Թբիլիսիի նոր քաղաքապետի կինը դարձել է ոճի նոր մարմնացում
11.11.2017
Նա իր գեղեցկությամբ ստվերել է Մելանյա Թրամփին և Բրիջիթ Մակրոնին:
Վերջերս նախկին ֆուտբոլիստ և էներգետիկայի նախարար Կախաբեր Քալաձեն դարձավ Թբիլիսիի նոր քաղաքապետը: Համացանցում, սակայն, քննարկվում են ոչ թե նրա քաղաքական խոստումները, այլ նրա ընտանիքը: Պարզվում է, այնտեղ, իրոք, բավականին հետաքրքիր է`գրավիչ քաղաքական գործիչը և նրա գեղեցկուհի կինը գերել են բոլորին:
Անուկի Արեշիձեն հայտնի էր մինչ իր ամուսնու քաղաքապետ դառնալը: Նա պարում էր հայտնի «Սուխիշվիլի» բալետում և թողարկում է իր հագուստի գիծը` Anouki բրենդով: Բացի այդ, Անուկին միշտ հրաշալի տեսք ունի և նրան համարում են ոճի մարմնացում և այդ ամենը չնայած այն փաստին, որ նա բազմազավակ մայր է:

Չհասցրեց դեռ Կախաբեր Քալաձեն գրավել քաղաքապետի աթոռը, նրան արդեն տեսնում են նախագահի պաշտոնում: Մեկնաբանները համարում են, որ Անուկի Արեշիձեն հեշտությամբ մրցակցություն կկազմի առաջին լեդիներ Մելանյա Թրամփին և Բրիջիթ Մակրոնին:

Anouki բրենդը հայտնի է Վրաստանի սահմաններից դուրս: Այն ցուցադրվում են բարձր նորաձևության շաբաթներին Փարիզում և Միլանում: Շատ հայտնի մարդիկ նախընտրում են հենց այս բրենդը:




Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 10621 անգամ
Читать на русском
|