Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 21-27-ը 2020 թ
21.09.2020
Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 21-27-ը. Խոյ
Այս ժամանակահատվածում չարժե ռիսկի դիմել: Կարող եք անհարմար դրության մեջ ընկնել, մեծ քանակությամբ կորուստներ ունենալ ու վիճել մտերիմների հետ: Այս շաբաթը կնվիրի գեղեցիկ սիրավեպ, որը շարունակություն կունենա: Զգուշացեք մրսելուց:
Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 21-27-ը. Ցուլ
Կյանքի բոլոր բնագավառներում կարևոր է ցուցաբերել նախաձեռնություն և եռանդ: Աշխատավայրում ստիպված կլինեք ապացուցել ձեր պրոֆեսիոնալիզմը, սիրո մեջ՝ հավատարմությունը: Պետք է խուսափել հուզական ծանրաբեռնվածությունից, դրանք բացասաբար են ազդում նյարդային համակարգի վրա:
Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 21-27-ը. Երկվորյակ
Շաբաթը բավականին հաջող կլինի, կարող եք ապրել ձեր հաճույքի համար: Սպասվում են շատ հետաքրքիր ծանոթություններ և այլ հաճելի իրադարձություններ: Ներառյալ լավ հանգիստը: Հնարավոր է՝ երկար ճանապարհորդություն:
Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 21-27-ը. Խեցգետին
Ժամանակահատվածը մտերմություն կպարգևի բավականին ազդեցիկ մարդկանց հետ: Թերեւս նրանք կօգնեն առաջխաղացում ունենալ կարիերայում: Միայնակները կսկսեն զուգընկեր փնտրել, բայց պետք չէ համաձայնվել ցանկացած հարաբերությունների:
Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 21-27-ը. Առյուծ
Բացառված չեն հիվանդություններն ու մրսածություն: Հնարավոր է վատ տրամադրություն՝ նյութական դժվարությունների պատճառով: Ստիպված կլինենք օգնություն խնդրել ընկերներից: Շաբաթվա վերջին վաստակի նոր հնարավորություններ ի հայտ կգան:
Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 21-27-ը. Կույս
Հնարավոր են անսպասելի փոփոխություններ: Շատերին կհաջողվի գտնել աշխատանք, որը շատ ժամանակ կխլի, բայց մեծ եկամուտ կապահովի: Ընտանեկան կյանքում պետք է զիջումների գնաք: Խնդիրների դեպքում դուք պետք է փոխեք իրավիճակը:
Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 21-27-ը. Կշեռք
Շաբաթվա կեսին հնարավոր են մեծ ծախսեր: Այնուամենայնիվ, ծախսված գումարն արագ կվերադառնա: Հնարավոր են ընտանեկան բախումներ՝ զուգընկերոջ անուշադրության պատճառով: Նվազագույնի հասցրեք աչքերի լարվածությունը և մի հետաձգեք ձեր այցը աչքի բժշկին:
Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 21-27-ը. Կարիճ
Ձեր խնդիրն է հարմարվել նոր հանգամանքներին: Ապավինեք կանխազգացողությանը, քանի որ երկար խորհելու պատճառով կարող եք բաց թողնել հնարավորությունները: Ֆինանսական գործերը կարգին են: Միայնակների մոտ հարաբերությունները կարող են չստացվել: Ամուսնացածներին սպասվում են ընտանեկան բախումներ:
Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 21-27-ը. Աղեղնավոր
Աշխատանքի պայմաններն ու շրջանակն անընդհատ կփոխվեն, հնարավոր է բախում ղեկավարության հետ: Միայնակների համար վտանգ կա կապվելու անազնիվ մարդու հետ, որը նյութական նպատակներ է հետապնդում: Ամուսնացածները ստիպված կլինեն փորձել իրենց հարաբերությունների ամրությունը:
Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 21-27-ը. Այծեղջյուր
Հնարավորություն կլինի ավելացնել եկամուտները: Առջեւում շատ ուղևորություններ կան, որոնք դժգոհություն կառաջացնեն սիրելիների շրջանում: Հավանական են խոշոր ձեռքբերումներ. տեխնիկա, կահույք, մեքենա: Զգուշացեք վնասվածքից: Ուշադիր եղեք մեքենա վարելիս:
Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 21-27-ը. Ջրհոս
Քննարկեք ընդհանուր ծրագրերը ձեր զուգընկերոջ հետ: Այս շաբաթ նպատակահարմար է մտածել համատեղ գնումների մասին, մշակել ապագա ուղևորության երթուղին, զբաղվել տան բարեկարգմամբ կամ նորի որոնմամբ: Մաշկը կպահանջի հատուկ խնամք:
Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 21-27-ը․ Ձկներ
Կուտակված աշխատանքային խնդիրները լուծելու համար դիմեք գործընկերներին: Անսպասելի առաջարկը կարող է օգտակար լինել, բայց բաց մի թողեք ձեր հնարավորությունը՝ բոլորից խորհուրդներ հարցնելով: Բոլոր մտքերը բաղված կլինեն նոր սիրավեպով:
Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։ Դիտվել է 4443 անգամ
Читать на русском
|