Այնպես, ինչպես դեմքի կոնտուրինգը կարող է փոխել դեմքի ձևը, այնպես էլ մազերի կոնտուրինգը ստվերաներկի միջոցով կարող է մազերին անհավանական ծավալ հաղորդել: Լույսի և ստվերի խաղը նոր տեսք կհաղորդի ձեր սանրվածքին:
Այս հնարքի իրականացման համար վերցրեք ձեր մազերի գույնից մեկ երանգ մուգ ստվերաներկ (հենց մուգ երանգը խորություն և ծավալ կտա):
Կոնտուրինգի թեք վրձինով անցկացրեք արմատի մոտի հատվածով առանձին-առանձին բաժանումներով, այնպես, ինչպես քսում եք մազերի ներկը: Ավարտելուց հետո սանրեք այդ հատվածը սանրով և ֆիքսեք մազերի լաքի օգնությամբ:
Այս տեսանյութում ներկայացված է ինչպես բարակ մազերին ծավալ հաղորդել:
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում: