Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Աշխարհում ամենահայտնի «ջութակով աղջիկը». ՎԱՆԵՍԱ ՄԵՅ

03.05.2012

1995 թվականին Վանեսա Մեյի ջութակը գողացան, հետո ոստիկանները գտան, վերադարձրեցին: Որոշ ժամանակ անց նա ջութակով ընկավ բեմից համերգի նախօրեին ու կոտրեց այն: Հմուտ ջութակագործի շնորհիվ, այն վերանորոգվեց: Ոմանք այստեղ նախախնամություն կտեսնեն, ոմանք էլ սնոտիապաշտություն, բայց փաստն այն է, որ Վանեսան դեռ փայլում է երկնակամարում…

Վանեսա Մեյին լրագրողներն անվանում են «աշխարհում ամենահայտնի «ջութակով աղջիկը»», ով կարողանում բեմ բարձրանալու առաջին վայրկյանից խելքահան անել ունկնդրին:

Վանեսան Վանակոմ Նիքոլսոնը ծնվել է 1978 թվականին Սինգապուրում: Ճիշտ նույն օրը, ինչ աշխարհահռչակ երաժիշտ, կոմպոզիտոր Պագանինին' հոկտեմբերի 27-ին: Հենց այս օրն էլ երևի նորածինը «մկրտվել» է երաժշտությամբ: Մայրը չինուհի է, իսկ հայրը՝ թայլանդացի: Հարազատ հորից հեռու մեծանալու ճակատագիրը նրան էլ է բաժին հասել. 4 տարեկանում նրա ծնողները բաժանվել են ու մայրը աղջնակի հետ տեղափոխվել է Լոնդոն: Երաժշտական քայլերն արել է դեռ 3 տարեկանից, սկսել դաշնամուր նվագելուց, իսկ հետ արդեն 5 տարեկանում անցել ջութակի: Ջութակ նվագել է անգլիացի խորթ հոր շնորհիվ, ով մասնագիտությամբ իրավաբան էր, բայց աղջնակին ստիպում էր իրեն նվագակցել ջութակով: «Նա միշտ ինձ անվերապահորեն սիրել ու աջակցել է: Նա ինձ օգնել է վճարել իմ մասնավոր դասերի համար …»:

Ջութակ նվագելով նա աչքի ընկավ և արդեն 8 տարեկանում ճանաչվեց Անգլիայի փոքրիկ ջութակահարների մրցույթի հաղթող և 6 ամիս կրթությունը շարունակեց Պեկինի ռուսական դպրոցում:

Հետո ընդունվեց Միջազգային երաժշտության քոլեջ, բայց այսետղ էլ սովորեց ընդամենը մի քանի ամիս, քանի որ սովորեցնում էին տեխնիկա, իսկ Վանեսան հիանալիորեն տիրապետում էր արդեն: Ցանկությունը մեկն էր' ստեղծագործել: Շուտով սկսեց նվագել Չայկովսկու և Բեթհովենի ստեղծագործությունները, մայրիկի' Պամելա Նիքոլսի ուղեկցությամբ և մենեջերությամբ հանդես գալ համերգային ծրագրերով: Վանեսան միշտ հիշում է մոր խոսքերը. «Ես քեզ սիրում եմ ուղղակի, որ դու իմ աղջիկն ես, ինձ համար կարևոր կդառնաս այն ժամանակ, երբ նվագես ջութակ…» Աղջկա մեջ տպավորված խոսքերը դարձան խթանիչներ: «Երբ հիմա հիշում եմ այդ խոսքերը, հասկանում եմ, որ միայն իմ մայրը լինելը նրան բավական չէր…Մայրս չէր հավատում, որ ես աշխարհի համար կարող եմ երաժշտություն ստեղծել…»:

Առաջին էլեկտրական ջութակը «Զետան» էր, որով էլ թողարկեց իր դեբյուտային ալբոմը 1994 թվականին՝ The Violin Player («Ջութակ նվագողը»), որը 1996-ին առաջադրվեց Բրիտանական հիթշքերթում և ստացավ տարվա «Լավագույն կին կատարող» մրցանակը («Best British Female»: Նկարագրելով իր աշխատանքը՝ նա ասել է, որ ալբոմը կարծես տարբեր ոճերի համադրություն լինի, որ կարելի է անվանել տեխնո-ակուստիկ: Մեկ տարի անց Հոնգկոնգի իշխանությունը նրան հրավիրում է այնտեղ ելույթ ունենալու: Եվ այս ամենը ամբողջացնելու համար նա թողարկում է իր երկրորդ ալբոմը՝ «Չինացի աղջիկ»-ը, ի պատիվ իր չինական արմատների: Հաջորդը «Փոթորիկն» է («Storm»), որտեղ բացի նվագելուց ջութակահարուհին նաև երգում է: «Այս ալբոմում երգում եմ, բայց երգել ստուդիայում ուրիշ է, իսկ ահա հանդիսատեսի համար լրիվ այլ բան: Ես ինքս ինձ խոստովանեցի, որ երգելուց լավ ես ջութակ եմ նվագում ու հրաժարվեցի դրանից»:

Հենց այս ալբոմով էլ երաժիշտը կատարեց իր առաջին շուրջերկրյա շրջագայությունը, որը սկսեց Դուբայից: Այնտեղ նրա ներկայանալու համար պատրաստվել էր հրաբուխի նման ինչ-որ բան, որի համար օգտագործվել էին գերհսկա 5000 հատ օդապարիկներ:

Անընդհատ շրջագայություններ, նոր ալբոմներ, բայց մի բան պակաս էր նրա կյանքում՝ մայր-աղջիկ հարաբերությունները, որոնք այդպես էլ իրենց իսկական անվանմանը չարժանացան: Միշտ դժգոհ, պրոֆեսիոնալ դաշնակահարուհի խիստ մայրը ամեն ինչում ուներ իր դիրքորոշումը: «Մայրս միշտ ինձ չէր հասկանում…ու միշտ ավելին պահանջում»: «Այն տարիքում, երբ ես Չայկովսկի նվագեցի, մայրս հիասթափվել էր, կարծում էր, որ ես դա պիտի ավելի վաղ տարիքում անեի: Ես միշտ էլ իմ տարիքից մեծ եմ եղել»:

Երբ մի անգամ Վանեսային հարցրել են, թե ինչ կցանկանար դառնալ, եթե ջութակահարուհի չլիներ, պատասխանել է, որ կենդանիների շատ է սիրում ու միգուցե անասնաբույժ դառնար կամ հնէաբան:

«Եթե ցանկանայի, կարող էի իրավաբան էլ դառնալ, ինչպես խորթ հայրս, այնպես որ տարբերակներ եղել են»:

Հետադարձ հայացք նետելով իր կյանքին ' Վանեսան հասկացել է, որ կյանքում շատ բան կարող էր այլ կերպ լինել, եթե մոր հետ հարաբերություններում այդ սառույցը չլիներ: Հարցազրույցներից մեկում երբ հարցրել են, թե ով է քեզ համար այդ մասնագիտությունը ընտրել, պատասխանել է, որ մայրը: Վանեսան հիշում է. «Կյանքումս ամենաշատը դպրոց գնալ էի ուզում, բայց կամ կիսատ էի գնում կամ էլ ընդհանրապես չէի գնում, հետո էլ պարապմունքներս տնային դարձան: Այնպես էի նախանձում դպրոց գնացող ընկերներիս…»:


Վանեսսայի համար սահելը ամենասիրելի զբաղմունքներից է, բայց արիուտես, որ մայրը դրան էլ էր դեմ. վախենում էր, որ աղջիկը վնասվածքներ կստանա ու չի կարողանա բեմ բարձրանալ, նվագել:

Մեծ դժվարությամբ Վանեսան արդեն հասուն տարիքում կարողացավ ազատվել մոր գերիշխանությունից և հիմա վայելում է իր ազատությունը:

20-ամյա գործունեության ընթացքում հասցրել է թողարկել 17 ալբոմ, հանդես գալ տարբեր նվագախմբերում, այդ թվում՝ աշխարհահռչակ երաժիշտ Յաննիի հետ, համագործակցել մեր հայրենակից հրաշալի ջութակահար Սամվել Երմինյանի հետ:
Վանեսայի առաջին լուրջ սերը եղել է Լիոնելը, ում հետ նա շփվել է 8 տարի: Բայց դարձյալ մայրը դեմ է եղել, ցանկացել, որ աղջկա կողքին լինի հարուստ մեկը:

Վանեսան իր գեղեցկությամբ, իր նուրբ արտաքինով հայտնվել է մի շարք հայտնի ամսագրերի շապիկներին, 2006 թվականին ճանաչվել աշխարհի 50 գեղեցիկ կանանցից մեկը:

Եթե շատ հայտնիներ համարվում են երկնակամարի աստղեր, ապա Վանեսա Մեյի անունով Արեգակնային համակարգում աստղ է անվանված: Բացի այդ, աստղի կարողությունը հիմա գնահատվում է 42 մլն դոլար. նա համարվում է աշխարհի ամենահարուստ ջութակահարներից:

Վանեսայի երկրորդ ամուսնությունը գրանցվեց 9 ամիս առաջ Նիք Լաչեյի հետ:

Հիմա Վանեսան հղի է, սպասում է իրենց առաջնեկին. խոստացել է, որ չի կրկնի մոր սխալները: «Ես գիտակցում եմ, թե ինչքան ծանր է, երբ քո անցումային տարիքում քեզ անընդհատ չեն հասկանում, ու ասում են այնպիսի բաներ, որ քեզ կոտրում են, բայց ինչևիցե, իմ հաջողությունների մեծ մասի համար մորս եմ պարտական, իսկ նրա նկատմամբ կարոտի զգացում չկա»: Մարտին իր թվիթերյան էջում նա գրել էր. «Ուզում եմ՝ առաջնեկս տղա լինի, բայց այնուամենայնիվ առողջ բալիկ եմ ուզում…»:

Երաժշտական արվեստում հաղթանակներ ձեռք բերելուց հետո, նա որոշել է 2014 թվականին Սոչիում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցել, որպես Թայլանդի ներկայացուցիչ լեռնադահուկային սպորտաձևում:

Ինձ միշտ իմ տարիքից 12 տարի ավել եմ զգում: Հիմա էլ վախենալով սպասում եմ՝ երբ եմ սպիտակ մազ տեսնելու:

Բեթհովեն և Բիթլս, Մոցարտ և Մայքլ Ջեքսոն, Պագանինի և Փրինս. բոլորին շատ եմ սիրում:

Ջութակ նվագելը ֆիզիկական նկարչություն է, որում կա մեծ ավանդույթ:

Ջութակը բազմակողմանի գործիք է: Նրանով կարող ես և ջազ նվագել, և փոփ, և դասական, և քանթրի, և արևելյան: Միայն անվանիր երաժշտությունը, ու կնվագվի այն:
Ջութակ նվագելու համար պետք է լինել իսկական երկրպագու:

Ես նվագում եմ Պագանինի՝ ուղղակի ցույց տալու համար, որ էլեկտրականով այն նույնքան գեղեցիկ է: Այսպիսի երաժշտությունները հավիտենական են:

Ես նվագում եմ փոփ, որովհետև հասկացել եմ, որ լավ աշխարհ է: Իսկ ինչո՞ւ բաց թողնել:


                                                                                                                                 Հասմիկ Մելիքսեթյան

Դիտվել է 10560 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սինդի Քրոուֆորդը կիսվել է երիտասարդ մնալու իր սիրելի գաղտնիքներից մեկով

11.09.2024
Սինդի Քրոուֆորդը դառնալով Good American-ի դեմք՝ պատմել է ջինսերի նկատմաբի իր սիրո, բազմակողմանիության և նորաձևության մեջ բոդի դրականության մասին:

Ամուսնանալ 42 տարեկանում. դերասանուհի Քեմերոն Դիասի և երաժիշտ Բենջի Մեդդենի սիրո պատմությունը

30.08.2024
Օգոստոսի 30-ին Քեմերոն Դիասը դառնում է 52 տարեկան։ Դիասը բազմաթիվ սիրավեպեր է ունեցել հայտնի տղամարդկանց հետ, սակայն իր ընտանեկան երջանկությունը նա գտավ ռոք երաժիշտ Բենջի Մեդդենի հետ ամուսնության մեջ։

Հեյլի Բիբերն իր առաջին հարցազրույցն է տվել հղիության մասին և նկարահանվել ֆոտոշարքում

24.07.2024
27-ամյա Հեյլի Բիբերը շատ շուտով մայր է դառնալու, սակայն նրա առաջին հղի ֆոտոշարքն ամսագրի համար միայն հիմա է թողարկվել։

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-09-2024 10:11
Միլանի նորաձեւության շաբաթվա շրջանակներում ցուցադրվել է Prada նորաձեւության տան հավաքածուն, որն ամենասպասվածն էր այս սեզոնում։ Ցուցադրությանը ներկա էին ապրանքանիշի հայտնի ընկերները՝ Քերի Մալիգանը, Սառա Փոլսոնը, «Բրիջերթոնի» աստղ Սիմոն Էշլին, Ելենա Պերմինովան, Օլգա Կարպուտը, Քրիստինա Ռոմանովան և այլք։
20-09-2024 09:45
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 9-րդ տուրում սեպտեմբերի 20-ին կանանց Հայաստանի հավաքականը կմրցի Ուկրաինայի հետ։ Երկու թիմերն էլ ունեն 13 միավոր եւ ԱՄՆ-ի հետ բաժանում են 4-6-րդ տեղերը։ Առաջին երեք տեղերում են Հնդկաստանը, Լեհաստանը, Ղազախստանը, որոնք ունեն 14-ական միավոր։
20-09-2024 05:01
Ջենիֆեր Լոպեսը, ով 2024-ի օգոստոսին ամուսնալուծության հայց է ներկայացրել Բեն Աֆլեքից, ծրագրում է ստեղծագործորեն վրեժխնդիր լինել նրանից։ Բաժանումից հետո երգչուհին նախատեսում է հանրությանը ոչ այնքան շոյող պատմություններ պատմել նախկին ամուսնու մասին։ «Երբ նրանց միջև ամեն ինչ լավ էր ընթանում, Ջենը Բենին և ննջասենյակում  նրա  հմտությունները դնում էր բարձր պատվանդանի վրա: Բայց վարդագույն ակնոցը հանված է, և նա մարդկանց ասում է, որ Բենն իրականում բավականին եսասեր և պարզունակ սիրեկան է», - ասել է անանուն աղբյուրը Magazine Touch Weekly-ին:
20-09-2024 04:52
Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդը, որն այս տարվա սկզբին ցնցել է երկիրը՝ գահից հրաժարվելով, հիվանդանոց է տեղափոխվել իր տանը սայթաքելուց հետո, հայտնում է Associated Press-ը: Հաղորդվում է, որ 84-ամյա թագուհին լուրջ վնասվածքներ չի ստացել:
19-09-2024 10:55
Երգչուհի Ալսուն հայց է ներկայացրել Լոնդոնի դատարան՝ գործարար Յան Աբրամովի հետ ամուսնության արդյունքում ձեռք բերված համատեղ ունեցվածքը բաժանելու համար։ Երգչուհին ունի նաև բրիտանական քաղաքացիություն։ Ամուսինների ընդհանուր սեփականության թվում են բնակարանը Լոնդոնում' Lord's Cricket Ground-ի մոտ, տներ Կիպրոսում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Մոնակոյում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր, 2024 թ․

01.09.2024
Բոլորն ավելի հեշտ սկսեցին շնչել, երբ օգոստոսի 28-ին ավարտվեց Մերկուրիի նահանջը: Սակայն սեպտեմբերին իր գագաթնակետին է հասնում նահանջող Սատուրնը, և նրա ազդեցությունը կենդանակերպի նշանների վրա չի կարելի անտեսել:

LADYNEWS TV
Լեդի Գագան եւ Բրունո Մարսը նոր երգ են թողարկել՝ «Die with a Smile»՝ վինտաժային ոգեշնչված տեսահոլովակով։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.09.2024
Դիտվել է 737 անգամ
14.09.2024
Դիտվել է 594 անգամ
17.09.2024
Դիտվել է 270 անգամ
14.09.2024
Դիտվել է 269 անգամ
18.09.2024
Դիտվել է 189 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster