Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 5-11-ը 2020 թ
05.10.2020
Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 5-11-ը. Խոյ
Զգույշ և զուսպ եղեք ձեր մասնագիտական գործողություններում, հակառակ դեպքում տհաճությունների մեջ ընկնելու հավանականություն կա: Եթե ինչ-որ բանից չեք հասկանում, մի փորձեք գիտակի տեսք ընդունել: Հինգշաբթի օրը չարժե փորձության ենթարկել ճակատագրին՝ ներգրավվելով կասկածելի արկածների մեջ:
Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 5-11-ը. Ցուլ
Ձեզ սպասվում են ֆինանսական որոշ սահմանափակումներ՝ թույլ մի տվեք, որ աղքատության ոգին տիրի ձեզ: Իսկ այն ձեզ փորձության կենթարկի. Դուք կկանգնեք ներքին լուրջ պայքարի առջև: Չորեքշաբթի օրը բաց մի թողեք կարևոր տեղեկությունները: Շաբաթ օրն արժե այցելել զեղչերով գնումների։
Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 5-11-ը. Երկվորյակ
Լավ ու պայծառ շաբաթ է' լի իրադարձություններով, հանդիպումներով, հետաքրքիր ստեղծագործական առաջարկներով: Ձեր կողմից մտածված նոր նախագծերն աջակցություն կգտնեն, պահանջված կլինեն և կսկսեն մեծ եկամուտ բերել:
Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 5-11-ը. Խեցգետին
Երկուշաբթի օրը կա շահույթ ստանալու լավ հնարավորություն, որն արժե ներդնել բիզնեսում կամ անշարժ գույքի մեջ, հնարավոր են պարգևատրումներ աշխատավայրում: Ուրբաթ օրը ղեկավարությունը կգնահատի ձեր յութահատուկ գաղափարը:
Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 5-11-ը. Առյուծ
Շաբաթը բարենպաստ է ֆինանսական տեսանկյունից: Սակայն չարժե շատ ծախսել։ Նոր սարքավորումների ձեռք բերումը նպատակահարմար չէ այն դեպքում, երբ եղածները դեռ շատ լավ աշխատում են: Չարժե վարկեր վերցնել: Հիմա հարմար ժամանակը չէ թանկարժեք կենցաղային տեխնիկա գնելու համար:
Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 5-11-ը. Կույս
Ինքներդ նվիրեք ձեզ այն, ինչի մասին այսքան երկար երազել եք: Ձեզ շահույթ է սպասվում: Իսկ եթե փողը չբավարարի, կարող եք օգտվել վարկային քարտից: Կարևոր է միայն պարտքը ժամանակին մարել և՝ առանց տոկոսների: Հինգշաբթի ուշադիր եղեք փաստաթղթեր լրացնելիս, աշխատեք սխալներ թույլ չտալ:
Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 5-11-ը. Կշեռք
Հինգշաբթի կամ ուրբաթ հնարավոր են նոր ֆինանսական մուտքեր: Այս շաբաթ չափազանց կարևոր է խոստումները հստակ պահելը, հանձնարարությունները ժամանակին կատարելը և փորձելը չհիասթափեցնել գործընկերներին ու ղեկավարներին: Ուրբաթ օրը հավանական է լավ գործարք, որը դեպի լավը կփոխի ձեր՝ ոչ միայն ֆինանսական դրությունը:
Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 5-11-ը. Կարիճ
Իրական հնարավորություն կա աշխատավայրում առաջխաղացում ստանալու, նոր պատվավոր աշխատանք գտնելու կամ շահավետ նախագիծ սկսելու: Գործերը շատ լավ կընթանան, դուք մեծ շահույթ կստանաք: Եվ կարող եք ինքներդ ապահովել ձեր ֆինանսական անվտանգությունը:
Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 5-11-ը. Աղեղնավոր
Երկուշաբթի օրը պարզապես կծանրաբեռնվեք առաջադրանքներով և հրավերներով: Հիմա դուք մեծ պահանջարկ ունեք: Ուրբաթը ձեզ կբերի կառուցողական գործարար առաջարկներ, որոնք կօգնեն լուծել ձեր ֆինանսական խնդիրները:
Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 5-11-ը. Այծեղջյուր
Եկամուտը կայուն է, բայց այս պահին այն կարող է չբավարարել ձեր կարիքները: Հիմա ժամանակն է խնայելու, ոչ թե վատնելու: Փորձեք չկորցնել հինգշաբթի սպասվող լավ առաջարկը, բայց մեծ ուշադրություն դարձնեք ձեր գործընկերների հուսալիությանը:
Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 5-11-ը. Ջրհոս
Դուք պետք է խելամտորեն կառավարեք ձեր ֆինանսական միջոցները: Հիմա տնտեսության մեջ դժվար շրջան է: Փորձեք խնայել, ոչ թե ծախսել: Շաբաթվա վերջում ֆինանսական վիճակը զգալիորեն կբարելավվի: Միգուցե հայտնվի եկամտի նոր աղբյուր:
Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 5-11-ը․ Ձկներ
Երկուշաբթի հնարավոր են հետաքրքիր գործարար առաջարկներ, բայց դրանք ընդունելուց առաջ հարկավոր է ամեն ինչ լավ հաշվարկել: Պատահականության վրա հույս դնելը կհանգեցնի նրան, որ ամեն ինչ կընթանա ոչ այնպես, ինչպես կցանկանայիք: Չորեքշաբթի կամ հինգշաբթի օրերին ձեզանից կարող է պահանջվել կատարված աշխատանքի հաշվետվություն։
Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։ Դիտվել է 3771 անգամ
Читать на русском
|