Մազերի դիմակի ազդեցությունն ավելի ուժեղ կլինի, եթե իմանաք երբ և ինչպես այն քսել: Մինչև գլուխ լվանալը, թե՞ հետո:
Ինչպես ճիշտ քսել դիմակը
Լվանալու ժամանակ գրեթե անիմաստ է միաժամանակ օգտագործել կոնդիցիոներ և դիմակ՝ երկուսն էլ վերականգնում և փափկացնում են մազերը: Սակայն նրանք տարբեր ձև են գործում: Կոնդիցիոներն ավելի շատ աշխատում է մակերեսի վրա, իսկ դիմակը՝ կառուցվածքի: Այդ իսկ պատճառով առաջինը մենք լվանում են քսելուց մեկ-երկու րոպե անց, իսկ երկրորդը պահում 5-10 րոպե:
Դրանց օգտագործման ամենաճիշտ տարբերակը հետևյալն է․ ամեն անգամ գլուխը շամպունով լվանալուց հետո պետք է քսել կոնդիցիոներ, իսկ դիմակն ամեն երրորդ անգամ բալզամի տեղը և պահել ավելի երկար: Այս դեպքում այս միջոցների ազդեցությունն ավելի մեծ կլինի մաքսիմալ:
Ինչպիսի մազերին են քսում դիմակը
- Գնված ապրանքները պետք է քսել խոնավ մազերին: Ցանկալի է թեթև թրջել դրանք լոգանքից հետո և երկու րոպեով փաթաթել սրբիչով, որպեսզի ավելորդ ջուրը դուրս գա: Այնուհետև կարելի է քսել: Ժամանակը գրված է տուփի վրա, սովորաբար պետք է պահել մոտ 10 րոպե:
- Տանը պատրաստած դիմակները սովորաբար քսում են չոր մազերին, այնուհետև շամպունով լվանում գլուխը: Բացի այդ տնային միջոցները ավելի երկար են պահում՝ մոտավորապես 30-40 րոպե:
- Պետք է հիշել, որ բնական մթերքներից պատրաստված դիմակը մեկ անգամյա օգտագործման համար է, հաջորդ անգամ պետք է պատրաստել նորը:
- Քսել պետք է ամբողջ երկարությամբ՝ հատուկ ուշադրություն դարձնելով արմատների վրա: Այս խնամքի միջոցները խորհուրդ չի տրվում քսել գլխի մաշկին: Քսելուց հետո մազերին դրեք հատուկ գլխարկ և փաթաթեք սրբիչով:
- Տանը պատրաստած ձվով դիմակները պետք է լվանալ գոլ ջրով, այլապես դժվար կլինի մաքրել:
- Ընթացակարգը պետք է անել շաբաթը 2 անգամ, եթե արտադրողը այլ ժամկետ չի նշում:
13-05-2026 12:20 «Եվրատեսիլ» 70-րդ երգի հեղինակավոր մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որն անցկացվեց մայիսի 12-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, 15 երկրից հաղթահարեց տասը երկիր։ Մրցույթի եզրափակիչ անցան Հունաստանը, Ֆինլանդիան, Բելգիան, Շվեդիան, Մոլդովան, Իսրայելը, Սերբիան, Խորվաթիան, Լիտվան, Լեհաստանը: Մրցույթի եզրափակիչ համերգը կանցկացվի մայիսի 16-ին։
13-05-2026 12:07 Մի տղամարդ, որի սեռական օրգանը կտրել է կինը այն բանից հետո, երբ նա առաջարկել է իրենց հետ ապրելու համար մեկ այլ կնոջ հրավիրել, իրավական քայլեր է ձեռնարկում՝ կապված իր սեռական օրգանների լուսանկարների՝ բժշկական տոպրակի մեջ, համացանց արտահոսքի հետ, գրում է Daily Mail-ը: Ծագումով բանգլադեշցի տղամարդը, ում անունը չի հրապարակվում, վերջերս իր կնոջ հետ տեղափոխվել էր Իտալիայի Անգրի քաղաք։
13-05-2026 11:23 Կաննում մեկնարկել է 79-րդ Կաննի կինոփառատոնը։ Աշխարհի առաջատար կինոփառատոնի բացման արարողությանը ավանդաբար նախորդող կարմիր գորգով անցել են Դեմի Մուրը, Հայդի Քլումը, Քելլի Ռադերֆորդը, Լենա Լենինան (հայտնի է իր հրեշավոր սանրվածքներով), Ջեյն Ֆոնդան, Նատալյա և Մուրադ Օսմանները, Փոփի Դելևինը, Ջեյմս Ֆրանկոն ընկերուհու՝ Իզաբել Պակզադի հետ, Ֆիլիպին Լերոյ-Բոլյեն, Էլայջա Վուդը՝ կնոջ՝ Մետտե-Մարի Կոնգսվեդի հետ, Յուլիա և Դարիա Յանինաները, Ջոան Քոլինզը և ուրիշներ։
13-05-2026 02:26 58-ամյա դերասանուհի Նիկոլ Քիդմանը քննադատության է ենթարկվել առցանց՝ Մայրերի օրվան նվիրված իր գրառման համար, որում նա անտեսել է իր որդեգրած երեխաների մասին հիշատակումը։ Անցյալ կիրակի Միացյալ Նահանգներում նշվեց Մայրերի օրը։ Տոնի պատվին Քիդմանը հրապարակել է իր դուստրերի՝ Սանդեյի և Ֆեյթի հետ հազվագյուտ լուսանկար և այն մակագրել. «Իմ երկու աղջիկներն իմ ամեն ինչն են»։ Սակայն, շնորհավորելու փոխարեն, նրա հետևորդները հիշեցրել են դերասանուհուն, որ Քիթ Ուրբանի դուստրերից բացի, նա այլ երեխաներ էլ ունի։
13-05-2026 02:10 Ըստ Նյու Յորքի քաղաքային իշխանությունների կողմից ներկայացված հայցի՝ Միլիարդատերերի փողոցում (Billionaires’ Row) գտնվող սպա սրահը մեղադրվում է այն բանում, որ իր ցուցանակի տակ թաքնված է եղել կասկածելի որջ, որը գովազդում էր «սիրուն, սեքսուալ և տաք ասիացի կանանց»։ 57 Star Beauty Spa սրահը, որը հարակից է 111 W. 57th St. հասցեում գտնվող գերբարձր երկնաքերին, դեկտեմբերից ի վեր երկու անգամ դարձել է ոստիկանության օպերատիվ ստուգումների թիրախ։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: