Մենք բոլորս ցանկանում ենք կատարյալ տեսք ունենալ և շատ ջանք ենք թափում, որպեսզի մեր տարիքից ավելի երիտասարդ երևանք: Սակայն երբեմն սխալ ընտրված սանրվածքը մեր տարիքը մեծացնում է:
Երկար ուղիղ մազերը հերաբաժանով կենտրոնում
Երկար ուղիղ մազերը տեսողականորեն մեծացնում են կնոջը: Չնայած դա ամենահեշտ և կարճ տարբերակն է մազերը կարգի բերելու, այդպիսի սանրվածքն ընդգծում է բոլոր փոփոխությունները և դեմքի թերությունները: Մեծ սխալ է կենտրոնում հերաբաժան անելը: Եթե դուք չեք սիրում կարճ սանրվածքներ, միջին երկարություն ընտրեք կամ անհավասար կառե կտրեք:
Մասնագետի խորհուրդ. երկարավուն դեմք ունեցողներին ոչ մի դեպքում չեն սազում երկար մազեր, դա ավելի է ընդգծում դեմքի երկարությունը: Երկար խոպոպները սազում են կլոր դեմքին, կամ սրտանման և քառակուսի:
Հարթ, հետ սանրված և պոչ կապած մազեր
Չնայած այս սեզոնի թրենդին, այսպիսի սանրվածքով պետք է զգույշ լինել: Այն բացում է ճակատը, կոպերը, պարանոցը և ոչ բոլորին է սազում: Ապացուցված է, որ պոչ հավաքած մազերը մոտ 5 տարի ավելացնում են կնոջ տարիքին:
Մասնագետի խորհուրդ. եթե դեմքը երկարավուն է, այս սանրվածքով շեշտը պետք է դնել աչքերի վրա, հավասարակշռությունը կարգավորելու համար: Կլոր դեմքին այդպիսի սանրվածքը միանշանակ չի սազի: Իսկ սրտանմնան դեմքին այն հիանալի է: Ի դեպ, պակաս կարևոր չէ, որպեսզի դեմքի մաշկն այս սանրվածքի դեպքում կատարյալ լինի:
Ճակատի հերափունջ
Սխալ ընտրված հերափունջը կարող է ձեր տարիքին մի քանի տարի ավելացնել: Այն ուշադրություն կսևեռի դեմքի բոլոր թերությունների վրա: Երիտասարդ տեսք ստանալու համար փորձեք խուսափել ուղիղ, ճակատի խիտ հերափնջերից:
Մասնագետի խորհուրդ. ճակատի հերափունջը միշտ ռիսկ է: Միանշանակ բոլորի համար ասել դժվար է: Ոմանց այն սազում է, ոմանց՝ ոչ: Այժմ մոդայիկ է թեթև անփույթ հերափունջը: Ամեն ինչ պետք է առավելագույն բնական լինի:
13-05-2026 12:20 «Եվրատեսիլ» 70-րդ երգի հեղինակավոր մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որն անցկացվեց մայիսի 12-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, 15 երկրից հաղթահարեց տասը երկիր։ Մրցույթի եզրափակիչ անցան Հունաստանը, Ֆինլանդիան, Բելգիան, Շվեդիան, Մոլդովան, Իսրայելը, Սերբիան, Խորվաթիան, Լիտվան, Լեհաստանը: Մրցույթի եզրափակիչ համերգը կանցկացվի մայիսի 16-ին։
13-05-2026 12:07 Մի տղամարդ, որի սեռական օրգանը կտրել է կինը այն բանից հետո, երբ նա առաջարկել է իրենց հետ ապրելու համար մեկ այլ կնոջ հրավիրել, իրավական քայլեր է ձեռնարկում՝ կապված իր սեռական օրգանների լուսանկարների՝ բժշկական տոպրակի մեջ, համացանց արտահոսքի հետ, գրում է Daily Mail-ը: Ծագումով բանգլադեշցի տղամարդը, ում անունը չի հրապարակվում, վերջերս իր կնոջ հետ տեղափոխվել էր Իտալիայի Անգրի քաղաք։
13-05-2026 11:23 Կաննում մեկնարկել է 79-րդ Կաննի կինոփառատոնը։ Աշխարհի առաջատար կինոփառատոնի բացման արարողությանը ավանդաբար նախորդող կարմիր գորգով անցել են Դեմի Մուրը, Հայդի Քլումը, Քելլի Ռադերֆորդը, Լենա Լենինան (հայտնի է իր հրեշավոր սանրվածքներով), Ջեյն Ֆոնդան, Նատալյա և Մուրադ Օսմանները, Փոփի Դելևինը, Ջեյմս Ֆրանկոն ընկերուհու՝ Իզաբել Պակզադի հետ, Ֆիլիպին Լերոյ-Բոլյեն, Էլայջա Վուդը՝ կնոջ՝ Մետտե-Մարի Կոնգսվեդի հետ, Յուլիա և Դարիա Յանինաները, Ջոան Քոլինզը և ուրիշներ։
13-05-2026 02:26 58-ամյա դերասանուհի Նիկոլ Քիդմանը քննադատության է ենթարկվել առցանց՝ Մայրերի օրվան նվիրված իր գրառման համար, որում նա անտեսել է իր որդեգրած երեխաների մասին հիշատակումը։ Անցյալ կիրակի Միացյալ Նահանգներում նշվեց Մայրերի օրը։ Տոնի պատվին Քիդմանը հրապարակել է իր դուստրերի՝ Սանդեյի և Ֆեյթի հետ հազվագյուտ լուսանկար և այն մակագրել. «Իմ երկու աղջիկներն իմ ամեն ինչն են»։ Սակայն, շնորհավորելու փոխարեն, նրա հետևորդները հիշեցրել են դերասանուհուն, որ Քիթ Ուրբանի դուստրերից բացի, նա այլ երեխաներ էլ ունի։
13-05-2026 02:10 Ըստ Նյու Յորքի քաղաքային իշխանությունների կողմից ներկայացված հայցի՝ Միլիարդատերերի փողոցում (Billionaires’ Row) գտնվող սպա սրահը մեղադրվում է այն բանում, որ իր ցուցանակի տակ թաքնված է եղել կասկածելի որջ, որը գովազդում էր «սիրուն, սեքսուալ և տաք ասիացի կանանց»։ 57 Star Beauty Spa սրահը, որը հարակից է 111 W. 57th St. հասցեում գտնվող գերբարձր երկնաքերին, դեկտեմբերից ի վեր երկու անգամ դարձել է ոստիկանության օպերատիվ ստուգումների թիրախ։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: