Կարկանդակ պանրով
08.04.2017
Գոյություն ունեն արագ պատրաստվող բաղադրատոմսեր, որոնց համար պետք է առանձին տեղ հատկացնել, քանի որ հաճախ մենք շատ ժամանակ չենք ունենում համեղ, անսովոր և միաժամանակ կշտացնող որևէ բան պատրաստելու համար:
Այդ պատճառով, բոլորը, ովքեր սիրում են պատրաստել, բայց ժամանակ չեն ունենում, ուղղակի պարտավոր են ծանոթանալ այս բաղադրատոմսի հետ:
Պանրով կարկանդակ պատրաստելու համար մեզ անհրաժեշտ են․
- Ցորենի ալյուր՝ 1,5 բաժակ - Ձու՝ 3 հատ - Թթվասեր՝ 1,5 բաժակ - Բուսայուղ՝ 3 ճաշի գդալ - Աղ՝ ըստ ճաշակի - Սոդա՝ 0,5 թեյի գդալ - Քացախ՝ 0,5 թեյի գդալ - Պինդ պանիր՝ 150 գր։
Պատրաստման եղանակը․
1. Թեթև հարեք ձվերը, ավելացրեք թթվասեր, լցրեք բուսայուղը, լավ խառնեք:
2. Այժմ ավելացրեք չոր բաղադրիչները` ցորենի ալյուրը, աղը, սոդան` հանեցրած կիտրոնաթթույով կամ քացախով:
3. Թխելու ամանը քսեք կարագով, մեջը լցրեք խմորի կեսը, այնուհետև լցրեք քերած պանիրի շերտը և կրկին խմորը:
4. Ջեռոցը տաքացրեք մինչև 180 աստիճան և թխեք կարկանդակը 50 րոպե: Մատուցեք այն տաք վիճակում:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 7674 անգամ
Читать на русском
|