Կանացի բնույթը նախատեսում է պահուստային ճարպի կուտակում ազդրի և որովայնի ստորին հատվածում: Հենց այս հատվածներից է, որ ավելորդ կուտակումները վերջին հերթին են ծախսվում: Արդյունքում, նույնիսկ ամենանրբագեղ աղջիկների ազդրերը կարող են «զարդարվել» դուրս ցցված «ականջներով»:
Որքան տարիքով է կինը, այնքան ավելի բարդ է ազատվել «պահեստային ճարպերից»։ Ինչո՞ւ։
Երբ աղջիկը հասնում է սեռական հասունացման տարիքին, ապա դեռահասի կազմվածքն աստիճանաբար սկսում է ընդունել ավելի կանացի ուրվագծեր: Եվ այդ գործընթացում գլխավոր քանդակագործը ճարպն է: Ըստ էության, այն կուտակվում է այնտեղ, որտեղ անհրաժեշտ՝ ազդրերում, կրծքերում և որովայնի շրջանում: Իսկ կուտակման գործընթացը շարունակվում է մինչև մոտ 22 տարեկանը:
Երբ կինը քաշ է հավաքում, առաջին հերթին ձևավորվում է մակերեսային ճարպը: Այն բավականաչափ արագ հեռանում է, եթե մարդը վերադառնում է ակտիվ ֆիզիկական գործունեության և ուշադրություն է դարձնում իր սննդակարգին: Այնուամենայնիվ, պահուստային ճարպի վրա այդ ջանքերը գործնականում ազդեցություն կարող են չթողնել: Դրանից ազատվելու համար հարկավոր է շատ ավելի երկար և քրտնաջան աշխատել:
Ազդրերի «ականջների» ձևավորմանը նպաստող գործոններից է նստակյաց աշխատանքը, սակավաշարժ կենսակերպը: Օրական 8-9 ժամ աշխատասենյակում անցկացնում եք համակարգչային սեղանի մոտ, այնուհերև մեքենայով կամ հասարակական տրանսպորտով գնում տուն, ապա հարմարավետորեն նստում բազմոցին՝ հանգստանալու: Այս ամենից հետո չպետք է զարմանաք, որ ազդրերը շատ ավելի նկատելի են դարձել։
«Ականջներ» ավելի շատ հայտնվում են տարիքի հետ։ Դա պայմանավորված է նրանով, որ մկանները դառնում են ավելի առաձգական և ճարպային շերտն ավելի արագ է կուտակվում։ Ազդում է նաև գենետիկ նախատրամադրվածությունը․ նայեք տարիքով մեծ ձեր ազգականներին։ Դուք բոլոր հնարավորություններին ունեք կրկնելու նրանց կազմվածքը։
Նշանակո՞ւմ է արդյոք, որ եթե «ականջներ» են հայտնվել, ապա դրանք ամբողջ կյանքի համար են։ Ոչ։
Ազդրերի այս հատվածը շատ դժվար ենթարկվող է։ Այդուհանդերձ այն ևս կարելի է բարելավվել: Իհարկե, կարևոր է համակարգված մոտեցումը՝ սնունդ, սպորտ, մերսում, լոգանք, ինքնամերսում, շատ շարժվել, քիչ նստել:
Ներկայացնում ենք 7-րոպեանոց վարժությունների համալիր՝ ազդրերի ներսի կողմի համար։ Այն կարելի է կատարել անմիջապես տանը, ցանկացած ժամի։ Պարզապես միացրեք այս տեսանյութը և կատարեք միաժամանակ։
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում: