Շատ հեշտ պատրաստվող կարկանդակ է։ Այն հարմար է քեզ հետ վերցնելու ճանապարհորդելիս կամ երկար զբոսանքի գնալիս։
Բաղադրիչները
- խմոր՝ 500 գ - կարտոֆիլ՝ 500 գ - խոզապուխտ՝ 150 գ -պանիր (քերած)՝ 100 գ։
Պատրաստման եղանակը
1. Կարտոֆիլը եփեք կեղևով։ Մաքրեք և պատառաքաղով դարձրեք պյուրե։
2. Կարտոֆիլի պյուրեի մեջ ավելացրեք քերած պանիրը և լավ խառնեք։
3. Խմորը բաժանեք երկու մասի։ Առաջին մասը բացեք:
4. Բացված խմորի վրա լցրեք կարտոֆիլի պյուրեն և խոզապուխտը (բարակ շերտերով)։ Փաթաթեք գլանի ձևով։ Նույնը կրկնեք մնացած խմորի հետ։
5. Գլանակը կտրատեք ոչ մեծ կտորների։ 23 սմ տարրան պատեք խոհանոցային թղթով։ Եղածը լցրեք տարրայի մեջ։ 35 րոպե թխեք նախօրոք տաքացրած ջեռոցում՝ 180 աստիճան տաքությամբ։
14-04-2026 10:38 56-ամյա Լորեն Սանչեսը հայտարարել է, որ երեխա է ուզում իր 61-ամյա ամուսնու՝ միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հետ։ The New York Times-ին տված հարցազրույցում Սանչեսն ասել է, որ սիրում է երեխաներին և ուզում է երեխա ունենալ Ջեֆ Բեզոսից. «Ես վաղը ևս մեկ երեխա կունենայի»։ Այս խոստովանությունից հետո Լորենը նույնիսկ ստիպված էր զանգահարել թերթի լրագրողին՝ հաստատելու համար, որ ներկայումս հղի չէ։
14-04-2026 08:51 40-ամյա դերասանուհի Ռուբի Ռոուզը հրապարակավ մեղադրել է Քեթի Փերիին 20 տարի առաջ տեղի ունեցած սեռական ոտնձգության մեջ, ըստ The Express Tribune-ի։ «Նարնջագույնը սեզոնի հիթն է» հաղորդման աստղն իր Threads–ի էջում հայտարարել է, որ դերասանուհին նախկինում անպատշաճ կերպով է վարվել իր հետ. «Քեթի Փերին սեռական ոտնձգություն է կատարել ինձ վրա Մելբուռնի Spice Market գիշերային ակումբում»,–հայտարարել է Ռոուզը։
14-04-2026 04:46 Բրիթնի Սփիրսը կամավոր սկսել է հաճախել վերականգնողական կենտրոն։ Երգչուհին բուժումը սկսել է վերջերս ձերբակալվելուց հետո։ Աստղը բռնվել է ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելիս․ ոստիկանությունը հետապնդել է, և ձերբակալվելուց հետո նա խոստովանել է, որ լուրջ խնդիր ու օգնության կարիք ունի։
14-04-2026 03:42 «Էյֆորիա» սերիալի երկրպագուները քննադատել են դերասանուհի Սիդնի Սուինիին և շոուի անձնակազմին՝ պեդոֆիլիան ռոմանտիկացնելու համար՝ շոուի երրորդ եթերաշրջանի թիզերի մի տեսարանից հետո, որտեղ Սիդնին սադրիչ կեցվածք է ընդունում՝ որպես երեխա՝ բերանում ծծակ դնելով։ Ապրիլի 12-ին թողարկվեց «Էյֆորիա» սերիալի վերջին թիզերը։ Տեսանյութում հեռուստադիտողները տեսան Սիդնի Սուինիին փոքր երեխայի դերում. սյուժեի համաձայն՝ նրա կերպարը՝ Քեսին, ապրուստ է վաստակում՝ OnlyFans վեբ տեսախցիկի համար անպարկեշտ լուսանկարներ և տեսանյութեր նկարահանելով։
14-04-2026 02:40 Իրինա Շեյքը դարձել է Messika-ի նոր զարդերի հավաքածուի դեմքը։ 40-ամյա ռուս սուպերմոդելը նկարահանվել է գովազդային արշավում՝ ցուցադրելով ոսկե զարդերի հավաքածու։ «Նրա հզոր և գրավիչ կազմվածքը մարմնավորում է կանացիության նոր կողմը՝ համարձակ և պաշտամունքային», - ասվում է ապրանքանիշի հայտարարության մեջ։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: