Ի՞նչ դիրքով լուսանկարվել, որպեսզի պակաս քաշով երևալ. 10 փորձված հնարք
16.06.2020
1. Ուղղեք կեցվածքը
Սա մեկն է այն ամենակարևոր եղանակներից, որի մասին, չգիտես ինչու, բոլորը մոռանում են: Ֆոտոխցիկի առջև կանգնելով, միշտ փորձեք ձգվել դեպի վեր և փորձեք իջեցնել թիակները:
Այդպիսով, լուսանկարում մարմինը դառնում է ավելի համաչափ, իսկ կազմվածքը՝ բարետես։

2 Լուսանկարեք ծնկների մակարդակից
Մոդելի հասակի մակարդակին արված սովորական լուսանկարը բավականին փչացնում է մարմնի համամասնությունները, մարդուն դարձնում տեսողականորեն ցածրահասակ: Եթե տեսախցիկը տեղադրեք ծնկների մակարդակի վրա, կերպարն անմիջապես ձգվում է:

3․ Ձգեք մարմինը
Լուսանկարչի առջև կանգնելիս ձեր մկանները պետք է ձգված լինեն: Մի մոռացեք միշտ ձգել փորը:

4 Տեղափոխեք մարմնի ծանրությունը մեկ ոտքի վրա
Այսինքն, դուք պետք է կանգնեք միայն մեկ ոտքի վրա՝ ազդրն առաջ դնելով: Ոտքը նույնպես կարելի է ավելի մոտ դնել խցիկին և մի փոքր ծալել ծունկը:

5․ Բարձրացրեք ձեր կզակը
Այդպես դեմքը միշտ ավելի նիհար կթվա: Ընդհանրապես, հիշեք. ձեր պարանոցը պետք է տեսանելի լինի ցանկացած լուսանկարի մեջ:

6․ Փորձեք ընդունել ասիմետրիկ դիրքեր
Դուք ֆիզկուլտուրայի դասի չեք, որպեսզի զգաստ կանգնեք։ Փորձարկումներ արեք ձեռքերի ու ոտքերի դիրքի հետ կապված, գտեք հաջող դիրքեր: Հավատացեք դրանք առկա են բոլորի մոտ:

7․ Մի մոռացեք ծալքերի մասին
Եթե լուսանկարվում եք ամբողջ հասակով, մի մոռացեք խցիկի և մարմնի հարաբերակցության մասին: Անպայման ծալեք ներքևի հատվածը և թեքվեք դեպի տեսախցիկը, որպեսզի մարմնի համամասնությունները ավելի գրավիչ տեսք ունենան, իսկ կազմվածքը, ընդհանուր առմամբ, նրբագեղ:

8․ Ձեր ծնկները տեսախցիկից հեռու պահեք
Նստած նկարվելիս ոչ մի դեպքում ծնկները մի ուղղեք դեպի տեսախցիկը: Դրանք միշտ ուղղեք դեպի կողք և ոչ զուգահեռ, որպեսզի ավելի նիհար երևան:

9. Մի դրեք ոտքերը ձեր տակ
Սա ևս վերաբերում է այն դիրքերին, երբ նստած եք լուսանկարվում: Տեղադրեք ձեր ոտքերը հնարավորինս մոտ ֆոտոխցիկին, այնպես որ դրանք ավելի երկար և բարակ նայվեն: Որպեսզի ձեր ոտքերը կադրում «չլղոզվեն», միշտ նստեք աթոռի կամ նստարանի եզրին:

10. Ձգեք ձեր ոտքերը
Քանի որ կադրում ոտքերը զբաղեցնում են ընդհանուր մակերեսի գրեթե 50% -ը, դրանք պետք է հատուկ ուշադրություն դարձվեն: Փորձեք միշտ ձգել ոտնաքիթը և ոտքը ամբողջ թաթի վրա չդնել։

Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8073 անգամ
Читать на русском
|