Ատամների սպիտակեցումը ստոմոտոլոգիական կլինիկաների ամենապահանջված ընթացակարգերից է ամբողջ աշխարհում: Դա զարմանալի չէ: Ապացուցված է, որ գեղեցիկ ժպիտը 28% մեծացնում է պաշտոնի բարձրացման հավանականությունը:
Ըստ ամերիկյան հետազոտողների՝ 22-45 տարեկան տղամարդկանց 58% առաջին հերթին դա են գնահատում և հետո նոր նայում աչքերին և կրծքին: Ահա, թե որ մթերքները կօգնեն ձեզ պահպանել էմալը, հեռացնել նստվածքը և միևնույն ժամանակ ինքնավստահություն կհաղորդեն:
Խրթխրթան մրգեր և բանջարեղեն
Պինդ մթերքները օգնում են ատամների էմալից հեռացնել նստվածքը և հետքերը, այդպիսով սպիտակացնելով դրանք: Դա կոչվում է փափուկ էքսպրես մաքրում: Առաջին հերթին խոսքը գնում է հում խնձորների, նեխուրի և գազարի մասին: Սրանք կատարյալին մոտ մթերքներ են՝ ունեն քիչ կալորեականություն, շատ սնուցող նյութեր:
Դրանք մերսում են լնդերը, ինչը նպաստում է արյան ավելի լավ շրջանառության և առողջ պահում բերանի խոռոչի հյուսվածքները: Բացի այդ այս խրթխրթան եռյակը մեծացնում է թքի արտադրությունը, ինչը կարևոր է կարիեսի պրոֆիլակտիկայի համար:
Ելակ
Միգուցե այս խորհուրդը սեզոնին չի համապատասխանում, սակայն պետք է հիշել, որ սիրելի հատապտուղը հիանալի դաշնակից է անթերի ժպիտ ունենալու համար: Պատճառը դրա մեջ պարունակող բնական քաղցրացուցիչ քսիլիտն է, որը, ի տարբերություն շաքարավազի, չի վնասում ատամներին, այլ հակառակը՝ վերացնում է տհաճ նստվածք առաջացնող բակտերիաները:
Ցիտրուսայիններ
Բոլոր ցիտրուսայինները՝ կիտրոնը, մանդարինը, նարինջը, անանասը նպաստում են առատ թքարտադրությանը, որի շնորհիվ ատամները ստանում են կալցիում, ֆոսֆոր և այլ հանքանյութեր․ սրանք բարձրացնում են կարիեսի հանդեպ պաշտպանությունը: Միայն պետք է հիշել, որ ամեն ինչում հարկ է չափը իմանալ՝ թթվայնության չարաշահումը կարող է վնասել էմալը:
Կոճապղպեղի արմատ
Կոճապղպեղի արմատն ունի հակաբակտերիալ և հակաբորբոքային հատկություններ, որոնք շատ կարևոր են պարոդոնտիտով տառապող մարդկանց համար: Լնդերի վերքերի լավացումը կօգնի ավելի լավ խնամել ատամները, օրինակ, ընտրել ոչ թե փափուկ խոզանակ այլ միջին կոշտության:
Ռեհան
Բուրավետ իտալական կանաչին հայտնի բնական հակաբիոտիկ է: Այն ունի ֆենոմենալ հատկություն նվազեցնելու վնասակար բակտերիաների քանակը բերանի խոռոչում և կանխելու դրանց բազմացումը: Վստահորեն ավելացրեք այն ձեր աղցաններում և հաճախ ժպտացեք:
13-05-2026 12:20 «Եվրատեսիլ» 70-րդ երգի հեղինակավոր մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որն անցկացվեց մայիսի 12-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, 15 երկրից հաղթահարեց տասը երկիր։ Մրցույթի եզրափակիչ անցան Հունաստանը, Ֆինլանդիան, Բելգիան, Շվեդիան, Մոլդովան, Իսրայելը, Սերբիան, Խորվաթիան, Լիտվան, Լեհաստանը: Մրցույթի եզրափակիչ համերգը կանցկացվի մայիսի 16-ին։
13-05-2026 12:07 Մի տղամարդ, որի սեռական օրգանը կտրել է կինը այն բանից հետո, երբ նա առաջարկել է իրենց հետ ապրելու համար մեկ այլ կնոջ հրավիրել, իրավական քայլեր է ձեռնարկում՝ կապված իր սեռական օրգանների լուսանկարների՝ բժշկական տոպրակի մեջ, համացանց արտահոսքի հետ, գրում է Daily Mail-ը: Ծագումով բանգլադեշցի տղամարդը, ում անունը չի հրապարակվում, վերջերս իր կնոջ հետ տեղափոխվել էր Իտալիայի Անգրի քաղաք։
13-05-2026 11:23 Կաննում մեկնարկել է 79-րդ Կաննի կինոփառատոնը։ Աշխարհի առաջատար կինոփառատոնի բացման արարողությանը ավանդաբար նախորդող կարմիր գորգով անցել են Դեմի Մուրը, Հայդի Քլումը, Քելլի Ռադերֆորդը, Լենա Լենինան (հայտնի է իր հրեշավոր սանրվածքներով), Ջեյն Ֆոնդան, Նատալյա և Մուրադ Օսմանները, Փոփի Դելևինը, Ջեյմս Ֆրանկոն ընկերուհու՝ Իզաբել Պակզադի հետ, Ֆիլիպին Լերոյ-Բոլյեն, Էլայջա Վուդը՝ կնոջ՝ Մետտե-Մարի Կոնգսվեդի հետ, Յուլիա և Դարիա Յանինաները, Ջոան Քոլինզը և ուրիշներ։
13-05-2026 02:26 58-ամյա դերասանուհի Նիկոլ Քիդմանը քննադատության է ենթարկվել առցանց՝ Մայրերի օրվան նվիրված իր գրառման համար, որում նա անտեսել է իր որդեգրած երեխաների մասին հիշատակումը։ Անցյալ կիրակի Միացյալ Նահանգներում նշվեց Մայրերի օրը։ Տոնի պատվին Քիդմանը հրապարակել է իր դուստրերի՝ Սանդեյի և Ֆեյթի հետ հազվագյուտ լուսանկար և այն մակագրել. «Իմ երկու աղջիկներն իմ ամեն ինչն են»։ Սակայն, շնորհավորելու փոխարեն, նրա հետևորդները հիշեցրել են դերասանուհուն, որ Քիթ Ուրբանի դուստրերից բացի, նա այլ երեխաներ էլ ունի։
13-05-2026 02:10 Ըստ Նյու Յորքի քաղաքային իշխանությունների կողմից ներկայացված հայցի՝ Միլիարդատերերի փողոցում (Billionaires’ Row) գտնվող սպա սրահը մեղադրվում է այն բանում, որ իր ցուցանակի տակ թաքնված է եղել կասկածելի որջ, որը գովազդում էր «սիրուն, սեքսուալ և տաք ասիացի կանանց»։ 57 Star Beauty Spa սրահը, որը հարակից է 111 W. 57th St. հասցեում գտնվող գերբարձր երկնաքերին, դեկտեմբերից ի վեր երկու անգամ դարձել է ոստիկանության օպերատիվ ստուգումների թիրախ։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: