Ինչի հետ կրել երկար կիսաշրջազգեստը
28.04.2012
Երկար կիսաշրջազգեստները դարձյալ նորաձեւ են, չնայած որ դրանք միշտ էլ եղել են պրակտիկ հագուկապ նախընտրողների սիրելին: Բայց պարզվում է՝ այնքան էլ հեշտ գործ չէ երկար կիասշրջազգեստի համար ճիշտ համադրություն ընտրելը: Տեսնենք, թե նորաձեւությունն ինչ է առաջարկում համադրել երկար շրջազգեստների հետ այս սեզոն:
Առաջին հերթին կարևոր է ճիշտ կոշիկներ ընտրել: Իհարկե, բարձրակրունկներով շատ գեղեցիկ ու էլեգանտ է Ձեր տեսքը, բայց խորհուրդ է տրվում գոնե ամռան ամիսներին հրաժարվել դրանցից և հագնել տափակ բալետկաներ, բոկոտիկներ:
Երկար կիսաշրջազգեստների հետ հիմնականում առավել հաջող համադրվում են ցածր կրունկները: Դա նաեւ պրակտիկ է շոգ եղանակին:
Գունային առումով ընտրեք որքան հնարավոր է պայծառ, տրամադրություն բարձրացնող գույներ՝ փիրուզագույն, դեղին, կապույտ, վարդագույն և իհարկե, միշտ նորաձեւ սպիտակը:
Հիշեք, ինչքան երկար ու ուռուցիկ է կիսաշրջազգեստը, այնքան կիպ ու գրկող պիտի լինի վերնաշապիկը: Բացի այդ շատ գեղեցիկ համադրություններ կարող եք ստանալ նաև կրելով ազատ ոճի պիջակներ:
Հնարավորինս օգտագործեք բիժուտերիա և երկար շղթաներ:
Մի մոռացեք նաև ճիշտ ու նորաձև գոտիների մասին, որոնք Ձեր կերպարը լիովին կամբողջացնեն: Դիտվել է 14986 անգամ
|