք, որ ձեր շրջապատի մարդիկ ձեզ շահագործեն, մի գնացեք անվերջ փոխզիջումների: Չորեքշաբթի օրը, հատկապես ուշադիր վերահսկեք ձեր հույզերն ու խոսքերը, գրգռվածություն մի դրսևորեք: Հանգստյան օրերին արժե առաջնորդվել «վստահիր, բայց ստուգիր» կարգախոսով:

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 9-15-ը. Ցուլ

Լավ կլինի այս շաբաթ նոր բան սովորել՝ ճշգրիտ գիտություններից սկսած մինչև հոգեբանություն, կամ գոնե տիրապետել անսովոր ուտեստ պատրաստելու բաղադրատոմսին: Մի փորձեք ազդել ուրիշների վրա, թող նրանք լինեն իրենուրույն: Շաբաթվա սկզբին ձեր ուշադրությունը պետք է կենտրոնացնեք բիզնես նախագծերի, առաջադրանքների և կարճ ճանապարհորդությունների վրա: Ուրբաթ օրը, հնարավոր է մտածեք, թե արդյոք ամեն ինչ ճի՞շտ եք անում, արդյոք ճի՞շտ նպատակների եք ձգտում: Շաբաթ օրը հեշտ կընթանան շինարարական կամ վերանորոգուման աշխատանքները:

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 9-15-ը. Երկվորյակ

Շաբաթը շատ առումներով բարենպաստ է, ձեր նվիրական ծրագրերն ու գաղափարները սկսում են իրականանալ: Պարզապես ընթացեք հոսանքի ուղղությամբ և վայելեք փոքրիկ հաճույքները՝ զբոսնեք, կարդացեք, զրուցեք, ժամադրության գնացեք: Հենց այս ընթացքում հնարավորություն կունենաք հասկանալու, որ դուք իսկապես սիրված եք: Շատ բան կարող եք հասցնել անել, միայն թե՝ ցանկություն լինի: Ձեր էներգիան ուղղեք ներդաշնակության հասնելու համար: Սովորեք լսել, ընկալել և կարդալ տողատակերը, կստանաք տեղեկատվություն, որը թույլ է տալիս շատ բան փոխել: Կիրակին հիանալի օր է դեպի բնություն ուղևորվելու համար: Հատկապես լավ ընկերություների հետ:

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 9-15-ը. Խեցգետին

Եկել է վճռական գործողությունների և կարևոր փոփոխությունների ժամանակը: Երկուշաբթի օրը խորհուրդ է տրվում ազատվել չլուծված մանր խնդիրների բեռից: Չորեքշաբթի ծանրաբեռնվածությունը հասցրեք նվազագույնի, կարևոր հանդիպումներ մի նշանակեք: Շաբաթվա վերջին ձեր առջեւ կբացվեն նոր հեռանկարներ ու հնարավորություններ, որոնք կնպաստեն նոր բարձունքների նվաճմանը: Ուրբաթ օրը, անհրաժեշտության դեպքում, կարող եք հույս դնել ձեր ընկերների աջակցության վրա: Կիրակի փորձեք պահպանել հավասարակշռություն և չնյարդայնանալ:

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 9-15-ը. Առյուծ

Այս շաբաթ դուք կարող եք ազատ զգալ նոր գործ կամ բարդ առաջադրանք սկսելիս, հատկապես, եթե դա լավ շահույթ է խոստանում: Այնուամենայնիվ, չպետք է որևէ մեկի հետ կիսեք ձեր գործարար պլանները: Աշխատավայրում աշխատեք հնարավորինս քիչ գրավել ձեր վերադասի ուշադրությունը, որպեսզի չծանրաբեռնվեք լրացուցիչ պարտականություններով: Մյուս դեպքերում հատուկ խնդիրներ չեն նախատեսվում: Իմաստությամբ և զսպվածությամբ կարող եք հաջողությամբ գլուխ հանել տնային բազմաթիվ գործերից: Հանգստյան օրերին մի տրվեք զգացմունքներին և թույլ մի տվեք, որ ձեզ ներքաշեն կոնֆլիկտային իրավիճակի մեջ:

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 9-15-ը. Կույս

Այս շաբաթ դուք չպետք է վերածվեք ճգնավորի, շփվեք տարբեր մարդկանց հետ, մանավանդ, որ ավելի հաճախ պետք է այցելեք կարեւոր գործնական քննարկումների և հանդիպումների: Երեքշաբթի օրը մի դիմադրեք ձեր ինտուիտիվ ցանկություններին: Չորեքշաբթի և հինգշաբթի հնարավոր է ուշանաք, այնպես որ՝ տնից շուտ դուրս եկեք: Ուրբաթ օրը հարկավոր չէ պաշտպանել մանրուքների վերաբերյալ ձեր դիրքորոշումները, այդպես կարող եք ավելի նշանակալից բան բաց թողնել: Կիրակի օրը ձեր հույզերը կարող են կուտակվել, սակայն՝ իզուր: Չէ՞ որ ստեղծված իրավիճակը գոռոցով չես կարող փոխել:

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 9-15-ը. Կշեռք

Ավելի լավ է այս շաբաթ դադար տվեք կարիերայում ձեր ձգտումներին, մի փորձեք գրոհել նոր բարձունքներ, դժվար թե դա հաջողությամբ պսակվի: Ավելի լավ է այս շաբաթը նվիրել հանգստին կամ անել այն, ինչ ձեզ դուր է գալիս: Երկուշաբթի և երեքշաբթի օրերը ձեզ կկանգնեցնեն ընտրության առաջ. ստիպված կլինեք հստակորեն դնել ձեր դիրքը մասնագիտական ոլորտում կամ անձնական կյանքում: Ուրբաթ օրը կկարողանաք կարգավորել գրեթե ամեն ինչ՝ առանց դրա համար չափազանց մեծ ջանք գործադրելու: Հանգստյան օրերին լսեք ընկերական խորհուրդները՝ դրանք շատ տեղին կլինեն:

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 9-15-ը. Կարիճ

Շաբաթը խոստանում է լինել չափազանց ակտիվ և դրական: Անելիքները շատ կլինեն: Եվ եթե բախտներդ բերի, հնարավորություն կա նույնիսկ հասնելու ցանկալի նպատակին: Ուղղակի մի պատ կառուցեք ձեր և աշխարհի միջև: Անձնական խնդիրներով կիսվեք սիրելիի հետ՝ նա ձեր կողքին է: Եվ միասին դուք կհաղթահարեք բոլոր խոչընդոտները: Արվեստի, իրավունքի և բժշկության հետ կապված նախագծերը հաջող կլինեն: Եթե ունեք ընտանեկան կամ աշխատանքային խնդիրներ, շտապեք կարգավորել, այս փուլում դրանք կանցնեն արագ ու առանց կորուսների: Հանգստյան օրերին սիրելիները կարող են դիմել ձեր օգնությանը: Փորձեք հնարավորության դեպքում չհիասթափեցնել նրանց:

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 9-15-ը. Աղեղնավոր

Հարաբերություններ պարզելիս և ձեր իրավունքներն ու անկախությունը պաշտպանելիս, լցվեք համբերությամբ և իմասնտությամբ: Նայեք ձեզ կողքից և, ամենայն հավանականությամբ, կտեսնեք իրավիճակը ի օգուտ փոխելու ուղին: Եթե չկորցնեք ձեր հոգեկան անդորրը, ապա շաբաթը բարենպաստ կլինի տեղեկատվության հետ աշխատելու համար և արդյունավետ ՝ հաղորդակցության առումով: Պատրաստեք ամուր հիմք ապագա խոշոր նախագծերի համար: Վերջապես, հանգստյան օրերին հոգ տարեք տնային խնդիրների լուծման մասին: Դրանք երկար են սպասում:

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 9-15-ը. Այծեղջյուր

Հնարավոր է, որ այս շաբաթ ձեզ նոստալգիկ տրամադրություններ համակեն․ փորձեք չհուսահատվել ու չմտաշել, որ ամենալավը մնացել է անցյալում: Ձեզ կարող է հաճելիորեն զարմացնել փող աշխատելու կամ ավելի բարձր աշխատավարձով աշխատնքի տեղափոխվելու հնարավորությունը: Եղեք համարձակ, նույնիսկ գործ ունենալով նրանց հետ, ովքեր ձեզ ամեն տեսակի դժվարություններ են պատճառում․ ժամանակն է հրաժարվել կասկածներից և անվստահությունից ու համարձակորեն առաջ շարժվել դեպի ձեր նպատակը: Հինգշաբթի օրն ավելի լավ է զբաղվեք ձեր սովորական գործով և ձեռնպահ մնալ նոր նախագծերից:

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 9-15-ը. Ջրհոս

Աստղերն ասում են, որ դուք չափից շատ եք խոսում և ծիծաղում, ժամանակն է լրջանալու, քանի որ հենց հիմա որոշվում է մի կարևոր բան: Մի հրաժարվեք լրացուցիչ աշխատանքից, սա առաջխաղացում և պարգևատրում ստանալու հնարավորություն է: Երեքշաբթի օրը շատ հետաքրքիր և հաճելի բաներ են խոստանում ծանոթությունը նոր մարդկանց և նրանց ինքնատիպ գաղափարների հետ: Չորեքշաբթի կարող եք հույս դնել ընկերների օգնության վրա: Ցանկալի է կարեւոր գործերով զբաղվել հինգշաբթի օրը․ հնարավոր են խոստումնալից առաջարկներ: Հանգստյան օրերին լավ կլինի ժամանակ գտնել գյուղական զբոսանքի համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 9-15-ը․ Ձկներ

Այս շաբաթը նշանի ներկայացուցիչներին էներգիայի աննախադեպ պոռթկում կբերի, հատկապես նրանց, ովքեր չեն սիրում հանգիստ նստել: Այնուամենայնիվ, չարժե այն չափազանց վատնել և միաժամանակ մի քանի առաջադրանք ստանձնել: Աշխատանքում փոփոխությունները կլինեն դեպի լավը․ հավանական են մասնագիտական աճի և նյութական բարեկեցության նոր հնարավորություններ: Փորձեք ձեր էներգիան չվերածել կույր ինքնավստահության, պետք չէ տանկի նման լինել որոշակի դիվանագիտություն պահանջող հարցերում:

Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։

Դիտվել է 3774 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 13-19-ը 2024 թ․

13.05.2024
Վեներան իր երկնային ուժերի ծաղկման մեջ է, և, հետևաբար, մեզ սպասվում է ռոմանտիկայով ու զգացմունքներով լի շաբաթ:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 6-12-ը 2024 թ․

06.05.2024
Կենդանակերպի նշանների մեծամասնության համար շաբաթը խոստանում է բարդ լինել, բայց ամեն ինչ կփոխհատուցվի անձնական կյանքում երջանկության մեծ հնարավորություններով։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 29-ից մայիսի 5-ը 2024 թ․

29.04.2024
Այս շաբաթը շատ նյարդային ու անհարթ է լինելու։ Բայց Արևը կամաց-կամաց կընտելանա Ցուլին հյուրընկալվելիս և մինչև հինգշաբթի կհավասարակշռի հոգսերն ու դժվարությունները, ինչպես նաև հզոր խթան կհանդիսանա բոլոր հարցերում հաջողության հասնելու համար: 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 22-28-ը 2024 թ․

22.04.2024
Շաբաթվա սկզբին Լուսինը և Արեգակը փոքր-ինչ հակասություն կունենան, իսկ Մերկուրին դեռևս նահանջող է: Սակայն հանգստյան օրերի մոտենալուն զուգահեռ իրավիճակը կհարթվի, և կենդանակերպի նշանների մեծ մասն ավելի ազատ կշնչի։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 15-21-ը 2024 թ․

15.04.2024
Լիալուսնին նախորդող շաբաթը և միաժամանակ Մերկուրիի նահանջի շրջանը, փորձության փուլ է Կենդանակերպի նշանների մեծամասնության համար: Այնուամենայնիվ, ոմանց բախտը կբերի: Ո՞ւմ և ե՞րբ:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 8-14-ը 2024 թ․

08.04.2024
Պարզեք, թե ինչպիսին է լինելու գալիք յոթ օրը, ինչին պատրաստվել, ինչից խուսափել, որպեսզի բաց չթողնեք ոչ մի կարևոր բան։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-05-2024 11:29
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը կլինի նաև Կաննի կինոփառատոնում: Կաննի 77-րդ կինոփառատոնի շրջանակներում մայիսի 21-ին կկայանա Միքայել Գամրանիի «Օլիմպիական խաղեր. Ապագայի Ֆրանսիա» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որի ընթացքում կարմիր գորգի վրայով կացնի նաև Փարիզի Օլիմպիական խաղերի ջահը:
15-05-2024 11:17
Մերիլ Սթրիփը 35 տարի անց վերադարձել է Կաննի կինոփառատոն։ Օսկարի եռակի դափնեկիր դերասանուհին Կաննի կինոփառատոնի բացման արարողության ժամանակ ստացել է «Ոսկե արմավենու ճյուղ»։ Մրցանակը Մերիլին հանձնել է ֆրանսիացի կինոդերասանուհի Ժուլիետ Բինոշը։
15-05-2024 09:25
Ճապոնացի հետազոտողները նախատեսում են այս աշնանն սկսել ատամների աճի վերականգնման նոր դեղամիջոցի փորձարկումը մարդկանց վրա Կիոտոյի համալսարանական հիվանդանոցում, կենդանիների վրա հաջող փորձարկումներից հետո։
15-05-2024 07:37
Երիկամներում քարերի առաջացման հիմնական պատճառներն են՝ նյութափոխանակության խանգարումները և չլուծվող աղերի կուտակումը։ Բժիշկները նշում են, որ ամենից հաճախ երիկամների քարերը առաջանում են որոշակի գործոնների ազդեցության տակ՝ գիրություն, զարկերակային հիպերտոնիա, նյութափոխանակության խանգարումներ։
15-05-2024 01:43
Զենդայան դարձել է Vogue ամսագրի ավստրալական տարբերակի նոր համարի հերոսուհին։ «Ավազաթմբեր»-ի և «Թեկնածուներ»-ի աստղը հարցազրույց է տվել նորաձեւության հրատարակությանը և խոսել իր կարիերայի պարտադրված ընդմիջման, ինքնագնահատականի և հավակնությունների մասին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 459 անգամ
09.05.2024
Դիտվել է 227 անգամ
15.05.2024
Դիտվել է 66 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster