Սինդի Քրոուֆորդը կիսվել է երիտասարդ մնալու իր սիրելի գաղտնիքներից մեկով
11.09.2024
Սինդի Քրոուֆորդը դառնալով Good American-ի դեմք՝ պատմել է ջինսերի նկատմաբի իր սիրո, բազմակողմանիության և նորաձևության մեջ բոդի դրականության մասին:
58-ամյա սուպերմոդելը WWD-ին ասել է, որ սիրում է ջինսե տաբատ կրել գրեթե ամեն օր։
Բեմահարթակների աստղը կարծում է, որ ճիշտ ձևվածքով ջինսերը կարող են շահեկան ընդգծել կազմվածքը։ Նա հավելել է, որ ցերեկը դրանք կրում է տափակ, իսկ երեկոյան՝ բարձրակրունկ կոշիկներով։
Այս հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ Սինդին դարձավ Քլոե Քարդաշյանի Good American ընկերության նոր՝ American Icons, շարքի դեմքը:
Նա գովաբանել է ապրանքանիշը տարբեր կազմվածքներով կանանց կատարյալ ջինս ընտրելու հնարավորություն ընձեռելու համար:
«Ես ջինսեր հագնում եմ գրեթե ամեն օր և ինձ դուր է գալիս, թե որքան բազմակողմանի կարող են լինել դրանք», - ասել է Սինդին WWD-ին:
«Դրանք հեշտությամբ կարելի է հագնել թե շապիկի և տափակ կոշիկների, թե բաճկոնի ու բարձրակրունկների հետ, և ես պատրաստ եմ գրեթե ցանկացած միջոցառման: Նաև հետաքրքիր է ջինսերը փորձարկել տարբեր կերպարների հետ»:
«Կարևոր է գտնել ձեր կատարյալ համապատասխանությունը: Ես միշտ պատրաստ եմ փորձեր կատարել տարբեր ուրվագծերի հետ, բայց ամեն ինչ կախված է ջինսե տաբատի ձևվածքից և հարմարավետությունից»:
«Good American–ին հաջողվել է կատարելագործել ջինսի համապատասխանությունը մարմնի տարբեր կազնվածքների համար՝ չզոհաբերելով ոճն ու հարմարավետությունը»:
Սինդին հատկապես գնահատել է այն, որ Good American–ը, որի համահիմնադիրներն են Քլոե Քարդաշյանը և Էմմա Գրեդը, ողջունում է ներառականությունը:
«Ինձ դուր է գալիս այն փաստը, որ Good American-ը ձգտում է ներկայացնել բոլոր կազմվածքների և չափերի կանանց», - ասել է նա:
«Պատմականորեն, նորաձևությունն այս կանանցից շատերին աչքաթող է արել՝ թողնելով նրանց զգալ մեկուսացված կամ ամնասն նորաձևության թրենդներին»:
Մոդելը հույս ունի, որ իրեն կհիշեն այն բանի համար, որ օգնել է կանանց «ընդունել իրենց յուրահատուկ գեղեցկությունն ու ուժը»:
«Երբ ես նոր էի սկսում, ամսագրերում միայն մի քանի կին մոդելներ կային, և «գեղեցիկի հասկացությունը շատ նեղ էր», - հիշում է Սինդին:
«Ինձնից առաջ մոդելների սերունդը հիմնականում ուներ շիկահեր մազեր ու կապույտ աչքեր։ Ես նրանց նման չէի իմ շագանակագույն մազերով և անգամ՝ խալով, որն իմ առաջին մոդելային գործակալությունը հորդորում էր հեռացնել»:
«Ես միշտ հույս եմ ունեցել, որ իմ հաջողությունը կօգնի կանանց համար ստեղծել այնպիսի տարածություն, որ նրանք կարողանան ընդունել իրենց յուրահատուկ գեղեցկությունն ու ուժը», - հավելել է մոդելը:
«Եվ ես հուսով եմ, որ հատկապես երիտասարդ կանայք կտեսնեն, որ հաջողությունը գալիս է ոչ թե կաղապաների մեջ տեղավորվելուց, այլ գիտակցելուց, որ քո անհատականությունը քո գերուժն է»:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 1384 անգամ
Читать на русском
|