Արգանայի հայրենիքը Մարոկկոն է, որտեղ արգանային յուղն անվանում են հեղուկ ոսկի: Ահա 5 փաստ, որոնց համար դուք պետք է օգտագործեք այդ հեղուկ ոսկին:
Այն ունի հարուստ պարունակություն
Արգանային յուղը հարուստ է հակաօքսիդանտներով, Е, А, F վիտամիններով, օլիգո-լինոլենային թթուներով և օմեգա թթուներով: Բացի այդ այն պարունակում է արժեքավոր բնական հակաօքսիդանտներ՝ տոկոֆերոլներ և պոլիֆենոլներ, որոնք ունեն հակաբորբոքային ազդեցություն: Դրանով պայմանավորված այն ոչ միայն հիանալի խոնավեցնում է և սնուցում, այլև համապատասխանում է կամակոր զգայուն մաշկին:
Այն հիանալի խոնավեցնում է
Ավելացնելով մի քանի կաթիլ արգանային յուղ ձեր խոնավեցնող կրեմին, դուք մի քանի անգամ կմեծացնեք դրա ազդեցությունը: Չոր մաշկ ունեցողները կարող են այն համարձակորեն օգտագործել մաքուր տեսքով և կստանան թավշյա ու շողացող մաշկ:
Այն չի փակում ծակոտիները
Յուղերի ակտիվ օգտագործողները սովորաբար անհանգստանում են, որովհետև դրանք փակում են ծակոտիները: Այդ պատճառով մենք հազվադեպ ենք օգտագործում յուղերը առանձին: Սակայն արգանային յուղը մեկն է քչերից, որոնք կարելի է ավելացնել ամենօրյա խնամքի համար:
Այն հակազդում է մաշկի ծերանալուն
Արգանային յուղը հիանալի կերպով կարող է փոխարինել հակատարիքային շիճուկին: Այն հարթեցնում է մանր կնճիռները և վերացնում խոշորները: Նրա մեջ պարունակող հակաօքսիդանտները այն դարձնում են հիանալի միջոց պաշտպանվելու ազատ ռադիկալներից և ուլտրամանուշակագույն ճառագայթումից:
Այն օգտագործում են և ցերեկը և գիշերը
Արգանային յուղը բավականին թեթև է, որպեսզի ցերեկն օգտագործվի խոնավեցման համար: Բացի այդ շնորհիվ իր հագեցվածության այն հիանալի սազում է դեմքի մաշկի գիշերային խնամքի համար:
13-05-2026 12:20 «Եվրատեսիլ» 70-րդ երգի հեղինակավոր մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որն անցկացվեց մայիսի 12-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, 15 երկրից հաղթահարեց տասը երկիր։ Մրցույթի եզրափակիչ անցան Հունաստանը, Ֆինլանդիան, Բելգիան, Շվեդիան, Մոլդովան, Իսրայելը, Սերբիան, Խորվաթիան, Լիտվան, Լեհաստանը: Մրցույթի եզրափակիչ համերգը կանցկացվի մայիսի 16-ին։
13-05-2026 12:07 Մի տղամարդ, որի սեռական օրգանը կտրել է կինը այն բանից հետո, երբ նա առաջարկել է իրենց հետ ապրելու համար մեկ այլ կնոջ հրավիրել, իրավական քայլեր է ձեռնարկում՝ կապված իր սեռական օրգանների լուսանկարների՝ բժշկական տոպրակի մեջ, համացանց արտահոսքի հետ, գրում է Daily Mail-ը: Ծագումով բանգլադեշցի տղամարդը, ում անունը չի հրապարակվում, վերջերս իր կնոջ հետ տեղափոխվել էր Իտալիայի Անգրի քաղաք։
13-05-2026 11:23 Կաննում մեկնարկել է 79-րդ Կաննի կինոփառատոնը։ Աշխարհի առաջատար կինոփառատոնի բացման արարողությանը ավանդաբար նախորդող կարմիր գորգով անցել են Դեմի Մուրը, Հայդի Քլումը, Քելլի Ռադերֆորդը, Լենա Լենինան (հայտնի է իր հրեշավոր սանրվածքներով), Ջեյն Ֆոնդան, Նատալյա և Մուրադ Օսմանները, Փոփի Դելևինը, Ջեյմս Ֆրանկոն ընկերուհու՝ Իզաբել Պակզադի հետ, Ֆիլիպին Լերոյ-Բոլյեն, Էլայջա Վուդը՝ կնոջ՝ Մետտե-Մարի Կոնգսվեդի հետ, Յուլիա և Դարիա Յանինաները, Ջոան Քոլինզը և ուրիշներ։
13-05-2026 02:26 58-ամյա դերասանուհի Նիկոլ Քիդմանը քննադատության է ենթարկվել առցանց՝ Մայրերի օրվան նվիրված իր գրառման համար, որում նա անտեսել է իր որդեգրած երեխաների մասին հիշատակումը։ Անցյալ կիրակի Միացյալ Նահանգներում նշվեց Մայրերի օրը։ Տոնի պատվին Քիդմանը հրապարակել է իր դուստրերի՝ Սանդեյի և Ֆեյթի հետ հազվագյուտ լուսանկար և այն մակագրել. «Իմ երկու աղջիկներն իմ ամեն ինչն են»։ Սակայն, շնորհավորելու փոխարեն, նրա հետևորդները հիշեցրել են դերասանուհուն, որ Քիթ Ուրբանի դուստրերից բացի, նա այլ երեխաներ էլ ունի։
13-05-2026 02:10 Ըստ Նյու Յորքի քաղաքային իշխանությունների կողմից ներկայացված հայցի՝ Միլիարդատերերի փողոցում (Billionaires’ Row) գտնվող սպա սրահը մեղադրվում է այն բանում, որ իր ցուցանակի տակ թաքնված է եղել կասկածելի որջ, որը գովազդում էր «սիրուն, սեքսուալ և տաք ասիացի կանանց»։ 57 Star Beauty Spa սրահը, որը հարակից է 111 W. 57th St. հասցեում գտնվող գերբարձր երկնաքերին, դեկտեմբերից ի վեր երկու անգամ դարձել է ոստիկանության օպերատիվ ստուգումների թիրախ։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: