Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Բնությունը չի շնորհել․ ինչպես հագուստի միջոցով մեծացնել հետույքը

22.08.2019

Ինչ խոսք, ոչ ոք չի ասում, որ անհապաղ պետք է ունենալ զանգվածեղ հետույք և բարակ իրան։ Սակայն եթե ցանկությունը մեծ է, ապա կարելի է ծանոթանալ հագուստի այն ձևերին, որոնք տեսողականորեն մեծացնում են մարմնի այս հատվածը։

Հորիզանական գծեր

Ոճաբանները հաճախ խորհուրդ են տալիս խուսափել հարիզոնական գծերից, քանի որ դրանք լրացուցիչ ծավալ են հաղորդում կազմվածքին։ Նրանք, որքեր երազում են մեծ հետույքի մասին, հորիզոնական գծերից չպետք է վախենան․ դրանում ձեզ կօգնի կարճ բաճկոնը և հորիզոնական գծերով մատիտ կիզաշրջազգեստը։ Իսկ միայն վերին հատվածում գծավոր հագնելը ՝ սխալ կլինի։

600x580

A ոճի կիսաշրջազգեստ

A ոճի կիսաշրջազգեստը ձեր կազմվածքն ավելի կանացի կդարձնի․ այն անհրաժեշտ հակադրություն կստեղծի կոնքերի և իրանի միջև։ Համադրեք այն մի քանի տոն ավելի բաց կիպ վերնահագուստի հետ։

600x580

Բարձրադիր իրան

Ամենաթրենդային տարբերակն է․ բարձր իրանով ջինսերը, տաբատները և կիսաշրջազգեստները տեսողականորեն կձգեն և կմեծացնեն կոնքերը։ Վերնահագուստը ևս պետք է ընդգծի իրանը․ չարժե հագնել երկար ծավալային սվիտեր կամ օվերսայզ ժակետ՝ դրանք տեսողականորեն կմեծացնեն մարմինը և կոնքերը փոքր կթվան։

600x580

Կիպ իրանով ժակետ

Գալիք աշնան գլխավոր թրենդներից մեկը կիպ իրանով ժակետն է, որը նեղ կոնքեր ունեցողների համար կատարյալ կլինի։ Այս մոդելը շեշետը դնում է իրանի վրա և կոնքերի մոտ լայնանում է (կարոր է, որ ժակետը երկար լինի)։ Կազմվածքն ավելի կանացի դարձնելուն կօգնի գոտին։ Իսկ լայն օձիքներից պետք է խուսափել՝ դրանք միայն մեծացնում են ուսերը։

600x580

Գրպաններ և ծալքեր ջինսերի վրա

Դե՝ առանց ջինսերի անհնար է։ Նեղ կոնքեր ունեցողներին չարժե վախենալ ջինսերի վրայի ծալքերից․ դրանք տեսողականորեն մեծացնում են մարմնի այն հատվածը, որի վրա գտնվում են։ Դա նշանակում է, որ կոնքերի վրա ծալքեր ունեցող ջինսերը ձեզ կսազեն։

Ուշադրություն դարձրեք վրայից դրված գրպաններին․ դրանք պետք է համեմատաբար փոքր լինեն և տեսողականորեն չկիսեն հետույքը։

600x580

Դարսեր

Եվս մեկ կանացի և շատ նորաձև միջոց։ Դարսերով կիսաշրջազգեստը համընդանուր է․ այն կարող է և կոծկել թերությունները, և ընդգծել կանացի անհրաժեշտ ծավալները։ Միաժամանակ համադրելի է թե նավակ-կոշիկների, թե սպորտային կոշիկների հետ։

600x580

Երկշերտ շրջազգեստ

Նախ՝ սա գալիք աշնան ամենատարածված մոդելն է։ Երկրորդ՝ այն օգնում է ոչ միայն մեծացնել կոնքերը, այլև քողարկել իրանի հատվածի ավելորդ ծավալները։ Բացի այդ՝ դեկոլտեի խորությունը և շրջազգեստի լայնքը կարգավորում եք ինքներդ՝ գոտու միջոցով։ Դա նշանակում է, որ նման մոդելների հանգիստ կարելի է ձեռք բերել ինտերնետ-խանութներից՝ առանց մտավախության, որ չափսը չի համապատասխանի։

600x580

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 4510 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես պարզել, որ ձեր օծանելիքը փչացել է, և արդյոք այն կարելի է օգտագործել

27.04.2024
Պահպանման ժամկետը օծանելիքի որակի հիմնական ցուցանիշից չէ։ Կան նշաններ, որոնք կարող են կասկածի տակ դնել դրա պիտանիությունը նույնիսկ մինչև նշված ժամկետի լրանալը:

Ինչպես ճիշտ ընտրել և պահպանել ելակը

19.04.2024
Ելակի սեզոնը երկար չի տևում, բայց դուք կարող եք վայելել բուրավետ հատապտուղները ամբողջ տարին, եթե գիտեք, թե ինչպես դրանք պահել: 

Այլևս նորաձև չեն. ինչ պրոցեդուրաներ կոսմետոլոգները խորհուրդ չեն տալիս կիրառել 2024 թվականին

05.04.2024
Արտաքին տեսքը փոխելու արմատական մեթոդները փոխարինվել են ավելի նուրբ եղանակներով։

Գտնվել է սխտորի հոտից ազատվելու պարզ միջոց

20.03.2024
Գիտական հետազոտությունների վերջին արդյունքները վերահաստատել են, որ սխտորն ունի զգալի առողջարար հատկություններ:

Համացանցում խենթանում են 3/3/3/ մեթոդից. այն ձեզ կօգնի հավաքել բազային պարկուճ

13.03.2024
Կարծես թե ժամանակն է ընդունելու այն փաստը, որ այսօր թրենդները ծնվում են ոչ միայն Նորաձևության շաբաթներին և փողոցներում, այլ նաև սոցիալական ցանցերում:

5 հագուստ, որոնցից իզուր են խուսափում plus size կանայք

27.02.2024
«Դա գեղեցիկ է, բայց ինձ համար չէ»: Շատ հաճախ գիրուկ կանայք իրենց սահմանափակում են հագուստի ընտրության հարցում՝ վախենալով ավելի թմբլիկ երևալուց։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2024 11:32
Արևածաղիկը, կարագը, գետնանուշի կարագը, պարմեզանը, մակադամիան, կոկոսի յուղը, քունջութը և ձողաձկան լյարդը հարուստ են ճարպերով, ինչը նրանց շատ կալորիական է դարձնում: Այնուամենայնիվ, դրանք պարունակում են կյանքի համար անհրաժեշտ բազմաթիվ միկրո և մակրո տարրեր: Հետևաբար, ըստ մասնագետների՝ դրանք բացառելու կարիք չկա, գլխավորը միջոցը պահպանելն է, քանի որ չափաբաժինը որոշում է՝ արտադրանքը կլինի «դեղամիջո՞ց», թե՞ «թույն»։
27-04-2024 11:07
Ամուսնուն/կնոջը դավաճանելը ոմանց համար մղձավանջային սցենար է: Սակայն հայտնի նյարդավիրաբույժն ասում է, որ դուք կարող եք հանգիստ լինել՝ իմանալով, որ նման երազները չեն նշանակում, որ ձեր հարաբերությունները վտանգված են: Իր «This Is Why You Dream» գրքում բժիշկ Ռահուլ Ջանդիալը գրում է, որ նման սեքսուալ երազները զարմանալիորեն տարածված են եւ չեն վկայում ձեր զուգընկերոջը դավաճանելու ցանկության մասին:
27-04-2024 05:29
Իրանում կանանց արգելել են այցելել մարզադաշտերից մեկը: Յադեգար-է Էմամ մարզադաշտը փակ է կանանց համար, քանի դեռ այնտեղ ենթակառուցվածքները «բարելավված չեն»:
26-04-2024 08:16
Լույսի ավելի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է օգնել մարդկանց ավելի զգոն զգալ և բարելավել մտավոր աշխատանքը: Ըստ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականների՝ այս ազդեցությունները հիմնականում կախված են ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջների ենթադասից, որոնք կոչվում են ipRCG: Այս բջիջները թափանցում են ուղեղի մի քանի հատվածներ, ներառյալ հիպոթալամուսը, որը կապված է ցիրկադային ռիթմի, քնի և ուշադրության կարգավորման հետ:
26-04-2024 08:13
Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան աշնանը բանակային պատրաստություն կանցնի, որն անհրաժեշտ է սպայական կոչման համար։ 46-ամյա Վիկտորյայի մարզումը նրա՝ գահին բարձրանալու նախապատրաստության մի մասն է լինելու:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 854 անգամ
23.04.2024
Դիտվել է 235 անգամ
25.04.2024
Դիտվել է 202 անգամ
26.04.2024
Դիտվել է 166 անգամ
27.04.2024
Դիտվել է 130 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster