Գոտկատեղին կտրվածքով ջինսեր․ նոր թրենդ
15.10.2020
Այս աշնանը նորաձեւություն են վերադարձել հեծանվային կիսավարտիքները ու կարճ տուպերը, իսկ հիմա արդեն ի հայտ է եկել նոր թրենդ՝ գոտկատեղին կտրվածքով ջինսը:
Այս ջինսերը փոխարինել են սովորական պատռված մոդելներին, որոնք ոճաբանները մի քանի սեզոն առաջ համարձակորեն հայտարարեցին «հակաթրենդ»: «Ծակերը» դարձան ժամկետանց կտրվածքներ և փողքերից բարձրացան դեպի գոտկատեղ (իսկ որոշ դեպքերում ՝ ազդերի վրա):
Այսպիսի մոդելը որոշակի դժվարություններ է ստեղծում. օրինակ՝ հազիվ թե հնարավոր լինի դրա մեջ խցկել սվիտերը, և միայն բոդին է, որ շատ տարօրինակ չի թվա: Բացի այդ, կտրվածքները շատ հաճախ ամբողջությամբ փոխարինում են գրպաններին:
Ամենից լավ այս մոդելը լրացնում է կարճ տոպը, իսկ տաքանալ կարելի է բաճկոնով:
Ներկայացնում ենք ջինսերի այլ ժամանակակից մոդելներ.
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 4019 անգամ
Читать на русском
|