Դարձյալ նորաձև են․ 80-90-ականների սանրվածքներ, որոնք այսօր կրկին նորաձև են
13.09.2019
Հնարավոր է, դուք անգամ չգիտեք, որ այս նորաձև սանրվածքները երկար, միջին և կարճ մազերի համար մեզ են հասել անցյալից։
Դիտարկեք այս տարբերակները, որոնք գալիս են 80-90-ականներից և արդիական են այսօր։
Սանրվածք «ոլոռ»
80-90-ականներին ոլոռանման այս սանրվածքը (դիմային մազափնջով և հետևից կարճ կտրվածքով) երիտասարդ տղաների գլուխներից սահուն անցավ աղջիկներին և համարվում էր նորաձևության վերջին ճիչը։
Սանրվածք Ռեյչել
Իհարկե, կարելի է առարկել, որ կասկադը երբեք էլ դուրս չի եկել նորաձևությունից, սակայն ուշադրություն դարձրեք այս տարբերակին, որը դարձյալ անցյալից է վերադարձել։
Սանրվածք «պիքսի»
Հերթական սանրվածքը, որը ներմուծվել է աստղի կողմից։ 80-ականներին կարճ սանրվածքներն այնքան էլ տարածված չէին, իսկ սկսնակ մոդել Լինդա Եվանգելիստան չվախեցավ որոշակի հեղափոխություն անել՝ հանուն Vogue ամսագրում ունենալիք ֆոտոսեսիայի։
Սանրվածք փափկամազ դիմային փնջով
80-90-ականներին երգչուհի Մերայա Քերին և մոդել Սինդի Քրոուֆորդը մշտապես փափկամազ դիմային փնջով էի, որը բավականին շարժունակ տեսք ուներ և տարածվում էր բոլոր կողմերով։
Սանրվածք պատռված հյուսվածքներ
Ռոքը 80-90-ականների գլխավոր երաժշտական ուղղությունն էր և իր կանոններն էր թելադրում։ Պատռված հյուսվածքներով սանրվածքները (այն, ըստ էության, կարելի է անել ցանկացած երկարությամբ մազերով) օրվա ոգու պահանջն էին։
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 4863 անգամ
Читать на русском
|