Ճիշտ կեցվածքի պարագայում կարելի է եթե ոչ 5 րոպեում նիհարել, ապա փորը փոքրացնել՝ գործնականում այն ինքնուրուն կթաքնվի և «կկորի» ուղղված ուսերի շնորհիվ։
Ի՞նչ գործողություններ կարող են հանգեցնել ճիշտ կեցվածք ստանալու համար։
Կանգնեք պատի մոտ
Արեք ամեն ինչ այնպես, ինչպես սովորեցրել են դեռևս դպրոցական տարիներին․ կանգնեք պատի մոտ, հենեք ուսերն ու հետույքը պատին, ձեռքերը պետք է ներքև իջեցված լինեն, կզակը՝ հատակին զուգահեռ։ Զգացեք, թե որքան ուղիղ դարձավ ձեր մեջքը։ Փորն այդ դեպքում նույնպես փոքրանում է։ Կատարելության մեջ հենց այսպիսին պետք է լինի ձեր կեցվածքը, երբ քայլում կամ լուսանկարվում եք։
Ճիշտ նստեք
Մեզանից շատերը օրվա մեծ մասն անցկացնում է աթոռի վրա նստած, այնպես որ ճիշտ նստելը չափազանց կարևոր է։ Համակարգիչը պետք է լինի աչքերի մակարդակին, որպեսզի դուք չկռանաք, չծռվեք և գլուխը չկախեք, իսկ թաթերը՝ կանգնած են «գետվի վրա»։
Լարեք փորի մկանները
Ամենապարզ վարժություններից մեկը, որը թույլ է տալիս մարզել փորի մկանները, որովայնի ստորին հատվածի մկանների լարումն է՝ ձգելով բոլոր ավելորդությունները: Լավ նորությունն այն է, որ օստեոպաթները նույնպես խորհուրդ են տալիս նմանատիպ տեխնիկա. այն ինքնաբերաբար բարձրացնում է նաև պոչուկը՝ այն ճիշտ դիրքում դնելով ողնաշարի համար: Քայլելիս փորձեք կատարել պարզ մանիպուլյացիաներ:
Գնեք մեջքի համար բարձ
Եթե այն չունեք և եթե օրվա մեծ մասը անշարժ եք անցկացնում, ապա բարձ ձեռք բերեք, որը մեջքը կպահի կենսունակ և թույլ կտա ուղիղ նստել։ Ի դեպ, որոշ նմուշներ մեսող են, այնպես որ նաև լավ միջոց է օրվա վերջում թուլանալու համար։
Կատարեք հիշեցում
Ինչպես և ցանկացած գործ, մեջքի վրա աշխատանքը նույնպես մշտական հիշեցում է պահանջում։ Փաքցրեք ինքներդ ձեզ հիշեցնող թերթիկներ, հեռախոսի վրա հիշեցում դրեք։ Գործողությունները պետք է լինեն հետևողական։
13-05-2026 12:20 «Եվրատեսիլ» 70-րդ երգի հեղինակավոր մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որն անցկացվեց մայիսի 12-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, 15 երկրից հաղթահարեց տասը երկիր։ Մրցույթի եզրափակիչ անցան Հունաստանը, Ֆինլանդիան, Բելգիան, Շվեդիան, Մոլդովան, Իսրայելը, Սերբիան, Խորվաթիան, Լիտվան, Լեհաստանը: Մրցույթի եզրափակիչ համերգը կանցկացվի մայիսի 16-ին։
13-05-2026 12:07 Մի տղամարդ, որի սեռական օրգանը կտրել է կինը այն բանից հետո, երբ նա առաջարկել է իրենց հետ ապրելու համար մեկ այլ կնոջ հրավիրել, իրավական քայլեր է ձեռնարկում՝ կապված իր սեռական օրգանների լուսանկարների՝ բժշկական տոպրակի մեջ, համացանց արտահոսքի հետ, գրում է Daily Mail-ը: Ծագումով բանգլադեշցի տղամարդը, ում անունը չի հրապարակվում, վերջերս իր կնոջ հետ տեղափոխվել էր Իտալիայի Անգրի քաղաք։
13-05-2026 11:23 Կաննում մեկնարկել է 79-րդ Կաննի կինոփառատոնը։ Աշխարհի առաջատար կինոփառատոնի բացման արարողությանը ավանդաբար նախորդող կարմիր գորգով անցել են Դեմի Մուրը, Հայդի Քլումը, Քելլի Ռադերֆորդը, Լենա Լենինան (հայտնի է իր հրեշավոր սանրվածքներով), Ջեյն Ֆոնդան, Նատալյա և Մուրադ Օսմանները, Փոփի Դելևինը, Ջեյմս Ֆրանկոն ընկերուհու՝ Իզաբել Պակզադի հետ, Ֆիլիպին Լերոյ-Բոլյեն, Էլայջա Վուդը՝ կնոջ՝ Մետտե-Մարի Կոնգսվեդի հետ, Յուլիա և Դարիա Յանինաները, Ջոան Քոլինզը և ուրիշներ։
13-05-2026 02:26 58-ամյա դերասանուհի Նիկոլ Քիդմանը քննադատության է ենթարկվել առցանց՝ Մայրերի օրվան նվիրված իր գրառման համար, որում նա անտեսել է իր որդեգրած երեխաների մասին հիշատակումը։ Անցյալ կիրակի Միացյալ Նահանգներում նշվեց Մայրերի օրը։ Տոնի պատվին Քիդմանը հրապարակել է իր դուստրերի՝ Սանդեյի և Ֆեյթի հետ հազվագյուտ լուսանկար և այն մակագրել. «Իմ երկու աղջիկներն իմ ամեն ինչն են»։ Սակայն, շնորհավորելու փոխարեն, նրա հետևորդները հիշեցրել են դերասանուհուն, որ Քիթ Ուրբանի դուստրերից բացի, նա այլ երեխաներ էլ ունի։
13-05-2026 02:10 Ըստ Նյու Յորքի քաղաքային իշխանությունների կողմից ներկայացված հայցի՝ Միլիարդատերերի փողոցում (Billionaires’ Row) գտնվող սպա սրահը մեղադրվում է այն բանում, որ իր ցուցանակի տակ թաքնված է եղել կասկածելի որջ, որը գովազդում էր «սիրուն, սեքսուալ և տաք ասիացի կանանց»։ 57 Star Beauty Spa սրահը, որը հարակից է 111 W. 57th St. հասցեում գտնվող գերբարձր երկնաքերին, դեկտեմբերից ի վեր երկու անգամ դարձել է ոստիկանության օպերատիվ ստուգումների թիրախ։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: