Բնականաբար Ամանորին դուք կարող եք ցանկացած կերպ զարդարել ամանորյա սեղանը։ Սակայն գոյություն ունեն մի քանի կանոններ, որոնք միանգամից կօգնեն ամանորյա տրամադրություն ստեղծել։
Գույների համադրություն
Դասական ամանորյա գամման կարմիրի և ոսկեգույնի կամ մուգ-կապույտի ու ոսկեգույնի համադրությունն է։ Ի նկատի ունեցեք, որպեսզի սեղանը իսկապես գեղեցիկ լինի, 3-4 գույնից ավել չպետք է օգտագործել դրա զարդարման մեջ։
Սոճու ասեղնատերևի բույր
Հենց բույրերը րոպեների ընթացքում կարող են ստեղծել տոնի անմոռանալի զգացողություն․ այդ պատճառով ամանորյա զարդարման մեջ մեծ է սոճու ասեղնատերևների առկայության կարևորությունը։ Դրանցից կարելի է ստեղծել մեկ մեծ կոմպոզիցիա և դնել այն սեղանի մեջտեղը կամ մի քանի փոքր պատրաստել։
Մոմեր
Եվս մեկ տարր առանց որի ոչ մի ամանորյա սեղանի զարդարում հնարավոր չէ պատկերացնել։ Դեկորատիվ մոմերը հիանալի համատեղվում են սոճու ասեղնատերևների, տոնածառի խաղալիքների, քարիկների, ապակիի և ջրի հետ։ Սակայն պետք չէ մոռանալ, որ մոմերը բաց կրակ են, դրանց հետ հարկավոր է շատ զգույշ լինել։ Ամենաանվտանգ տարբերակը լողացող մոմերն են, որոնք կարելի է տեղավորել թափանցիկ սկուտեղի մեջ և դնել սեղանի մեջտեղը։
Տոնածառի զարդեր
Շատ պարզ և անպարտելի տարբերակ է՝ տեղավորել խաղալիքները թափանցիկ ամանի մեջ։ Այսպիսի կոմպոզիցիայի մեջ կարելի է ներառել յուրօրինակ մոմակալներ։
Տոնական փայլ
Արծաթագույն խաղալիքներ, փայլող ոսկեգույն ուլունքներ․ այս ամենը միասին տոնական ամանորյա մթնոլորտ են ստեղծում։ Եթե ցանկանում եք ուժեղացնել ազդեցությունը, ուրեմն ամանորյա սպասքը նույնպես պետք է լինի շողշողացող և մաքուր։
15-08-2026 13:38 Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28 59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև մոդելի համարկատարել է իր հիթերը և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22 Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44 Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23 Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել: