Կարող ես մնալ մեր հովանոցի ներքո, ինչպես երգում էր Ռիհաննան. հենց մենք գիտենք, թե ինչպես չկորցնել մազերի նոր երանգն անձրևային սեզոնի պատճառով:
Ինչո՞ւ են աշնանը մազերն արագ խամրում
Աշնանը ներկված մազերը շատ խոցելի են դառնում մի քանի գործոնների ազդեցության տակ: Առաջին հերթին ազդում է տան ջեռուցումը: Սենյակներում չորության բարձր մակարդակը մազից վերցնում է ամբողջ խոնավությունը և դրանք դարձնում խամրած ու անկենդան: Եւս մեկ խնդիր են գլխարկները: Գլաշորերի և գլխարկների տակ գլխամաշկն ավելի արագ է քրտնում, ինչը նշանակում է, որ մազերն ավելի հաճախ պետք է լվանալ. ստացվում է, որ մենք ինքներս ենք հեռացնում նոր գույնը:
Խոնավեցրեք
Ներկելու ընթացակարգից հետո մի մոռացեք խոնավեցնել ձեր մազերը: Դրա համար կատարյալ են սնուցող և վերականգնող դիմակները:
Լվացեք հատուկ միջոցներով
Եթե դուք ներկված մազերով եք, ապա վերադարձ սովորական շամպուններին այլևս հնարավոր չէ (թեկուզ՝ շատ արդյունավետներին): Ավելի լավ է օգտագործեք հառուկ միջոցներ, որոնք պաշտպանում են ներկված կամ տոնավորված մազերի գույնը: Շատ հաճախ նման միջոցները պարունակում են բաղադրիչներ, որոնք գույնն ամրացնում են մազերի ներսում' կանոնավոր օգտագործման դեպքում կանխելով դրանց խամրումն ու գունաթափումը:
Երանգավորեք
Ստացված արդյունքը կարելի է պահպանել երանգավորող միջոցներով՝ գունավոր բալզամներ կամ մուսեր: Նման միջոցներ գոյություն ունեն նաև, օրինակ՝ մուգ մազերում ի հայտ եկած ճերմակ մազերը երանգավորելու կամ նորաձեւ երանգների պայծառությունը պահպանելու համար (կարմիր կարամելի կամ շոկոլադե երանգներ):
Լվացեք
Գլխարկները, գլխաշորերը, ականջակալները, ժապավենները, ընդհանուր առմամբ, այն ամենը, ինչ կրում եք ցուրտ սեզոնին, անհրաժեշտ է լվանալ: Եթե գլխարկը մաքուր է, ապա գլուխն այդքան հաճախակի լվանալու կարիք չի լինի:
Պաշտպանեք
Փորձեք նվազագույնի հասցնել գաջեթների և վարսահարդարիչի օգտագործումը. մազերն արդեն իսկ ծանրաբեռնած են: Տաք գործիքներով ցանկացած աշխատանքի դեպքում օդտվեք ջերմապաշտպանիչ միջոցներից:
Աշնանը կարող եք ուշադրություն դարձնել antifrizz տեխնոլոգիայով սփրեյներին: Այսպիսի միջոցները հիանալի կպաշտպանեն ձեր մազերն ավելորդ էլեկտրիֆիկացումից:
13-05-2026 12:20 «Եվրատեսիլ» 70-րդ երգի հեղինակավոր մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որն անցկացվեց մայիսի 12-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, 15 երկրից հաղթահարեց տասը երկիր։ Մրցույթի եզրափակիչ անցան Հունաստանը, Ֆինլանդիան, Բելգիան, Շվեդիան, Մոլդովան, Իսրայելը, Սերբիան, Խորվաթիան, Լիտվան, Լեհաստանը: Մրցույթի եզրափակիչ համերգը կանցկացվի մայիսի 16-ին։
13-05-2026 12:07 Մի տղամարդ, որի սեռական օրգանը կտրել է կինը այն բանից հետո, երբ նա առաջարկել է իրենց հետ ապրելու համար մեկ այլ կնոջ հրավիրել, իրավական քայլեր է ձեռնարկում՝ կապված իր սեռական օրգանների լուսանկարների՝ բժշկական տոպրակի մեջ, համացանց արտահոսքի հետ, գրում է Daily Mail-ը: Ծագումով բանգլադեշցի տղամարդը, ում անունը չի հրապարակվում, վերջերս իր կնոջ հետ տեղափոխվել էր Իտալիայի Անգրի քաղաք։
13-05-2026 11:23 Կաննում մեկնարկել է 79-րդ Կաննի կինոփառատոնը։ Աշխարհի առաջատար կինոփառատոնի բացման արարողությանը ավանդաբար նախորդող կարմիր գորգով անցել են Դեմի Մուրը, Հայդի Քլումը, Քելլի Ռադերֆորդը, Լենա Լենինան (հայտնի է իր հրեշավոր սանրվածքներով), Ջեյն Ֆոնդան, Նատալյա և Մուրադ Օսմանները, Փոփի Դելևինը, Ջեյմս Ֆրանկոն ընկերուհու՝ Իզաբել Պակզադի հետ, Ֆիլիպին Լերոյ-Բոլյեն, Էլայջա Վուդը՝ կնոջ՝ Մետտե-Մարի Կոնգսվեդի հետ, Յուլիա և Դարիա Յանինաները, Ջոան Քոլինզը և ուրիշներ։
13-05-2026 02:26 58-ամյա դերասանուհի Նիկոլ Քիդմանը քննադատության է ենթարկվել առցանց՝ Մայրերի օրվան նվիրված իր գրառման համար, որում նա անտեսել է իր որդեգրած երեխաների մասին հիշատակումը։ Անցյալ կիրակի Միացյալ Նահանգներում նշվեց Մայրերի օրը։ Տոնի պատվին Քիդմանը հրապարակել է իր դուստրերի՝ Սանդեյի և Ֆեյթի հետ հազվագյուտ լուսանկար և այն մակագրել. «Իմ երկու աղջիկներն իմ ամեն ինչն են»։ Սակայն, շնորհավորելու փոխարեն, նրա հետևորդները հիշեցրել են դերասանուհուն, որ Քիթ Ուրբանի դուստրերից բացի, նա այլ երեխաներ էլ ունի։
13-05-2026 02:10 Ըստ Նյու Յորքի քաղաքային իշխանությունների կողմից ներկայացված հայցի՝ Միլիարդատերերի փողոցում (Billionaires’ Row) գտնվող սպա սրահը մեղադրվում է այն բանում, որ իր ցուցանակի տակ թաքնված է եղել կասկածելի որջ, որը գովազդում էր «սիրուն, սեքսուալ և տաք ասիացի կանանց»։ 57 Star Beauty Spa սրահը, որը հարակից է 111 W. 57th St. հասցեում գտնվող գերբարձր երկնաքերին, դեկտեմբերից ի վեր երկու անգամ դարձել է ոստիկանության օպերատիվ ստուգումների թիրախ։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: