Խնձորի դիետան համարվում է ամենահեշտ և արդյունավետ դիետաներից մեկը: Նրա տևողությունը 7 օր է, իսկ արդյունքը' մոտ 7 կիլոգրամի կորուստ: Կարող են խնձորով դիետա պահել նաև նրանք, ում առողջական խնդիրների պատճառով հակացուցված են ուրիշ դիետաները: 7 օրվա համար Ձեզ անհրաժեշտ է՝
1ին օր' 1 կգ խնձոր, 2-րդ օր' 1.5 կգ խնձոր, 3-րդ օր' 2 կգ խնձոր, 4-րդ օր' 2 կգ խնձոր, 5-րդ օր' 1.5 կգ խնձոր, 6-րդ օր' 1.5 կգ խնձոր, 7-րդ օր' 1 կգ խնձոր:
Դիմանալ 7 օր միայն խնձոր ուտելով շատ բարդ է, բայց արդյունքը, հավատացեք, Ձեզ կգոհացնի: Եթե սիրում եք խնձոր, ապա այս դիետան հենց Ձեզ համար է: Կարող եք խմել նաև կանաչ թեյ և ջուր, ինչքան կկամենաք: Իսկ նրանք, ովքեր չեն դիմանա այս խիստ դիետային, կարող են օրվա ընթացքում խմել նաև 2 բաժակ կեֆիր: Իսկ ծայրահեղ դեպքում, սկսած 5-րդ օրից, կարող եք օրվա ընթացքում մի փոքրիկ կտոր սև հաց ուտել: Չկան սահմանափակումներ նաև խնձորի տեսակների, գույնի հարցում: Բացի նիհարելուց խնձորի դիետան օգտակար է նաև մի քանի հիվանդությունների ժամանակ, ինչպես տասներկումատնյա աղիքի խոցի դեպքում: Այս հիվանդությունն ունեցողնեը կարող են օգտագործել միայն քաղցր խնձորներ: Գաստրիտի դեպքում նույնպես օգտակար է այս դիետան, բայց հակացուցված են քաղցր խնձորները: Իսկ եթե սիրտ-անոթային հիվանդություններ ունեք, ապա 1 կգ խնձորին ավելացրեք մինչև 100 գ շաքարավազ:
21-08-2026 10:27 Գրեյսի Աբրամսը Coco Mademoiselle Chanel-ի նոր դեմքն է։ Երգչուհին նկարահանվել է Crush Absolu պաշտամունքային օծանելիքի ֆլանկերին նվիրված հոլովակում և ֆոտոշարքում։ Բրենդի խոսքով՝ օծանելիքը արտացոլում է «ազատ կնոջ կերպարը, որը հետևում է իր բնազդներին և որի մագնիսականությունը միավորում է մարդկանց»։
21-08-2026 10:20 Բելգիայի արքայազն Լորանը պաշտոնապես իր որդի է ճանաչել 26-ամյա նախկին ավտոմեքենաների վաճառող Կլեման Վանդենկերկխովեին, որը ծնվել է բելգիացի երգչուհի Վենդի Վան Վանտենի հետ նրա հարաբերությունների արդյունքում, հայտնում է BBC News-ը։ Վանդենկերկհովեն ստացել է արքայազնի տիտղոս, սակայն պետական բյուջեից ֆինանսավորում չի ստանա, չի մտնի գահաժառանգման հաջորդականության մեջ և չի մասնակցի թագավորական ընտանիքի պաշտոնական միջոցառումներին։
21-08-2026 10:12 Խոշոր երաժշտական ալբոմների թողարկումը կարող է կապված լինել ԱՄՆ-ում մահացու ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) թվի աճի հետ։ Այս մասին ցույց են տվել JAMA Network Open ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները։ Թողարկման օրերին ԱՄՆ-ում 200 ամենահանրահայտ երգերի լսումների քանակը միջինում 43%-ով ավելի բարձր է եղել, քան մյուս օրերին։ Միևնույն ժամանակ, ՃՏՊ-ների հետևանքով զոհվածների թիվն ավելացել է 15,1%-ով, ուսումնասիրված 10 ալբոմների թողարկման օրերին գրանցվել է լրացուցիչ մոտ 182 մահվան դեպք։
21-08-2026 09:35 Վեց տարի անց արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պլանավորում են վերադառնալ Մեծ Բրիտանիա, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Զույգն այժմ քննարկում է երեխաների հետ տեղափոխվելու հնարավորությունը և պլանավորում ապրել թագավորական ընտանիքից անկախ:
21-08-2026 05:30 90-ականների սուպերմոդել Քարեն Մալդերը այսօր վերադարձել է ոլորտ՝ 25 տարվա մեկուսացումից հետո։ Չնայած երկարատև բացակայությանը՝ նա վերջապես որոշել է բացվել աշխարհի առջև և հայտնվել է Vogue-ի շապիկին։ Ինչո՞ւ նա դա չէր անոււմ ավելի շուտ։ Քարենն ասում է, որ վերջին 20 տարիների ընթացքում իրեն պակասում էր ինքնավստահությունը։ Սակայն հիմա ամեն ինչ այլ է. «Այժմ, կարծում եմ, վերադառնալու ճիշտ ժամանակն է։ Ես նույն մարդը չեմ, ինչ նախկինում։ Ես ապագային նայում եմ միայն դրական հույզերով»։