Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 11-17-ը 2020 թ․

11.05.2020

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 11-17-ը. Խոյ

Դուք գործընկերներին և վերադասին զարմացնելու հնարավորություն կունենաք: Ցույց տվեք ձեր գիտելիքներն ու հմտությունները' դժվար գործեր ստանձնելով: Մի անհանգստացեք, դուք հաջողության կհաղթահարեք: Մայիսի 11-13-ը վերահսկեք ձեր հույզերը: Այդ օրերը կարող են ամսվա առավել սթրեսայինները լինել:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 11-17-ը. Ցուլ

Սիրելին կարող է տհաճորեն զարմացնել: Կարևորը' ստեղծված իրավիճակը սրտին մոտ մի ընդունեք: Հիշեք` ամեն ինչ դեպի լավն է գնում: Ձեր ազատ ժամանակը նվիրեք ինքնազարգացմանը. ավելի շատ գրքեր կարդացեք, հաճախեք հետաքրքիր դասընթացների, շփվեք խելացի մարդկանց հետ:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 11-17-ը. Երկվորյակ

Ծուլությունն այժմ կդառնա ձեր հիմնական թշնամին: Դրա պատճառով դուք կարող եք խախտել աշխատանքի վերջնաժամկետները՝ վնասելով նաև ձեր սիրելիներին: Հավաքեք ձեզ: Նիհարել ցանկացող Երկվորյակներին այս շրջանում ծանր ժամանաներ են սպասվում. շրջապատում բազմաթիվ գայթակղություններ կլինեն: Ստիպված կլինեն դրանց ինչ-որ կերպ դիմադրել:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 11-17-ը. Խեցգետին

Աստղերը ձեզ խորհուրդ են տալիս մայիսի 11-13-ը ընկած ժամանակահատվածում դիմել սիրելիների աջակցությանը: Կարող են ֆինանսների հետ կապված խնդիրներ առաջանալ, որոնք միայնակ չեք կարողանա լուծել: Բայց կա նաև լավ նորություն. մինչև մայիսի կեսն իրավիճակը կկայունանա: Սննդակարգում այժմ չափավորություն դրսևորեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 11-17-ը. Առյուծ

Ձեր ցանկությունից անկախ՝ կարող եք հայտնվել սիրային եռանկյունու մեջ: Աշխատեք միանգամից ամեն ինչ պարզել. ձեզ այդ բարդ իրավիճակները պետք չեն: Նոր ամառանոցային սեզոնը Առյուծներին շատ նոր բացահայտումներ և լավ տրամադրություն կպարգևի:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 11-17-ը. Կույս

Մայիսի 13-ին ուշադրություն դարձրեք այն իրադարձություններին, որոնք տեղի կունենան ձեզ հետ: Դրանցից մեկը նշանակալից կլինի: Աստղերը խորհուրդ են տալիս այժմ խոշոր գնումներ կատարել, դրանք արժանի կլինեն: Իսկ ընկերների հետ հանդիպումներն ավելի լավ է հետաձգել՝ նախընտրելով տնային երեկոները:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 11-17-ը. Կշեռք

Նոր ծանոթություններն այժմ կտրվեն հեշտությամբ և ինքնաբերաբար: Ուշադիր նայեք նոր ընկերներին. միգուցե նրանց մեջ կա՞ առանձնահատուկ մարդ: Ձեր բնակարանը մաքրման կարիք ունի: Մի՛ ձգձգեք այն. հետագայում ավելի դժվար կլինի շտկել անկարգությունները:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 11-17-ը. Կարիճ

Շաբաթվա սկզբում հնարավոր են ֆինանսական դժվարություններ: Դրանք հաղթահարելու հարցում կօգնեն ընտանիքի անդամներն ու ընկերները․ կարիք չկա ամաչել նրանց օգնությանը դիմելիս: Մրսածության առաջին իսկ նշաների դեպքում դիմեք բժշկի. հնարավոր են բարդություններ: Ընդհանրապես, ավելի ուշադիր եղեքեք ինքներդ ձեր նկատմամբ:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 11-17-ը. Աղեղնավոր

Եթե այս ժամանակահատվածում ինքնավստահ լինեք, շատ դռներ կարող են ինքնուրույն բացվել ձեր առջև: Գրասենյակում առանձնապես նախաձեռնություն մի ցուցաբերեք, իսկ տնային գործերում հիմնական բեռը տվեք ուժեղ սեռի ներկայացուցիչներին: Թույլ տվեք ձեզ լավ հանգիստանալ:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 11-17-ը. Այծեղջյուր

Ցրվածությունն ու անզգուշությունը ձեր ուղեկիցներն են լինելու աշխատավայրում: Դա կարող է անհախորժությունների պատճառ դառնալ: Փորձեք լավ հարաբերությունների մեջ լինել ընտանիքի անդամների հետ, չնայած դա էլ հեշտ չի լինի: Երեխաներն այժմ ուշադրության կարիք ունեն. նվիրեք նրանց ձեր ազատ ժամանակը:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 11-17-ը. Ջրհոս

Եթե տրամադրությունը զրոյական լինի, փորձեք ինքներդ այն բարձրացնել ցանկացած եղանակով: Մասնավորապես, ավելի շատ ժամանակ անցկացրեք ձեր ընտանիքի հետ, զբաղվեք ձեր սիրելի գործերով: Այս օրերին կարևոր է կարգի գցել թղթերն ու հին իրերը: Հնարավոր է ֆինանսական իրավիճակի լարում:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 11-17-ը․ Ձկներ

Ձեր կյանքի շատ բաներ այժմ կախված կլինեն պատահականություններից: Հետևաբար, մի հուսահատվեք, եթե ինչ-որ բան սխալ ընթանա: Ձեր թիկունքում կարող են տարածվել տհաճ լուրեր: Կանխեք դրանք անմիջապես, իսկ դրանց տարածողներին բացառեք ձեր շրջապատից:

Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։

Դիտվել է 4494 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 13-19-ը 2024 թ․

13.05.2024
Վեներան իր երկնային ուժերի ծաղկման մեջ է, և, հետևաբար, մեզ սպասվում է ռոմանտիկայով ու զգացմունքներով լի շաբաթ:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 6-12-ը 2024 թ․

06.05.2024
Կենդանակերպի նշանների մեծամասնության համար շաբաթը խոստանում է բարդ լինել, բայց ամեն ինչ կփոխհատուցվի անձնական կյանքում երջանկության մեծ հնարավորություններով։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 29-ից մայիսի 5-ը 2024 թ․

29.04.2024
Այս շաբաթը շատ նյարդային ու անհարթ է լինելու։ Բայց Արևը կամաց-կամաց կընտելանա Ցուլին հյուրընկալվելիս և մինչև հինգշաբթի կհավասարակշռի հոգսերն ու դժվարությունները, ինչպես նաև հզոր խթան կհանդիսանա բոլոր հարցերում հաջողության հասնելու համար: 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 22-28-ը 2024 թ․

22.04.2024
Շաբաթվա սկզբին Լուսինը և Արեգակը փոքր-ինչ հակասություն կունենան, իսկ Մերկուրին դեռևս նահանջող է: Սակայն հանգստյան օրերի մոտենալուն զուգահեռ իրավիճակը կհարթվի, և կենդանակերպի նշանների մեծ մասն ավելի ազատ կշնչի։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 15-21-ը 2024 թ․

15.04.2024
Լիալուսնին նախորդող շաբաթը և միաժամանակ Մերկուրիի նահանջի շրջանը, փորձության փուլ է Կենդանակերպի նշանների մեծամասնության համար: Այնուամենայնիվ, ոմանց բախտը կբերի: Ո՞ւմ և ե՞րբ:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 8-14-ը 2024 թ․

08.04.2024
Պարզեք, թե ինչպիսին է լինելու գալիք յոթ օրը, ինչին պատրաստվել, ինչից խուսափել, որպեսզի բաց չթողնեք ոչ մի կարևոր բան։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 659 անգամ
15.05.2024
Դիտվել է 185 անգամ
17.05.2024
Դիտվել է 130 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster