Բոլորը գիտեն, որ բանջարեղենը շատ օգտակար է: Սակայն ոչ բոլորը գիտեն, ինչպես դրանք պատրաստել՝ օգտակար նյութերը պահպանելով: Օրինակ որոշ բանջարեղեն եփելու ընթացքում կորցնում են նրանց մեջ պարունակող վիտամին С, В և ֆոլաթթուն: Իսկ որոշները պետք է ուտել բացառապես հում վիճակում:
Լոլիկը, սունկը և ծնեբեկն անհրաժեշտ է ջերմային վերամշակման ենթարկել, քանի որ դա թույլ է տալիս քայքայել պատերի ամուր բջիջները և ազատել օգտակար հակաքաղցկեղային միացությունը՝ լիկոպինը: Այս միացությունը նաև նվազեցնում է սրտի կաթվածի հավանականությունը: Իսկ սնկի վերամշակումը մեծացնում է դրանց մեջ պոլոսախարիդների կենտրանցվածությունը, որը արգելակում է ուռուցքների աճը: Նույն կերպ և ծնեբեկը․ վերամշակման ժամանակ դրա մեջ առանձնանում են հակաքաղցկեղային հակաօքսիդանտները:
Ինչ վերաբերվում է բրոկոլիին, ծաղկակաղամբին, կալե կաղամբին, ապա դրանք հարուստ են գլյուկոզինոլատներով, որոնք ակտիվացնում են իմունիտետը, իսկ վերամշակումը քայքայում է այդ օգտակար նյութերը: Այդ պատճառով այս բանջարեղենը շատ թեթևակիորեն կարելի է վերամշկել: Ցանկալի է դրանք ընդհանրապես հում օգտագործել:
Սոխը նույնպես խորհուրդ է տրվում միայն հում օգտագործել: Ի դեպ, կտրտած սոխի մեջ կենտրոնցած է մեծ քանակությամբ օրգանասուլֆիդներ` հակաքաղցկեղային միացություններ: Հենց այս նյութի պատճառով են աչքերը արցունքոտում, իսկ ջերմությունը քայքայում է այդ նյութը:
Պղպեղը, սպանախը, գազարը և մի շարք այլ բանարեղեններ հարուստ են վիտամին С-ով: Ջերմամշակումը նվազեցնում է դրա մակարդակը: Սակայն գոլորշեփներով պատրաստելը ոչ միայն կօգնի պահպանել վիտամինները, այլ նաև հակաօքսիդանտները և կարոտինոիդները, որոնք նվազեցնում են աչքերի հիվանդությունների և քաղցկեղի առաջացման ռիսկը:
29-06-2026 09:31 Ամառային շոգ օրերին սուրճի օգտագործումը կարող է լրացուցիչ ծանրաբեռնել օրգանիզմը, հատկապես՝ սիրտ-անոթային համակարգը։ Բժիշկները զգուշացնում են, որ շոգ եղանակին օրգանիզմը քրտնարտադրության միջոցով կորցնում է մեծ քանակությամբ հեղուկ, ինչի հետևանքով արյունը դառնում է ավելի խիտ, իսկ սրտի համար դժվարանում է այն մղել անոթներով։ Միաժամանակ սուրճն ունի թեթև միզամուղ ազդեցություն, ինչի պատճառով օրգանիզմից դուրս է բերվում հավելյալ ջուր։
29-06-2026 09:26 Կոպենհագենի համալսարանի նոր հետազոտությունն ուսումնասիրում է ռոմանտիկ հարաբերություններում անազնվության բարդ բնույթը՝ «անվնաս» ստից մինչև դավաճանություն։ Աշխատանքը ցույց է տալիս, որ զուգընկերների միջև սուտը գրեթե միշտ խաթարում է վստահությունը և մեծացնում լարվածությունը, սակայն որոշ դեպքերում այն կարող է անսպասելիորեն նպաստել հարաբերությունների ամրապնդմանը և կուտակված խնդիրների լուծմանը։
29-06-2026 09:22 Եռանիվ մոտոցիկլ վարող կինը չի կարողացել կառավարել տրանսպորտային միջոցը և մխրճվել է Նյու Յորքի այգիներից մեկը՝ ճանապարհին վրաերթի ենթարկելով մարդկանց, ինը մարդ վնասվածքներ է ստացել, տուժել է նաև մոտոցիկլավարը, տեղական ոստիկանությանը հղում անելով հայտնում է New York Post թերթը։
29-06-2026 05:24 Ուորվիքի համալսարանի հետազոտությունը ցույց է տալիս, որ խոշոր մարդանման կապիկները, հավանաբար, մարդկայինին մոտ ռիթմով ծիծաղել են դեռ մոտ 15 միլիոն տարի առաջ։ Գիտնականները կարծում են, որ այս բացահայտումը կարող է լույս սփռել մարդկային խոսքի էվոլյուցիայի վրա։
29-06-2026 04:44 42-ամյա դերասանուհի Օլիվիա Ուայլդը խոստովանել է, որ պոտենցիալ զուգընկերոջ մեջ գնահատում է նախկին անհաջող հարաբերությունները։ «Ինչպես միշտ ասում եմ, ես չեմ վստահում որևէ մեկին, ում սիրտը չի կոտրվել։ Միայն սրտի կոտրվելուց հետո կարող ես իսկապես սիրել և լինել պատասխանատու զուգընկեր։ Դու պետք է հասկանաս, թե ինչ է վտանգված։ Դու պետք է տեսնես հետևանքները՝ հասկանալու համար, թե որտեղ ես կանգնած», - խոստովանել է դերասանուհին Vogue-ի փոդքասթի ժամանակ։